Տնտեսություն 13:18 12/04/2021 Հայաստան

Տնտեսագետ. Փաշինյանի ելույթից հետո ինձ մոտ տագնապն ու անհանգստությունն էլ ավելի խորացավ

Yerevan.Today-ը հրապարակել է գյուղատնտեսության փորձագետ, Ագրարային համալսարանի էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանի հոդվածը, որտեղ մասնագետն անդրադառնում ու վերլուծում է Նիկոլ Փաշինյանի՝ գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ հայտարարություններին։ 

Վ. Ալեքսանյանի հոդվածը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Օրեր առաջ վարչապետի աթոռը զբաղեցնող սուբյեկտը իր հերթական մարզային հանդիպումների ու շրջայցերի շրջանակներում գյուղական բնակչությանը ներկայացրեց Հայաստանի ապագա գյուղատնտեսության իր մոդելը:

Բնական է, որ ցանկացած մասնագետի և փորձագետի համար էլ հետաքրքիր է լսել պարենային լրջագույն սպառնալիքների նախաշեմին հայտնված երկրի ղեկավարի տեսլականը ռազմավարական նշանակության ոլորտի՝ գյուղատնտեսության, զարգացման մասին:

Լսելով ելույթը, ակամայից սպասում ես, որ զարգացումների գոնե այս փուլում վարչապետը կգտնվեր քիչ թե շատ ավելի ողջամիտ, իր խոսքերում փոքր-ինչ զգուշավոր և նաև որոշակիորեն հիմնավոր: Սակայն, ցավոք, պետք է արձանագրել, որ կրկին ելույթը ավելի շատ հիշեցնում էր բաժակաճառերի շարքի, քան պարենային աղետի առջև կանգնած երկրի վարչապետի՝ գյուղատնտեսության զարգացման տեսլականի ու ծրագրերի մասին ելույթի:

Բավական է նշել այն հանգամանքը, որ 2 րոպե 40 վայրկյան տևողությամբ ելույթում 15 անգամ հնչեցրել է «պետքա» կամ «պտի» բառը՝ «Ավանդական ոռոգումից պետքա անցնենք կաթիլային ոռոգման, պետքա հակակարկտային ցանց ըլնի որ մենք կարկուտից չվախենանք ընդհանրապես, բանավոր գյուղատնտեսությունը մենք պետքա փոխարինենք թուղթ ու գրիչով գյուղատնտեսության, մենք պետքա քաջալերենք, որպեսզի դուք հնարավորություն ունենաք միավորվել, նաև պետքա կարողանանք հողերը խոշորացնել․․․» և այսպես շարունակ:

Ավելորդ է նշել, թե որքան հարցեր են առաջանում վերոնշյալ ելույթի շրջանակներում. դրանք չափազանց շատ են:

Պարզապես դրանցից ընդամենը մի քանիսը.

Վարչապետն իր ելույթում հպարտ և ինքնավստահ կեցվածքով ձեռքին գտնվող թղթից կարդում էր թվեր և ցուցանիշներ, մասնավորապես նշել է՝ «Մեր երկրում 444 հազ. հա վարելահող կա, 216 հազ. հա-ը կամ 49 %-ը ընդհանրա­պես չի մշակվում, այս հողերի 74 %-ում ջուր չի հասնում, ոռոգման ջուր չի հասնում, մենք պետքա էս 216 հազ. հա-ը դնենք մշակման և ոռոգման տակ»:

Նախ՝ չի օգտագործվում ոչ թե 216000 հա վարելահող, այլ Ազգային վիճա­կա­գրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ չի օգտագործվում՝ 221300 հա, որը կազմում է 444000 հա-ի ոչ թե 49, այլ՝ 49.8 %-ը (հասկանալի է, թե թվի կլորացումն ինչու չի արվել «50»-ի օգտին), գուցե վարչապետը կրկին ինչ-որ բան խառնել է կամ իրեն սխալ թվեր են տրամադրել և հերթական «փոքրիկ» թյու­րի­մա­ցությունն է տեղի ունեցել:

Մյուս կողմից՝ Իսկանդերի հայտնի «թյուրիմացությունից» հետո կարծում եմ վարչապետի համար 5300 հա այս կողմ, 5300 հա այն կողմ բոլորովին խնդիր չէ: Բայց դա չի կարևորը, ապշում ես այս մարդու հերթական ֆանտաստիկ համոզմունքների ու «խրոխտ» կանխատեսումների վրա:

Նշվածը մասնավորեցնելով, հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Գյուղատնտե­սու­թյան նախարարությունը լուծարած և վարելահողերի օգտագործման մակարդակի պատմական հակառեկորդ գրանցած կառավարությունը վարելահողերի օգտագործման մակարդակը դարձնելու 100%՝ ցանքատարածությունները դարձնելով 444 հազ. հա: Որպեսզի նշվածն առավել հիմնավոր և պատկերավոր լինի՝ ներկայացնենք վիճակագրական որոշ տվյալներ. այսպես՝

2005 թ. ընդամենը ցանքատարածությունների ցուցանիշը կազմել է 331,5 հազ. հա, 2017թ.՝ 294,5 հազ. հա, 2018թ.՝ 242,2 հազ. հա, 2019թ.՝ 227,9 հազ. հա, 2020թ.՝ 222,7 հազ. հա (չի օգտագործվել վարելահողերի 49,8 %-ը): Բերված տվյալներից պարզ է դառնում, որ գործող կառավարության 3 տարիների ընթացքում, յուրաքանչյուր տարի արձանագրվել է չօգտագործվող վարելահողերի տարածությունների կայուն աճ: Մեր գնահատմամբ, այս ցուցանիշների և ստեղծված իրավիճակի պայմաններում վարչապետի կանխատեսումները, կապված վարելահողերի ամբողջ տարածությունը մշակովի դարձնելու հետ, որևէ աղերս չունեն իրականությանը և դուրս են տրամաբանության սահմաններից:

Ինչ վերաբերում է վարելահողերը ամբողջությամբ ոռոգելի դարձնելուն, ապա այս եզրահանգումն ու կանխատեսումը նույնպես կարելի է դասել անտրա­մա­բա­նա­կան և հիմնավորումից զուրկ հերթական բաժակաճառերի շարքին, քանի որ անգամ ԽՍՀՄ լավագույն տարիներին ոռոգելի տարածքների 100%, ոչ էլ 90% ցուցանիշ երբեք չի արձանագրվել (ոռոգելի հողերի առավելագույն տարածությունը եղել է շուրջ 275 հազ. հա), և դա այն պայմաններում երբ ամբողջ երկրով մեկ ԽՍՀՄ բյուջեի միջոցներով իրականացվում էին ջրամբարաշինության մասշտաբային ծրագրեր, ինչպես նաև հողերի զգալի մասը ոռոգվում էին մեխանիկական ոռոգման համակարգերի՝ պոմպակայանների, միջոցով, որոնց զգալի մասը 90-ականներին շարքից դուրս եկան և ոչնչացվեցին, բացի այդ՝ պոմպակայաններով ոռոգելը պահանջում է էլեկտրաէներգիայի ահռելի ծախսեր:

Թե վարչապետն ինչի հիման վրա է կատարել այդ տեսակ ֆանտաստիկ կանխատեսումներ և դրանք հնչեցրել իր ելույթում, դժվար է ասել, հավանաբար երկրի գյուղական բնակչությանը «քաջալերելու» համար: Մինչդեռ, լավ կլիներ, որպեսզի գոնե մեկ անգամ էլ նույնքան հաստատակամ ու վստահ կերպով մարդկանց ու փորձագիտական հանրությանը ներկայացներ նաև, թե ի՞նչ միջոցներով ու ռեսուրսներով է պատրաստվում հասնել այդ ֆանտաստիկ արդյունքներին, և որ ամենակարևորն է՝ ի՞նչ ժամանակահատվածի մասին է խոսքը գնում: Գուցե, պարզվի՝ նկատի է ունեցել, որ այդ ցուցանիշներին հնարավոր է հասնել, ասենք օրինակ 22-րդ դարում և իմ քայլը կուսակցության ջանքերով, կամ էլ միգուցե նմանատիպ ձեռքբերումներ արձանագրելու մեկ այլ ճանապարհային քարտեզ ունի:     

Վարչապետն իր ելույթում նշում է գյուղատնտեսության պետական աջակ­ցու­թ­յան բազմաթիվ ծրագրերի մասին, որոնք տպավորություն է, թե իր կառավարությունն է մշակել, մինչդեռ դրանք բոլորը մշակվել են նախորդ կառավարությունների կողմից, հետևաբար այդ ամենն իրեն և իր կառավարությանը վերագրել որքան էլ ցանկանա չի ստացվի:

Վարչապետը նշում է նաև, որ 30 տարի նորմալ ջրամբար չի կառուցվել. այդ կապակցությամբ ցանկալի կլիներ, որպեսզի վերջինս այցելեր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի պաշտոնական կայք էջ (www.scws.am), որտեղ կտեսներ, որ կայքի «Ջրամբարաշինություն» բաժնում ներկայացված ջրամբարաշինության ծրագրերը (Կապսի, Վեդիի, Եղվարդի և Մաստարայի) բոլորն էլ մշակված են նախորդ կառավարությունների կողմից:

Վարչապետին կցանկանայի հիշեցնել նաև նորանկախ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ վերականգնված և վերակառուցված Մարմարիկի ջրամբարի մասին, որի բոլոր նախագծային աշխատանքներն ավարտվել են 2005 թ. հուլիսին, իսկ շինարարական աշխատանքները սկսվել 2006 թ. օգոստոսին և ունի 23 միլիոն մ3 օգտակար ծավալ:

