Քաղաքական 18:32 18/03/2021 Հայաստան

«Տրոյկաներ» ունենալու գայթակղությունը իշխանություններին հանգիստ չի տալիս․ Էլինար Վարդանյան

«Տրոյկաներ» ունենալու գայթակղությունը իշխանություններին հանգիստ չի տալիս։ Այս մասին իր հոդվածում անդրադարձ է կատարել  Այլընտրանքային նախագծեր խումբ Էլինար Վարդանյանը։

«Վերջին երկու տարիների ընթացքում իշխանությունների քաղաքական ծրագրերի իրագործման համար խոչընդոտներից մեկը եղել և շարունակում է մնալ դատական համակարգը։ Իր բոլոր թերություններով հանդերձ՝ դատական համակարգում գտնվեցին դատավորներ, ովքեր իրենց վրա վերցրեցին իշխանությունների ծանր հարվածները՝ իշխանությունների կամակատար չդառնալու գործում։

Մենք տեսանք իշխանության ամենաայլանդակ քայլերը՝ դատարանների շրջափակում, իրենց ցուցումները չկատարող դատավորների նկատմամբ քրեական և կարգապահական վարույթների հարուցում, դատավորներին «վնգստացող» անվանարկում, վեթթինգով ահաբեկում, «սրտի» դատավորների մեխանիզմի ստեղծում, սեփական հակակոռուպցիոն դատարան ստեղծելու օրենսդրական փորձ։

Արդյունքում սա ունեցավ հակառակ էֆեկտը։ Օրենքով և արժանապատվությամբ առաջնորդվող դատավորների շարքերը գնալով ավելացան, շատերը սկսեցին գիտակցել, որ ոչ թե գործադիրի կցորդ են, այլ իշխանության ինքնուրույն ճյուղի կրող։ Եվ որ դատական իշխանությունը կոչված է հակակշռելու իշխանության մյուս ճյուղերին, և ոչ թե հլու հնազանդ կատարելու նրանց ցուցումները։

Իշխանությունը, սակայն, չի հանձնվում։ Շրջանառության մեջ է դրվել և արտահերթ նիստում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ, հապշտապ, առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության, իսկ այնուհետև՝ երկրորդ ընթերցմամբ։

Դատական համակարգը ենթարկեցնելը իշխանությունների համար դարձել է կենաց ու մահի խնդիր։ Պատահական չէ, որ ԱԺ նախագահի տեղակալը սոցցանցում հայտարարում է «Հլա սպասի դատարանները վերցնենք», թե ումից, ինչպես և ինչ նպատակով՝ սա է գլխավոր հարցը։ «Իմ քայլը» շտապում է, որպեսզի կարողանա օր առաջ իրականացնել իր քաղաքական ծրագրերը, իսկ դրա համար անհրաժեշտ են ենթակա դատարաններ և դատավորներ։

Շրջանառության մեջ դրված նախագծերի փաթեթով առաջարկվում է նախ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունքով օժտել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց: Դրանից բացի՝ ԲԴԽ-ն կարող է որոշել նաև այս կամ այն գործը վերցնել որևէ դատավորից և տալ մյուսին՝ որպես պատճառաբանություն նշելով փորձառությունը, արդյունավետությունը, ծանրաբեռնվածությունը։

Քանի որ իշխանությանը հաջողվել է ԲԴԽ-ում հակակշիռ ապահովել հօգուտ իրենց՝ ի դեմս ԲԴԽ նորընտիր անդամների, իսկ քաղաքական մեծամասնության կողմից ընտրված իրավաբան-գիտանակններն էլ ինչպես միշտ կլռեն, հետևաբար՝ ժամանակն է ԲԴԽ-ին լիազորություններով օժտելու։ Դա հնարավորություն կտա անհնազանդ դատավորների դեմ վարույթներ հարուցել։Այս դեպքում հարկ չկա սպասելու Արդարադատության նախարարի և Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դիմումներին, ԲԴԽ-ն և՛ վարույթը կհարուցի, և՛ կքննի այն։

Իսկ մինչ այս, դեռևս նախորդ տարվա ամռանը, ԲԴԽ որպես իրենց քաղաքական նպատակներին հասնելու գործիք կիրառելու համար արդեն իսկ կատարվել էին անհրաժեշտ առաջին քայլերը՝ Դատական օրենսգրքի փոփոխություններով ԲԴԽ-ին տրվել էր լիազորություն քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորներից ընտրել դատավորներ, որոնք ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, կքննեն նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը։ Իսկ սրանք հատկապես այն գործերն են, որոնք պետք է վստահել միայն յուրայիններին, և որոնցով արդեն գրեթե երեք տարի է իշխանությունները մանիպուլացնում են հասարակությանը։

Բայց այստեղ առավել կարևոր գործիքը, որ նախագծով ներդրվում է, իշխանության հետաքրքրության շրջանակում գտնվող գործերը ԲԴԽ յուրային անդամների միջոցով իրենց «սրտի» դատավորներին փոխանցելու հնարավորությունն է։ Սեփական «տրոյկաներ» ունենալու գայթակղությունը իշխանություններին հանգիստ չի տալիս։ Եվ քանի դեռ սեփական դատական համակարգ ունենալու օրենքը գտնվում է Սահմանադրական դատարանում, այս նախագիծը փրկօղակ է իշխանությունների համար՝ դատարանները «վերցնելու» գործում։

Իշխանությունները դատարանների «անկախության» երաշխավորման տակ շարունակում են սեփական շահերի համար դատարանները օգտագործելու փորձերը։ Ամենավտանգավորն այն է, որ իբր լարվածությունը թուլացնելու, արտահերթ ընտրությունների, հանրային համերաշխության շեղող իդեաների հետևում նրանք ներքին այլանդակ օրակարգ են ձևավորում։ Իսկ դա բերելու է պետական ինստիտուտների կազմաքանդմանը, որը կասեցնելը շատ բարդ է լինելու»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}