Հասարակություն 12:33 29/04/2021

Մենք աշխատում ենք գյուղացու հետ, ոչ թե հաստոցի. Գյուղոլորտի մասնագետները՝ Վահան Քերոբյանին

Կառավարության դիմաց ակցիա անող գյուղոլորտի աշխատակիցներին մոտեցավ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Առաջին հարցը, որ նրանք ուղղեցին նախարարին հետևյալն է՝ ինչու են կրճատել էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեական խորհրդատվության նորարարությունների և մոնիտորինգի վարչության մարզային բաժինների 69 հաստիք, 69 ընտանիքի ինչո՞ւ են թողնում սոված:

«Ձեր կառավարության որոշմամբ, 69 ընտանիք հացազուրկ է դառնում, ինչո՞վ է ապրելու 69 ընտանիքը, մի կողմ թողնենք գյուղացիներին տրվող խորհրդատվությունը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Վահան Քերոբյանը նախ ասաց, որ իր գործողությունը որևէ  կոնկրետ մարդու դեմ չէ: 

«69 ընտանիքի աշխատավարձը տալիս է 600 հազար աշխատող: Այդ մարդիկ, որ հարկեր են վճարում, ուզում են այս կառավարությունն արդյունավետ աշխատի, փողը ճիշտ ուղղությամբ ծախսվի: Օրինակ, վերջերս մի տեղ էի գնացել, հաստոց էին դրել, 20 մարդու աշխատանք էր անում, այդ 20 մարդուն ասացին, որ գնացեք տուն:  Հիմա ի՞նչ անենք,  մենք պետք է նախնադարյան մեթոդներով աշխատե՞նք…»,- ասաց նախարարը, բայց չկարողացավ ավարտել խոսքը:

«Գյուղատնտեսությունը համարում եք նախնադարյա՞ն»,- հացադրում արեց գյուղոլորտի մասնագետներից մեկը: 

«Ցանկացած արտադրողականության բարձրացմանն ուղղված գործողություն նշանակելու է այսօրվա աշխատատեղի կրճատում: Այսօրվա աշխատատեղերի փոխարեն ստեղծվելու են նոր աշխատատեղեր: Գեղարքունիքում շատ աշխատատեղեր կան, դիմեք, գնացեք, աշխատեք»,- ասաց Քերոբյանը՝ խոսքն ուղղելով Գեղարքունիքի վարչության աշխատակիցներին:

Աշխատակիցների դիտարկումներին, թե իրենք աշխատում են գյուղացու հետ, իրազեկավածության մակարդակն են բարձրացում, իրենց հարցնում են՝  ինտենսիվ այգին ո՞նց տնկեն, որտե՞ղ տնկենք, «մենք հաստոցի հետ չենք աշխատում»:

«Իրազեկվածության մակարդակը ցածր է, ո՞վ է բարձրացնելու: Օպտիմալացնելո՞վ եք այդ հարցը լուծելու»,- հարցրեց աշխատակիցներից մեկը:

«Ոչ, նոր տեխնոլոգիաներով»,- արձագանքեց Քերոբյանը:

«Նոր տեխնոլոգիաներից մարդը բան չի հասկանում, մոտենում է մեզ, որ մենք օգնենք իրեն »,-հակադարձեց գյուղոլորտի մասնագետը:

«Ինչո՞ւ եք թերագնահատում…»,- ասաց նախարարը:

«Մենք չենք թերագնահատում, այդ մարդը միայն հողի հետ է աշխատել»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից:

Նրանք ասացին, որ ակնկալում են նախարարից վերանայել որոշումը:

«Այն  աշխատանքը, որը դուք անում եք, պետք է արվի այլ ձև»,- նշեց Քերոբյանը:

Աշխատակիցներն ասացին, որ իրենց կրճատելով՝ գյուղատնտեսության գլխին մեծ քար է ընկնելու:

«Ի՞նչն է պակասելու»,- հետաքրքրվեց կառավարության ներկայացուցիչը:

«Գյուղացին զանգում է, խորհրդատվություն է ստանում, իր այգին է մշակում»,- կրկնեցին ակցիայի մասնակիցները:

Քերոբյանն ասաց, որ ինքն այնպես է անում, որ ստեղծվեն շատ այլ աշխատատեղեր:

«Այսինքն՝ ոչ գյուղոլորտում չէ՞»,- հարցրեց ակցիայի մասնակիցը:

Նախարարն արձագանքեց. «Հա, գիտեք ինչու…Գյուղացուն գնա, հարցրու, որ 150 հազար դրամով աշխատատեղ լինի, ի՞նչ կանես, կասի՝ կգնամ այդտեղ, կաշխատեմ»:

Մասնագետները նշեցին, որ այս ամենը տանում է նրանով, որ գյուղոլորտը վերանա, ամեն ինչ ներկրեն:

«Մոդելն այսպիսին է՝ գյուղատնտեսությունը պետք է խոշորանա:Ձեր կրճատումը կապված է  ձեր գործառույթներն այլ մարմիններին պատվիրակելու հետ: Վերջ: Խոստանում եմ՝ ես կնայեմ մաքսիմալ, ինչքան հնարավոր է ձեզ փոխհատուցում կտրամարդվի»,- ասաց նախարարը:

Որպես պատասխան  էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներն ասացին. «Մեզ փոխհատուցում պետք չէ, մենք ուզում ենք աշխատել»:

Վ.Քերոբյանը նշեց, որ եղել է մի օր, երբ 800 հոգի մարդ է կրճատել. «Արել եմ, որովհետև … հարկատուների փողերն է, ի՞նչ է՝ քամուն տանք»:

«Լրիվին կրճատեք, հանեք, պետք չէ այստեղ աշխատող»,- զայրացավ ակցիայի մասնակիցը:

Ակցիայի մեկ այլ մասնակից շարունակեց. «Ձեր նախարարության մեկ վարչության պետի, փոխնախարարի մեկ ամսվա աշխատավարձը կազմում է մի մարզի ողջ աշխատակազմի ծախսերը»:

Այնուհետև Վահան Քերոբյանը հեռացավ՝ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների շատ հարցեր թողնելով անպատասխան:

Ակցիայի մասնակիցներն ասացին, որ իրենք Վահան Քերոբյանի պատասխանից որևէ բան չհասկացան:

«Մենք չհասկացանք, թե նախարարն ինչ է ասում: Հա, գնանք ուրիշ տեղ աշխատենք: Ես մասնագիտությամբ անասնաբույժ եմ, հաստատ չեմ կարող դպրոցում աշխատեմ կամ համակարգչի վրա»,- ասաց Լոռու բաժնի ավագ խորհրդատուն:

Նրանք նշում են՝ աշխատակիցների մեծ մասը կրճատվել է, իսկ  նախարարը ասում է՝ գնացեք տեքստիլում մտեք աշխատանքի, բայց իրենք չունեն դրա հնարավորությունը, այդտեղ աշխատելու հմտություններ: 

Ի դեպ, կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում Վահան Քերոբյանը նշեց, որ իրենց ջանքերն այս պահին ուղղված են գյուղատնտեսական արտադրողականության բարձրացմանը, բայց և այնպես, իրենք քայլեր են անում գյուղերում ոչ գյուատնտեսական աշխատատեղեր ստեղծելու համար։

«Մարդիկ չպետք է դատապարտված լինեն միայն գյուղատնտեսությամբ զբաղվելու։ Փորձում ենք այնպես անել, որ գյուղում ապրող մարդիկ գյուղատնտեսությամբ չզբաղվեն, այլ ունենան այլընտրանքներ»,- ասաց նա։

Խորհրդատվաական ծառայության հիմնադիր Վարդան Հայկազյանը լրագրողներին աաց, որ այս համակարգը «մահացել է» հիմարների պատճառով, որոնք չեն հասկանում, որ գյուղացուն պետք է կրթեն, քանի որ գյուղացին քեզ կերակրողն է:

Ակցիայի մասնակիցների խոսքով, Վահան Քերոբյանը գյուղատնտեսության հետ որևէ կապ չունի, նա չի պատկերացնում ոլորտը և ուղղակի մարդկանց է կրճատում: Այնուհետև գյուղոլորտի ազատված աշխատակիցները իրենց բողոքը շարունակեցին էկոնոմիկայի նախարարության մոտ:





Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:34
Վանաձորի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Լեռնապատ» ջրատարի վրա վթարի կանխարգելման...
Աղբյուր` Panorama.am
15:08
Այդ հարցն ուղղեք երեկ Կասկադում ջազ լսողներին. Արթուր Խաչիկյան
Panorama.am-ի զրուցակիը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։ Panorama.am-Պարոն Խաչիկյան, այս օրերին բոլորի...
Աղբյուր` Panorama.am
15:05
«Փաշինյանն ու նրա թիմը պետք է հեռանան». Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Նոր ուժ»։  Այսօր կայացավ կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
14:44
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա. Փաստաբաններ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
14:12
Լուվրը «Մոնա Լիզային» խոստանում է սեփական սենյակը
Ժամերով հերթեր են լինում Լուվրում՝ Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Մոնա Լիզա» կտավը տեսնելու համար, և ընդամենը մի քանի վայրկյան՝...
Աղբյուր` Panorama.am
13:56
Վթար Արարատում. Մարդատար մեքենայի վարորդն արգելափակվել է
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն mայիսի 1-ին, ժամը 10:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am
13:39
24 ժամ Վազգեն Մանուկյանին՝ սուտը հերքելու համար
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը  Facebook-ում Վազգեն Մանուկյան անունով օգտատիրոջը 24 ժամ է տվել տարածած սուտը հերքելու...
Աղբյուր` Panorama.am
13:33
Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից. Ռուբեն Կարապետյան
Դիվանագետ, պատմաբան, ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանը գրում է․ «Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
13:23
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը տարածել է հայտարարություն ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ Տարածած...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բագրատ Սրբազան. Սա պետք է լինի չակնկալիքների պայքար
«Այս պայքարը պետք է լինի չակնկալիքների պայքար, որևէ նյութականի ակնկալություն չունեցողի պայքար։ Ամեն մարդ, որ ներգրավված է պայքարին, պետք է...
Աղբյուր` Panorama.am
12:55
Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, մայիսին  օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
12:34
Ինչո՞ւ է Բաքվի սիրտը Երևանի հետ ուղիղ բանակցություններ ուզում. Քաղաքագետի պարզաբանումը
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:21
Արտահերթ պատմական ընտրություններ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. Այս օրերին բոլորը իրար հարցնում են. ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի...
Աղբյուր` Panorama.am
11:54
Փաշինյանը պետք է անպայման պատասխան տա մեր երեխաների սպանության համար. Ազատ գյուղում հրդեհից զոհված զինծառայողի պապիկ
«Այս գործը չի բացահայտվել, այս գործի բոլոր հանգամանքները հասու չեն մեր հասարակությանը։ Մենք գիտենք այնքան, ինչքան գիտեինք  2023...
Աղբյուր` Panorama.am
11:49
Դրամավարկային քաղաքականություն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Տելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման...
Աղբյուր` Panorama.am
11:26
Պապիկյան, տականք, եթե չես կարողանում զինվոր պահել, ինչո՞ւ ես տանում, սպանում. Հրդեհից զոհված զինծառայողի հայր
«Մենք այսօր ենք եկել, որ զգուշացնենք՝  իրենց առաջ տարած վարկածին մենք չենք հավատում, մենք մինչև վերջ գնալու ենք, որ այս գործը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու գողության մասին
Ոստիկանությունը նոր մանրամասնել է ներկայացրել ապրիլի 10-ին Մալաթիայում տեղի ունեցած ավազակային հարձակման մասին։ Ավազակային հարձակման...
Աղբյուր` Panorama.am
11:13
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «-Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում: -...
Աղբյուր` Panorama.am
10:51
Մեր երեխաներին թունավորել ու նոր վառել են. Ազատ գյուղում հրդեհից զոհված զինծառայողի պապիկ
Ազատի զինվորական կացարանի հրդեհի զոհերի հարազատները Հանրապետության հրապարակ բողոքի ակցիա են անում, նրանք պահանջում են՝ գործի օբյեկտիվ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ ծեծի է ենթարկվել Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչը, ամերիկացի փաստաբանը և ընդդիմության առաջնորդը
Միխեիլ Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչ Սոֆո Ջափարիձեն հոսպիտալացվել է հատուկ ջոկատայինների կողմից ծեծի ենթարկվելուց հետո։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:18
Մայիսի 1-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 1-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
10:10
Սասունյան. Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի ազգային շահերին հակասող հայտարարություններն օրեցօր գնալով ավելի տագնապալի են դառնում։ Սկզբում Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
09:59
Մալյանի ծննդյան առթիվ վերջապես ուղարկեք դատավճիռը, պարտադիր չի տոնական փաթեթավորմամբ. Մելիքյան
Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատական համակարգին հուշել է, թե ինչ կարելի է նվիրել Մալյանին այդ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Մեկ օր Դավթաշենի և Քասախի շատ հասցեներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի...
Աղբյուր` Panorama.am
09:52
AstraZeneca-ն առաջին անգամ խոստովանել է` Covid-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել. Telegraph
Լոնդոնի Գերագույն դատարանում կայացած լսումների ժամանակ շվեդա-բրիտանական  AstraZeneca ընկերությունն առաջին անգամ ստիպված է եղել ընդունել, որ...
Աղբյուր` Panorama.am
09:35
Դատական դեպարտամենտն ու Civic-ը
Դատական դեպարտամենտը շտապել է տեղեկացնել, որ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի դատավոր հոր հախից ԲԴԽ-ն դեռ անցած տարի է եկել։...
Աղբյուր` Panorama.am
09:27
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Երևանի և Բաքվի միջև գործընթացում Բլինքենի մասնակցության մասին
«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»
Աղբյուր` Panorama.am
09:10
Երուսաղեմում Թուրքիայի քաղաքացին դանակահարել է իսրայելցի ոստիկանի
Երուսաղեմի Հին քաղաքում դանակահարության դեպք է տեղի ունեցել։ «Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, Թուրքիայի քաղաքացի Հասան Սաքլանան դանակով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Սևանում ավտոտեխսպասարկման կետում այրվել է մեքենա
Ապրիլի 30-ին, ժամը 16։36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}