Մարմարիկի ջրամբարի գործարկմամբ հնարավոր է դարձել լրացուցիչ ոռոգել Կոտայքի մարզի 1055 հա հողատարածք և ինքնահոս եղանակով լրացուցիչ ջրաքանակ (շուրջ 14 մլն մ3) մատակարարել Արտաշատի ջրանցքին, Մխչյանի պոմպակայանում խնայել տարեկան 10.9 մլն կվտ-ժամ էլեկտրաէներգիա, քանի որ համապատասխան ծավալի ջուրը` մոտ 14 մլն խմ, Արտաշատի մայր ջրանցքին տրվում է ինքնահոսով, ինչպես նաև նույն ջրաքանակն անցնելով Սևանի ՀէԿ-երի կասկադով՝ կարող է արտադրել տարեկան մոտ 21 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Իսկ Ջրամբարի վերականգնման շինարարական աշխատանքներն ավարտվել են 2011 թվականին, շինարարության արժեքը կազմել է շուրջ 4,874 մլրդ դրամ։

Մյուս կողմից էլ` դժվար է հասկանալ, թե վարչապետն ինչ է հասկանում ասելով «նորմալ ջրամբար» կամ ի՞նչ է նշանակում «գյուղացիական կոպերատիվ», միգուցե վարչապետը նոր հասկացություննե՞ր է առաջ քաշում գիտության մեջ. դժվար է ասել: Ասելով պետք է ստեղծենք կոոպերատիվներ, վարչապետն արդյո՞ք տեղյակ է գյուղատնտեսական կոպերացիայի հիմնահարցերին և գոնե իր կառավարության ժամանակահատվածում կոպերատիվների ստեղծման վիճակագրությանը։ Հավանաբար՝ ոչ: Այլապես, այդ հարցում նույնպես, այդքան վստահությամբ չէր նշի՝ «ձեզ կքաջալերենք ու դուք կստեղծեք կոպերատիվներ». սա առնվազն լուրջ չէ, իսկ իր թիմում կրկին չի գտնվում մեկը, ով վարչապետին կհուշեր, որ քաջալերելով կոպերատիվ չեն ստեղծում:

Վարչապետը ելույթում շեշտադրում է, որ պետք է անցնել կաթիլային ոռոգման և դա այն դեպքում, երբ Կառավարության «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորում» ծրագրի փոխհատուցման բաղադրիչի շրջանակ­նե­­րում 2018, 2019 և 2020 թվականներին դիմել են համապատասխանաբար՝ 0, 8 և 2 շա­հառուներ, իսկ ծրագրի՝ վարկային և փոխհատուցման բաղադրիչների շրջա­նակներում շահառուների աշխարհագրությու­նը 2018-2020 թթ. բաժին է ընկնում միայն 3 մարզերի՝ Արմավիր Արարատ, Կոտայք և Երևան քաղաքը: Նշվածի հա­մա­տեքստում պարզ է դառնում, որ տվյալ խնդիրն այնքան խորն է ու բազմակողմ, որ անգամ պետական աջակցության ծրագրերը չեն խթանում կաթիլային տեխնոլո­գիաների լայնորեն ներդրմանը:

Այսինքն, այս դեպքում նույնպես ականատես ենք լինում վարչապետի հերթական բարի ցանկությանը, քանի որ առնվազն պետք է լուծվեն բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման, հետո նոր՝ կաթիլային ոռոգման անցնելու բարձրագոչ ելույթներ ունենալ, առանց հասկանալու՝ ի՞նչն է պատճառը, որ այդքան սակավաթիվ է շահառուների քանակը և ինչու՞ է երեք տարի շարունակ Հանրապետության միայն 3 մարզերի շահառուներ են օգտվում կաթիլային ոռոգման տեխնոլոգիաների ներդրման պետական աջակցության ծրագրերից:

Դե, ինչ վերաբերում է վարչապետի «բանավոր գյուղատնտեսությունը մենք պետքա փոխարինենք թուղթ ու գրիչով գյուղատնտեսության» և մի շարք այլ կոչերին, ապա հասկանալի է, որ մեկնաբանություններն ավելորդ են:

Բազմաթիվ են հարցերը, քանզի վարչապետի շուրջ 3 րոպե տևողությամբ ելույթում հնչեցին բազմաթիվ կենացներ, մանիպուլյացիաներ և ֆանտաստիկայի ժանրին պատկանող կանխատեսումներ ու բարեմաղթանքներ:

Որպես տնտեսագետի և որպես գյուղատնտեսության ոլորտի տնտեսա­գի­տու­թյան հիմնահարցերով զբաղվող մարդու՝ Փաշինյանի ելույթից հետո ինձ մոտ հեր­թական զարմանքը կամ, որ ավելի ճիշտ է՝ տագնապն ու անհանգստությունն էլ ավելի խորացավ մեր երկրի, տնտեսության, գյուղատնտեսության, պարենային անվտան­գության ապահովման և ընդհանրապես մեր պետության ու պետականության հե­տա­գա գոյության առնչությամբ»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են...
Աղբյուր` Panorama.am
09:47
Պետդեպարտամենտ. Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները
Վրաստանը հակաարևմտյան հռետորաբանության և օտարերկրյա գործակալների օրինագծի պատճառով վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}