ԱՄՆ-ից Հայաստան են տեղափոխվել հետախուզվողներ
Ապրիլի 22-ին ԱՄՆ իրավապահների ուղեկցությամբ ԱՄՆ-ից Հայաստան են տեղափոխվել Հայաստանի երկու քաղաքացի։
Ոստիկանությունից հայտնում են, որ նրանցից մեկը հետախուզվում էր մի խումբ անձնանց կողմից նախնական համաձայնությամբ և շահադիտական դրդումներով անձին ապօրինի ազատությունից զրկելու, ինքնիրավչության և մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խոշտանգման մեղադրանքով, իսկ մյուսը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետահամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով։
Հետախուզվողները ԱՄՆ-ում հայտնաբերվել և ձերբակալվել էին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, Հայաստանում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության աշխատակիցների, ինչպես և Հայաստանի ոստիկանության տարածքային մի շարք ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ համագործակցության արդյունքում։
«Զվարթնոց» օդանավակայանից նրանք բերման են ենթարկվել ոստիկանություն, ապա տեղափոխվել քրեակատարողական հիմնարկներ։
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