Ի՞նչ է՝ տիկին Դավոյանը քննչական կոմիտե է, ԱԱԾ ներկայացուցիչ է, որ նման հայտարարություն է անում. Աննա Գրիգորյան
«Սյունիքում ձերբակալությունները մեծ հաշվով անակնկալ չէին, քանի որ մարզպետարանում նստած Փաշինյանն ուղիղ ցուցում էր տալիս, որ պետք է հրապարային կերպով պատժվեն այն մարդիկ, ովքեր մասնակցել էին երեկվա ակցիաներին»,-քննչական կոմիտեի մոտ լրագրողներին ասաց ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ իր համար համար հասկանալի չէ, թե ինչու է Մեղրու համայնքապետն այդ գործընթացով անցնում, բայց, ըստ էության, սա քաղաքական հաշվեհարդար է, այլ որակում չի կարող տալ սրան, քանի որ իրավական մասով սա ուղղակի փուչիկ է:
«Ասում են Մեղրու համայանքապետին խուլիգանության հոդվածով են բերման ենթարկել, բայց ինչ է արել նա, ընդամենն իջել է, տեսնի, թե ինչ է կատարվում քաղաքում, ինչ են անում իր համաքաղաքացիները, փորձել է պարզապես հանդարտեցնել, թույլ չտա որևէ բախում: Սրա համար Մեղրու համայնքապետին բերման են ենթարկում: Իհարկե, աբսուրդ է, բացառապես քաղաքական նպատակներով են բերման ենթարկել»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Նա նշեց, որ Փաշինյանի՝ Սյունիք այցի մասին ոչ միայն տեղյակ չեն եղել Սյունիքի համայնքապետերը, նաև հենց «Իմ քայլի» սյունեցի պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ում լրագրողը հարցել է այցի մասին, պատասխանել է, որ տեղյակ չի եղել:
«Այս համատեքստում ուզում եմ ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա, որ եթե որևէ մեկն այցի մասին տեղյակ չէր, ինչպես է ստացում, որ ասում են՝ ուղղորդված են եղել այդ բողոքի ցույցերը, ում կողմից են ուղղորդված եղել, եթե դրա մասին նախապես տեղյակ չեն եղել:
Ցանկացած մեկը, ով եղել է Սյունիքում, տեսել է, թե ինչ է կատրվում, սյունեցին տեսնում է իր դռան դիմաց կանգնած ադրբեջանցուն, այսքանից հետո՞ էլ պետք է սպասի սյունեցին, որ ուղղորդեն: Բնական է, որ պետք է խոսի խնդիրների մասին»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփի Դավոյանի հայտարարությանը, թե՝ «էդ Սյունքիում ոչ ոք անպատիժ չի մնա», Ա. Գրիգորյանն ասաց. «Նախ՝ այդ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է: Տիկին Դավոյանը լավ կաներ իր բառերն ու ձևակերպումներն ավելի ճիշտ ընտրեր: Երկրորդ՝ ի՞նչ է, ԱԺ պատգամավորն է, որ պետք է ասի՝ ով պետք է պատժվի, ով՝ ոչ: Ի՞նչ է՝ տիկին Դավոյանը քննչական կոմիտե է, ԱԱԾ ներկայացուցիչ է, որ նման հայտարարություն է անում»:
Ա. Գրիգորյանը նաև այն կարծիքին է, որ եթե իշխանությունները հրաժարվեն գնալ ընտրությունների, բողոքի ակցիաներն ավելի մեծ թափով կլինեն, քանի որ շատերը կարծում են, որ ընտրության միջոցով կարող են հասնել Փաշինյանի հեռացմանը: Նա այս դեպքում չի բացառում նաև ճակատագրական հետևանքները:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը Սյունիքում են, փորձում են վախի մթնոլորտով ինչ-որ իրավիճակ փոխել . Վահե Հակոբյան
- 40 րոպե Քննչական կոմիտում ենք, որևէ մեկը դեռ չի բացատրել՝ ինչ քրեական գործի շրջանակներում. Մեղրիի քաղաքապետի պաշտպան
- Փաշինյանն է հրահրել միջադեպը՝ ցուցադրաբար քաղաքի կենտրոնով փորձելով քայլել դեպի գերեզմանատուն.ագարակցի կին
- Մեղրիի քաղաքապետի փաստաբանը մանրամասներ է հայտնում գիշերվա իրադարձություններից
- Ինչպես են շուռնուխցիները ձվերով հարվածելով ավտոշարասյանը դիմավորում Փաշինյանին
- Վահե Հակոբյան. Փաշինյանը հրահանգել է ինձ ու կնոջս մինչև երեկո ձերբակալել
- Փաստաբանն ահազանգում է. Փաշինյանը միջամտում է քրգործին, «հսկող դատախազի» պես հանձնարարականներ է տալիս
- Փաշինյանն ԱԱԾ պետին, ոստիկաապետին կանչել է Սյունիք ու հրահանգել տեսանելի կերպով պատժել իր դեմ ակցիա իրականացրած անձանց
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց