Այնքան է վեհությունդ ու մեծությունդ բարձր, որ չես ուզում նկատել մեզ այստեղ. Պապիկյան
«Րոպեներ առաջ, անձնավորությունը, որն իմ խորհրդարանում գտնվելու երկօրյա ժամանակահատվածում միայն մի քանի վայրկյան է եկել նստել «թիվ մեկ» ընդդիմադիրի աթոռին և փորձում է հագնել երբեմնի թիվ մեկ ընդդիմադիր Նոիկոլ Փաշինյանի պատմուճանը, որը չի հաջողվում նրան, ասում է՝ տարածքային կառավարման նախարարը և փոխվարչապետը հազիվ վերջին պահին են գալիս ԱԺ»,- խորհրդարանում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, որն իր ելույթում րոպեներ առաջ շեշտել էր՝ իր մեկ ժամանոց ելույթն ավարտելուց հետո Նիկոլ Փաշինյանը հարկ չի համարել մնալ խորհրդարնում և լսել պատգամավորների կարծիքները:
Սուրեն Պապիկյանը հավաստիացրեց, որ այսօր ելույթ չէր պատրաստել, բայց «Լուսավոր Հայաստան» խմբակցության իր նախկին գործընկերոջ խոսքը իրեն ստիպեց խոսել:
Արտահայտելով իր խորին հարգանքը «Լուսավոր Հայաստան» խմբակցության իր գործընկերների նկատմամբ՝ Պապիկյանը հայցեց ներկաների ներողամտությունը, որ շեղվելու է քննարկվող թեմայից՝ ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցից:
«Հարգելիս, եթե դու չես գտնվել խորհրդարանի դահլիճում ու չես տեսել մեզ, կամ այնքան է վեհությունդ ու մեծությունդ բարձր, որ չես ուզում նկատել մեզ այստեղ, ապա պետք է նշեմ, որ մենք մշտապես գտնվել ենք մեր տեղում և կատարել կառավարության անդամի մեր պարտավորությունները»,- Էդմոն Մարուքյանին արձագանքեց Սուրեն Պապիկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հենց դուք սկսել եք լավ ապրել, այդ օրվանից սաղ կործանվել է. Մարուքյանը՝ իմքայլականներին
- «Ամբարտավանության կարճատև դադարի պատճառը՝ իշխանության անասնական վախն էր սեփական ժողովրդից»
- Դուք գերեզմանաքար եք դրել ՀՀ ապագայի վրա, 3300 և ավելի կյանքն էր մեր ապագան, դուք չէիք. Անի Սամսոնյան
- Ո՞վ է ասել՝ պատերազմից հետո, 21-րդ դարում, պետք է անողնաշար ու ծուռվիզ կեցվածքով հանդես գանք. Աննա Կոստանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց