Իրավունք 23:38 12/05/2021 Հայաստան

«Արբեջանական զինվորականների ներկայությունը Սև լճի տարածքում ու դրանից ներս կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է, որ Արբեջանական զինվորականների ներկայությունը Սև լճի տարածքում ու դրանից ներս կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները և հաստատում Սյունիքի շուրջ անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը.

«Այսօր առավոտից Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ համայնքների սահմանային բնակավայրերի բնակիչներից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինվորականները հայտնվել են ՀՀ տարածքում, ավելի կոնկրետ՝ Սև լճի տարածքում ու այդ տարածքից դեպի ՀՀ Սյունիքի մարզի քաղաքացիական բնակավայրեր ընկած հատվածում:

Ըստ ահազանգերի՝ ադրբեջանական զինվորականներին նկատել է Գորիս համայնքի Վերիշեն գյուղի հովիվը իր մակատեղիից, որտեղ պահվում են մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ:

Ահազանգերով նշվել է, որ հովիվի մակատեղին գտնվում է բնակիչների կողմից մշտապես օգտագործվող արոտավայրի տարածքում՝ Սև լճից դեպի Վերիշեն քաղաքացիական բնակավայրն ընկած խորության վրա, իսկ Սև լիճն ինքնին գտնվում է ՀՀ տարածքում:

Ըստ ահազանգերի՝ ադրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին:

Դրանից բացի, ինչպես սահմանային բնակիչները, այնպես էլ համայնքային մարմինները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հավաստել են, որ Սև լիճն իրեն հարող արոտավայրերով խորհրդային տարիներից սկսած մշտապես գտնվել է Հայաստանի տարածքում: Բնակիչների ու համայնքային մարմինների գնահատմամբ՝ ադրբեջանական զինվորականները Սև լճից անգամ առաջացել են մի քանի կիլոմետր քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ և տեղակայվել այդ վայրերում:

Ահազանգերից անմիջապես հետո Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի հրապարակումների ուսումնասիրություններ: Անմիջապես կապ է հաստատվել ՀՀ զինված ուժերի և համայնքների ղեկավարների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա ուսումնասիրությունները հաստատում են, որ Սև լճին հարակից վայրերն անփոխարինելի նշանակություն ունեն սահմանային բնակավայրերի բնակիչների կենսական կարիքների համար: Այդ տարածքներն օգտագործվում են՝ որպես արոտավայրեր, ինչպես նաև այդ վայրերից են գոյանում հարակից համայնքների խմելու և ոռոգման ջրային պաշարները: Ջրերը օգտագործվում են նաև համայնքների մանր ու խոշոր եղջերավոր կենդանիների համար:

Արոտավայրերն էլ օգտագործվում են անասնապահության համար, ինչն էլ մարդկանց համար ծառայում է՝ որպես ընտանիքի եկամտի աղբյուր: Խոսքը Տեղ, Սիսիան, Գորիս համայնքների, այդ համայնքների Խնածաղ, Վաղատուր, Խոզնավար, Վերիշեն և մյուս բնակավայրերի մասին է:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունեն նրանց ահաբեկելու նպատակ: Ադրբեջանական զինվորականների ներկայությունը զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար:

Դրանից բացի, ըստ հաստատման՝ ադրբեջանական զինվորականները տեղակայվել են Սև լճից դեպի քաղաքացիական բնակավայրերն ընկած տարածքում:

Ադրբեջանական զինվորականների նկարագրված արարքները բացահայտ սարդանք են ՀՀ բնակչության նկատմամբ: Նրանց անօրինական արարքների պատճառով այսօր ողջ օրվա ընթացքում մեծ լարվածություն է առաջացել հայաստանյան հասարակությունում, խաթարվել է մարդկանց հոգեկան անձեռնմխելիությունն ու անդորրը:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ այս անօրինական առաջխաղացումը պետք է դիտարկել Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջական զինված ծառայողների կողմից հայաստանյան քաղաքացիական մեքենայի վրա քարեր նետելու, Արավուս գյուղի մոտ հայ հովիվին քաշքշելու և հարվածելու, գյուղացիների մանր ու խոշոր եղջերավոր կենդանիները չվերադարձնելու և մյուս նման միջադեպերի համատեքստում: Այս արարքները պետք է դիտարկել նաև ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակվող ատելության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում: Դա վնասում է խաղաղության գործընթացները տարածաշրջանում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս հայտարարությունը կուղարկի միջազգային մարմիններին՝ արձանագրումով այն մասին, որ նկարագրվածը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ կարգով ստեղծվի անվտանգության գոտի:

ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ու մարզի համայնքները միավորող ճանապարհներին գտնվող ադրբեջանական զինվորականները, նրանց դրոշներն ու ցուցանակները պետք է հեռացվեն:
Անվտանգության գոտին բացարձակ անհրաժեշտություն է՝ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը երաշխավորելու նպատակով»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են...
Աղբյուր` Panorama.am
09:47
Պետդեպարտամենտ. Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները
Վրաստանը հակաարևմտյան հռետորաբանության և օտարերկրյա գործակալների օրինագծի պատճառով վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դավիթ Տոնոյան. Դատավոր Վահե Դոլմազյանը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:40
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Կիրանցում հարյուրավոր ոստիկանների կողմից իրականացրած օպերացիայի ընթացքում չէր երևում Բագրատ Սրբազանը։ Քաղաքացիները, սոցցանցերի օգտատերերը...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Անցած գիշեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը կալանավորվեց։ Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ռեխդ փակի. Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
Կիրանցում տիրող լարված իրավիճակից վատացավ 96-ամյա Լենա տատիկի ինքնազգացողությունը
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:06
ՆԳՆ-ն պարզաբանում է, թե ինչու է մեծ թվով ոստիկաններ ուղարկել Կիրանց
ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 2-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 2-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}