ԱԺ փակ նիստում քննարկվում է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը
ԱԺ-ն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ՝ 85 կողմ ձայներով ընդունեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով նախատեսվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:
Ըստ նախագծի՝ համաներումը չի կիրառվի 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից, ինչպես նաև վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ:
Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց նաև «Հարկային օրենսգրքում լրացումներ կակտարելու մասին» և« ՀՀ տոների և հիշատակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:
ԱԺ-ն ընդունեց նաև.
Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը (առաջին ընթերցմամբ),
Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություներ և լրացումներ կատարելու հարցն (երկորդ ընթերցմամբ) և նույն իրավական ակտում նախատեսված մեկ այլ փոփոխության նախագիծ՝ առաջին ընթերցմամբ,
«Բաժնետիրական ընկերությունների մասին» և կից ներկայացված փաթեթը (առաջին ընթերցմամբ),
«Փախստականի և ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի փաթեթեն (երկորդ ընթերցմամբ):
Ազգային ժողովի փակ նիստում այս պահին քննարկվում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը։
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