Հադրուցիները կարծում են՝ տարածքները կարող են դիվանագիտական ճանապարհով վերադարձվել
«Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Հանրապետության տարածքները պետք է դիվանագիտական ճանապարհով վերադարձվեն, սակայն Հայաստանում, Արցախում չկան այն քաղաքական գործիչները, որոնք կարող են դա անել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության պատասխանատու քարտուղար Արթուր Սարգսյանը:
Նա և ՀԿ-ի այլ անդամներ բողոքի ակցիա են անում ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ:
Ա. Սարգսյանի խոսքով, ոչ միայն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այլ ողջ կառավարության հրաժարականի կարիքը կա:
«Արայիկ Հարությունյանը խուսափում է հանդիպել ժողովրդի հետ: Հանդիպում է իր ցանկացած մարդկանց հետ»,- ասաց նա:
ՀԿ անդամ Նորայր Դավթյանն ասաց, որ իշխանության անդամներն իրենց աթոռները պահելու համար կրկին խաբում են ժողովրդին, ցույց չեն տալիս, թե ինչպես պետք է հարցերը լուծել:
«Պարտված իշխանությունը պետք է հոժար կամքով հեռանա, տեսնենք թե ինչ է լինելու»,- ասաց նա:
Ն. Դավթյանի կարծիքով, Արցախում Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ ձևավորվել է, բայց ինչ-որ տեղ տապալել են, թույլ չեն տվել:
Հարակից հրապարակումներ`
- Չենք ուզում այլ տեղ ապրենք, քանի որ այդ դեպքում Հադրութը մոռացության կմատնվի. Հադրութցիները ԱԳՆ շենքի մոտ են
- Ռոբերտ Քոչարյան. Բավարար հիմքեր ունենք իրավական ու բանակցային ճանապարհով լուծել Շուշիի և Հադրութի հարցը
- Գեղամ Նազարյան. Եթե Նիկոլը հրաժարական տար գոնե 2020-ի սեպտեմբերին, պատերազմ չէր լինի, Շուշին ու Հադրութը չէինք կորցնի, հինգ հազար տղերքն էլ մեր կողքին կլինեին
- Հադրութցիների նախաձեռնությամբ Երևանում կբացվի մշակութային կենտրոն
- Եթե մենք Հադրութը հանձնել էինք, ապա 2 օր հետո 76 երեխաներին ո՞ւր են տարել, ինչո՞ւ են տարել. Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց