Նարեկ Մալյան. Ո՞ւմ հետ էր Արծրուն Հովհաննիսյանը պայմանավորվել
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, արձագանքելով երեկ ԱԺ-ում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններին, ֆեյսբուքյան իր էջում ուշադրություն է հրավիրել նրա ասածներից մեկի վրա.
«Աննկատ մնաց, որ Արծրուն Հովհաննիսյանը երեկ բերանից թռցրեց մի շատ կարևոր ինֆորմացիա:
Նա ասաց.
-Ի սկզբանե կար պայմանավորվածություն, որ ես զոհերի թիվը չէի հրապարակելու:
Այս հայտարարությունը իր հերթին բազմաթիվ հարցեր է առաջացնում:
Մասնավորապես՝ ու՞մ հետ էր Արծրուն Հովհաննիսյանը պայմանավորվել,
պայմանավորվածության այլ կետերում ի՞նչ հարցեր են եղել:
Այն որ բանակի քարոզչության հետ որևէ կապ չունեցող մարդուն պատերազմի ժամանակ իշխանությունները բերել էին առաջին պլան, արդեն քննության առարկա հարց է, սակայն արդեն հաստատված կարելի է համարել, այն որ Արծրունի հետ գոյություն են ունեցել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությունը կիմանա երբ անիշխանությունը Հայաստանում ավարտվի»։
Հարակից հրապարակումներ`
- Արծրուն Հովհաննիսյան, դու Աննա Հակոբյանի ուղիղ դրդմամբ 44 օր խաբել ես ժողովրդին. Նաիրա Զոհրաբյան
- Տեսածը՝ «Արծրուն Հովհաննիսյան»