Քաղաքական 20:35 04/02/2021 Հայաստան

Վահե Հովհաննիսյան․ «Զգուշացեք, նրանք քվեարկելու են»

«Այլընտրանքային նախագծեր խումբ» փորձագիտական խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը հրապարակել է հոդված, որում անդրադարձել է Հայաստանում հանրային և էլեկտորալ տրամադրություններին։

«Թեև սոցիոլոգիան և հայ հասարակությունը դժվար համատեղելի են, այդուհանդերձ խոշոր հանրային տրամադրությունները հնարավոր է ֆիքսել։

1. Պետականությունը կրող շերտ. կայուն և կարծր մի շերտ է, որը հստակ հասկանում է ռիսկերը, պատկերացնում է կատարվածի մասշտաբները, ունի պետության ապագայի իր տեսլականը, հասկանում է, որ իշխանության փոփոխությունը միակ տարբերակն է վիճակը շտկելու, լուծումներ գտնելու համար։ Եվ այս շերտը, քանի որ գիտակցական է, չունի փոքրանալու միտում, իսկ մեծանալու օբյեկտիվ ռեսուրս նրան հասարակությունը չի տալիս։

2. Չեզոք շերտ. անորոշ, ելքերի մասին շատ չմտածող, բայց հիմնականում՝ մտահոգ։ Սա մեծ խումբ է։ Այսպես կոչված՝ մշտական դիտորդների շերտն է, որին ուղղորդելու կամ ուղղորդվելու համար ժամանակ է պետք։ Նրանց հետ աշխատել է պետք, որը գրեթե չի արվում։

3. «Լավ է, Ղարաբաղից պրծանք, էրեխեքը էլ չեն ծառայի այնտեղ, հիմա կսկենք լավ ապրել». սա հանրային տրամադրությունների մի կատեգորիա է, որը սակայն էլեկտորալ շերտ չէ, քանի որ չունի նախընտրած քաղաքական դեմքեր. սա ինչ-որ իմաստով առաջին կետի հակառակ շերտն է, և նրանց հետ երկխոսությունն անիմաստ է։ Այնուհանդերձ, նրանց համակրանքը Փաշինյանի կողմն է։

4. «Փետրվարի 1՝ օդանավակայան»։ Այդ օրվա Զվարթնոցից հեռարձակումը arthouse-ային կինոփառատոներում հաստատ մրցանակ կստանա։ Անկեղծ խորհուրդ եմ տալիս հեղինակներին։ Մարդիկ 15 հազար դրամանոց PCR տեստի և ՌԴ ուշացող թռիչքի համար պատրաստ էին մոտիվացված հեղափոխության՝ ջարդել համակարգիչները, արգելափակել հաշվառման կետը, նստել թռիչքուղու վրա, սատկացնել իրենց նախկին կուռքին և այլն։ Ու սա՝ այն պարագայում, երբ Հայաստանի կեսը Ադրբեջանին հանձնելուց, 5 հազար զոհ ու 12 հազար վիրավոր տալուց հետո հանգիստ նստել են տներում։ Նրանց «պետականության իդեան» ՌԴ մեկնելու երազանքն է։ Ինքնաթիռ նստելուց առաջ էլ հերոսի կեցվածքով գոռում են՝ սա երկիր չէ´։

Խոսքն այն երկրի մասին է, որի անվտանգությունն այս պահին ապահովում է ռուս զինվորը, բայց ինքն այդ երկրի վրա թքելով է գնում Ռուսաստան։ Արտագնա աշխատանքի մեկնումն էլ է մշակույթ, որը չի ենթադրում օդանավակայանում, տեսախցիկի առաջ հայրենիք ուրանալը։ Այս խավը մեծ է ու հոդված չի կարդում, բայց մի քանի հարց հնարավոր չէ չտալ. բա եթե ռուս զինվորի մայրն էլ ասի՝ ինչո՞ւ պիտի իմ տղան ծառայի Ասկերանում կամ Գորիսում, բա ինչո՞ւ էիք 2.5 տարին ձեր նման մեկին աստվածացնում, որ նրա բերած աղետից հետո առաջին իսկ ռեյսով թռնեք...

