Իյա, Անդրանի՞կ, էս դո՞ւ էլ ես հարց տալիս. Ջհանգիրյանը՝ պատգամավորին
Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է Գագիկ Ջհանգիրյանին՝ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրելու հարցը։ ԱԺ ամբիոնից իր տեսլականն ու այդ պաշտոնում հավանական անելիքները ներկայացնելուց հետո ԲԴԽ անդամին հարցեր ուղղելու համար հերթագրվել էին 24 պատգամավորներ։
Եվ հետաքրքիր էր ԲԴԽ անդամի թեկնածուի զարմանքը, որ իրեն հարց տալու համար հերթագրվել է նաև իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ում հետ ԱԺ միջանցքներում թևանցուկ է շրջում ինքը։
«Իյա, Անդրանի՞կ, էս դո՞ւ էլ ես հարց տալիս»,- կեսկատակ ասաց Գագիկ Ջհանգիրյանը, երբ լսեց, որ հաջորդ հարցն իրեն Անդրանիկ Քոչարյանն է տալիս։
Ի պատասխան՝ իմքայլական պատգամավորը նշեց. «Զարմանալի է, չէ՞, որ ես էլ եմ ստեղից Ձեզ այս հարցը տալիս»։
Ապա, իր ավելի շատ ելույթ հիշեցնող հարցում, որը տևեց 2.30 րոպե, Անդրանիկ Քոչարյանը հարցրեց՝ ինչո՞ւ են ընդդիմադիր գործիչներն ու ԲԴԽ անդամները մտահոգված Գագիկ Ջհանգիրյանի առաջադրմամբ. «Եթե գաղտնիք կա, ասեք»։
Պատասխանելով, ԲԴԽ անդամի թեկնածուն ասաց, որ իր նախկին ուսանողներից և՛ անհանգստացողների մեջ կան, և՛ չանհանգստացողների. «Ամեն մարդ ինքն է որոշում»։
Ու որքան ԲԴԽ անդամի համար է զարմանալի՝ ինչո՞ւ է իրեն հարց ուղղում իմքայլական պատգամավորը, նույնքան և քաղաքացիների համար է անհասկանալի՝ ինչո՞ւ պետք է ԲԴԽ անդամի թեկնածուին զարմացնի, որ պատգամավորն ուզում է իրենց հարց ուղղել։
Հարակից հրապարակումներ`
- Յոլա կգնանք այն գործիքակազմով, որ ունենք. Ջհանգիրյան
- Հարևանությամբ այնպիսի տներ կան, որոնց համեմատ մեր տունը գոմի է նման. Ջհանգիրյան
- Ալումյան. Հուսով եմ, որ Մատաղիսի գործով նոր փոխհատուցումների մասին կլսենք
- Մատաղիսի գործով նոր քննությունը կաթվածահար վիճակում է. Հայկ Ալումյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան