Գրեթե 100 մարդ վիրավորվել է Նյու Դելիում ֆերմերների բողոքների ժամանակ
Առնվազն 86 ոստիկան վիրավորվել է Նյու Դելիում երեքշաբթի օրը ֆերմերների բողոքների ժամանակ տեղի ունեցած բախումների արդյունքում: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը ՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանության աղբյուրներին:
Ոստիկանությունը նաև հայտնել է, որ կոտրվել են ութ ավտոբուսներ՝ այդ թվում ոստիկանության մեքենաներ, և 17 մասնավոր տրանսպորտային միջոցներ:
Իր հերթին, ինչպես «ՏԱՍՍ»-ին հայտնել են ցուցարարները, բողոքող ֆերմերներից ավելի քան 20-ը շարունակում են մնալ ծանր վիճակում հիվանդանոցներում:
«Ավելի քան 20 հոգի լուրջ վնասվածքներ է ստացել: Հիվանդանոցից ասում են, որ ոմանք գտնվում են ծանր վիճակում», - ասել է Կարմիր բերդի ցուցարար Հիրա Սինգը:
Այսօր առավոտյան ոստիկաններն արդեն 15 գործ են հարուցել՝ կապված ֆերմերների իրականացրած ակցիաների հետ, որոնց պատճառը սեպտեմբերի ամսին ընդունված գյուղատնտեսական օրենքներն են։
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը