Նաիրա Կարապետյան. Շուշիում քանդվող ամեն քարի հետ մենք պետք է սթափվենք
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ադրբեջանի կողմից օկուպացրած հայկական Շուշի քաղաքում բնակելի բազմահարկ շենքի քանդելու մի լուսանկար ու գրել.
«Մեր Շուշին…
Քանի անգամ ենք մեքենան կայանել հենց այս շենքի դիմաց՝ եկեղեցի մտնելու համար:
Հիմա այն քանդում են: Քանդում են մի պարզ նպատակով՝ շրջապատել մեր Ղազանչեցոցը՝ Սուրբ Ամենափրկիչ տաճարը, բարձր, թուրքաոճ և թուրքական շինություններով, որպեսզի կորցնեն այն, որպեսզի չերևա իր վեհությամբ և մեծ ուժով, որպեսզի ժամանակի ընթացքում աննկատ «քանդվի» և մեր գեղեցկուհին:
Ես հավատում եմ Աստծո զորությանը, ես հավատում եմ Սուրբ Ղազանչեցոցի ուժին, ես հավատում եմ, որ Աստծո պատիժը մեզ այսքան դաժան չի լինի:
Շուշիում քանդվող ամեն քարի հետ մենք պետք է սթափվենք, վերաիմաստավորենք ներկան, դժվար, շատ դժվար, բայց և հստակ գնանք դեպի ապագա: Արդար ու արժանապատիվ ապագա:
Մեզ պետք է ոտքի կանգնել:
Հ.Գ. Ուժս չհերիքեց շենքը քանդելու տեսանյութը տեղադրելու:
Հ.Գ. 2. Միջազգային մի միջոցառման ժամանակ ադրբեջանցի մասնակիցն ինձ հարցրեց, թե արդյոք պահպանվել է Ղազանչեցոցի դիմացի շենքը, հիշեց, որ դեղատուն կար առաջին հարկում, խոստովանեց, որ տատիկի տունն էր այդ շենքում, հայ տատիկի: Մենք պահպանեցինք Շուշին, շենացրեցինք, վերանորոգեցինք և գեղեցկացրեցինք, որովհետև այն մերն է, (ինչպես և պատասխանեցի ադրբեջանցուն), իսկ իրենք ջանասիրաբար քանդում են այն…»։
Հարակից հրապարակումներ`
- 1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին. Հասրաթյան
- Ադրբեջանցիները Շուշիում հողին են հավասարեցնում հայկական տները. Նաիրա Զոհրաբյան
- Հանձնեցիք Շուշին...ո՞նց եք կարողանալու մոտենալ Կոմանդոսին. հարց Ավինյանին
- Ռամադանից հետո կայցելենք Շուշի. Էրդողան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Շուշին այսօր է հանձնվում Ադրբեջանին
- Հիմա հասկացա՞ք, որ Շուշի ազատագրողին էիք դատում. Գեղամ Նազարյանը`դատավորին
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց