Դուք ինչո՞վ եք զբաղված, որ բանակում այս վիճակն է․ Գորգիսյանը՝ Պաշտպանության նախարարին
Տոտալ քաոս է տիրում մեր բանակում։ Այս մասին ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Առաջնագիծը պատշաճ կահավորված չէ։ Զինվորների կեցության պայմանները պատշաճ չեն։ Զինվորներին «A» կետից «B» կետ չեք կարողանում տեղափոխել: Զինվորները մարտական հերթապահությունից, մարտական դիրքերից լայվ են մտնում։ Զինվորները ձնաբքին կորում են: Հերթափոխ իրականացրած քաղաքացիներին ամիսներով չի տրվում աշխատավարձ,որը պարտավոր եք տալ։ Էս քաոսն ինչքա՞ն է տևելու, պարոն նախարար։ Դուք ինչո՞վ եք զբաղված, որ բանակում այս վիճակն է»,- ՊՆ նախարարին հարց ուղղեց Գորիգիսյանը։
Հարցն անպատասխան մնաց, քանի որ կառավարությունը պահանջեց հարցը գրավոր ներկայացնել։
Հարակից հրապարակումներ`
- Վրացական լաստանավերը հայկական մեքենաները չեն տեղափոխում վրացական նավահանգիստներ․ Հրանտ Այվազյան
- Կառավարությունը չպատասխանեց Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնադրամին պետության կողմից չֆինանսավորելու մասին Թագուհի Թովմասյանի հարցին