5. «Թող Երևանն էլ գրավեն, մենակ թե՝ հները չգան»։ Սա արդեն էլեկտորալ շերտ է, որը դեմ է լինելու իրեն ծանոթ ցանկացած գործչի՝ ցանկացած մեկի, որին իր գիտակից կյանքում տեսել է հեռուստաէկրանից։ Մի պահից՝ նաև գործողին։ Հնի տակ մտնում են բոլորը։ Բայց մեծ խանդավառությամբ կարող է քվեարկել հայերեն այբուբենի մոտավորապես 70-80 տոկոսը իմացող որևէ նոր դեմքի, որը կասի իրեն հասկանալի տեքստեր։ Իսկ եթե այդ մեկը փող էլ ունենա, ապա խանդավառությունը շատ ավելի մեծ կլինի։

6. 5 միլիարդի ընտրազանգվածը. սա և´ հանրային տրամադրություններ է, և´ մոտիվացված ընտրազանգված։ Սրանց միավորող միակ գաղափարը Ղարաբաղը ծախելու դիմաց Նիկոլի վերցրած 5 միլիարդի սպասումն է։ Այս շերտը հիմա Նիկոլի կողմից է, որովհետև սպասում է, որ Նիկոլն այդ փողերը բաժանելու է։ Սա ամենադինամիկև ամենահետաքրքիր շերտն է։ Նրանք վստահ են, որ Նիկոլը 5 միլիարդը վերցրել է, ու միաժամանակ վստահ են Նիկոլի ազնվության վրա, որ իրենց բաժանելու է։ Խնդիրն այս պարագայում ոչ թե փողը վերցնելու մեջ է, այլ՝ փողը չբաժանելու։ Ու հիմա այս շերտը սպասում է։ Բայց հենց փողի բաժանումն ուշացավ, սա դառնալու է ամենառադիկալ հականիկոլական շերտը՝ մեղադրելով նրան փողերը ուտելու մեջ։

Եթե այնուամենայնիվ՝ արագ ընտրություններ

Կա՞ հնարավորություն՝ արագ ընտրությունների պարագայում հաղթելու և գործունյա իշխանություն ձևավորելու համար։ Միանշանակ՝ այո։
Կա՞ արդյոք հնարավորություն՝ պարտվելու և ազգովի՝ պետության արագ փլուզման հանդիսատեսը կամ զոհը դառնալու. այո, կա։

Այդ դեպքում ի՞նչ անել։ Եթե լուրջ մարդիկ գնում են ընտրությունների, ուրեմն պետք է լուրջ պատրաստվեն։ Հաղթանակի ռեսուրսը 1 և 2 կետերի էլեկտորալ ռեսուրսի միավորման մեջ է, բայց դրան հասնելու համար պետք է լուրջ աշխատանք։ Դա միայն ցանկությամբ չի լինում։ Անհրաժեշտ է լինելու մեծ ծավալով գրագետ աշխատանք, անհրաժեշտ են լինելու ոչ ստանդարտ լուծումներ, անսպասելի լուծումներ։ Ուրիշ կերպ չի լինում։

Ի միջի այլոց

Որոշ ժամանակ առաջ Մոսկվայում հայտնվել էր խիստ սահմանափակ մտավոր ունակությունների տեր մի կերպար, որն իրեն հռչակել էր Աստված՝ Бог Кузя։ Նրա հետևորդների թվում էին մեծահարուստներ, մոսկովյան բոմոնդի ներկայացուցիչներ, արվեստի, մշակույթի դեմքեր և այլն, որոնք լսում էին նրան, մեծ նվիրատվություններ անում ու անկեղծորեն հավատում։ Կուզյայի ազդեցությունը և հետևորդների շրջանակն իսկապես պատկառելի էր։

Գիտե՞ք, թե ինչպես լուծվեց այդ անհեթեթ վիճակը. տվյալ վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցներն ուղղակի եկան, ձեռքերը ոլորեցին ու ձերբակալեցին նրան։ Կուզյան դատվեց և ուղարկվեց բանտ, իսկ նրան երկրպագած մարդիկ սկսեցին սթափվել և ամաչել, թե ինչպես կարող էին իրենք այդքան կուրանալ, որ հավատացել են այդ աներևակայելի անմեղսունակին»,-գրել է նա։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}