Քաղաքական 10:20 26/05/2021 Հայաստան

Սասունյան. Ադրբեջանն ու Թուրքիան՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության hակառակ կողմերում

Սովորաբար ասում են, որ քաղաքականությունը պոռնկություն է․ չկա բարոյականություն, կան միայն շահեր։ Այնուամենայնիվ, գոյություն ունի նաև կեղծավորություն կոչվածը։ Չնայած ճիշտ է, որ անհատները կամ ժողովուրդները կարող են որոշ ժամանակով խուսափել ցանկացած անազնիվ պահվածքի հետևանքներից, սակայն, ի վերջո, նրանք ստանում են իրենց արդար պատիժն ու բացահայտվում։

Աշխարհում կան նման անազնիվ պահվածքի բազմաթիվ օրինակներ, բայց կենտրոնանանք Ադրբեջանի ներկայիս դեպքի և նրա կեղծավոր վերաբերմունքի վրա:

Ադրբեջանը իսլամական պետություն է և ակտիվ անդամ է Իսլամական համագործակցության կազմակերպության, որը բաղկացած է 57 անդամ պետություններից: Այնուամենայնիվ, Ադրբեջանի՝ Իսրայելով հմայված լինելն ի սկզբանե սկսվել է իր «մեծ եղբոր»՝ Թուրքիայի պահվածքը օրինակելով, որը մեծ ջանքեր էր թափում Իսրայելն և ամերիկյան հրեական կազմակերպությունները սիրաշահելու համար, որպեսզի արժանանա Միացյալ Նահանգների բարեհաճությանն ու հակազդի ամերիկահայ համայնքի ջանքերին Կոնգրեսում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ 

Ցավոք, Իսրայելի կառավարության և Ամերիկայի հրեական կազմակերպությունների վարքագիծը հավասարապես լկտի և անբարոյական էր․ նրանք մտադիր էին գրկախառնվել Թուրքիայի Հանրապետության հետ, որը հավակնում էր լինել բարեկամական և աջակցող այն ժամանակ, երբ Իսրայելը շրջապատված էր մեծ թվով թշնամական արաբական պետություններով:

Ի վերջո, Իսրայելի և ամերիկյան հրեական կազմակերպությունների ղեկավարները հասկացան Թուրքիայի կեղծ բարեկամությունն այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս անարգեց Իսրայելին և հրեաներին՝ ատելությամբ լի հակասեմական հայտարարություններ անելով: Վերջապես, թուրքական կեղծավորությունը բացահայտվեց և հարաբերությունները խզվեցին…

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն ընդօրինակեց Իսրայելի և ամերիկյան հրեական կազմակերպությունների նկատմամբ կեղծավոր թուրքական օրինակը։ Այս դեպքում, սակայն, Ադրբեջանը հետապնդեց շատ ավելի մեծ շահեր, քան զուտ  լոբբիստական աջակցությունն էր:

Հարաբերությունները շուտով վերածվեցին փոխադարձ շահագործման՝ հիմնված ստի ու խաբեության վրա: Նավթադոլարներով հարուստ Ադրբեջանը Իսրայելից գնեց միլիարդավոր դոլարների մահաբեր անօդաչու թռչող սարքեր և այլ ժամանակակից զինատեսակներ՝ վերջինիս նավթ մատակարարելու դիմաց: Էլ չասած Իսրայելի անբարոյական և հանցավոր գործողությունների մասին Հոլոքոստը վերապրածների ժառանգների, որոնք մահացու զենք են մատակարարում Հայոց ցեղասպանությունը վերապրածներին սպանելու համար:

Այնուամենայնիվ, Իսրայելի ղեկավարներն անտեսեցին կեղծավորության, խաբեության և փոխադարձ շահագործման բոլոր ակնհայտ նշանները՝ կուրացած ամենազոր դոլարներից։ Ինչպես տեղեկացրել էի իմ նախկին հոդվածում, Իսրայելի նկատմամբ Ադրբեջանի կեղծավորության առաջին նշանները բացահայտվեցին 2021 թ․ մարտի 18-ին Ժնևում, երբ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության երրորդ քարտուղար Շահրիար Հաջիևը ելույթ ունեցավ Մարդու իրավունքների խորհրդում՝ խստորեն դատապարտելով Իսրայելի կողմից պաղեստինցիների «մարդու իրավունքների զանգվածային, բացահայտ և համակարգված խախտումները»:

Բացառությամբ Միացյալ Նահանգների Սայմոն Վիզենտալ կենտրոնի քննադատական արձագանքի, Իսրայելի ղեկավարներն անտեսեցին ադրբեջանական հարձակումը, նույնիսկ այն բանից հետո, երբ 2021 թ․ ապիլի 4-ին իմ խմբագրականը վերատպվեց Իսրայելի Jerusalem Post-ում։

Շատ ավելի սարսափելի իրադարձություններ տեղի ունեցան մայիսին, երբ Իսրայելն ու պաղեստինցիները Գազայում սկսեցին փոխադարձ հրթիռային հարվածները՝ սպանելով ավելի քան 200 պաղեստինցիների և մեկ տասնյակ իսրայելցիների: Ամբողջ արաբական և իսլամական աշխարհը դատապարտեց Իսրայելի հարձակումը Գազայի վրա, բացի Ադրբեջանից: Նույնիսկ այն ժամանակ, երբ Իսրայելի ոստիկանությունը հարձակվեց արաբ հավատացյալների վրա իսլամական ամենասուրբ մզկիթներից մեկում՝ Երուսաղեմի Ալ-Աքսայում, Ադրբեջանը մնաց լուռ:

Ինչպիսի՞ հետևանքներ կունենա Ադրբեջանի կողմից իր մահմեդական եղբայրներին լքելը։ Թուրքիան և մասնավորապես նախագահ Էրդողանը, իհարկե, իրենց դավաճանված են զգում «կրտսեր եղբոր» կողմից, որին Թուրքիան օգնեց հաղթել Հայաստանի դեմ պատերազմում և գրավել Արցախի տարածքների մեծ մասը: Մինչ Էրդողանը խիստ քննադատում էր Իսրայելին և սպառնում ռազմական միջամտությամբ, Ադրբեջանը լռում էր: Դա աննկատ չի մնա Անկարայում կամ իսլամական այլ մայրաքաղաքներում:

Հաջորդ անգամ, երբ Ալիևը Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ) ներկայացնի մեկ այլ բանաձև՝ դատապարտելու քրիստոնեական Հայաստանը, ԻՀԿ-ի անդամ պետություններն Ադրբեջանին կհիշեցնեն Գազայի վրա իսրայելական հարձակման ժամանակ նրա լռության մասին: Ճակատագրի հեգնանքով, իսրայելա-պաղեստինյան վերջին գրոհների մեկնարկից անմիջապես առաջ, Ադրբեջանն առաջարկել էր միջնորդել Իսրայելի և Թուրքիայի միջև հաշտեցմանը: Ադրբեջանի լռությունը Գազայի հարձակման ժամանակ վերջ դրեց նաև այդ հեռանկարին:

Ադրբեջանի իսրայելամետ դիրքորոշումը, անշուշտ, բեկում կստեղծի Թուրքիայի հետ: Ադրբեջանի ղեկավարը վերջին անգամ այդպիսի անբարյացակամ վերաբերմունք արտահայտեց Թուրքիայի դեմ, երբ Հայաստանն ու Թուրքիան 2009-ին ստորագրեցին իրենց ընդհանուր սահմանը բացելու մասին արձանագրությունը, որին նախագահ Ալիևը կտրականապես դեմ արտահայտվեց և հայտարարեց, որ դա կվնասի Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններին: 2010 թ․ փետրվարի 25-ին Բաքվում պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Բիլ Բըրնսի հետ հանդիպման ժամանակ «Ալիևը հստակ արտահայտեց իր նողկանքը Էրդողանի կառավարության նկատմամբ Թուրքիայում՝ ընդգծելով նրանց արտաքին քաղաքականության «միամտությունը» և նախաձեռնությունների ձախողումը, այդ թվում՝ Թուրքիայի աջակցության կորուստն ավանդական միջազգային բարեկամների շրջանում, Իսրայելի նկատմամբ Անկարայի թշնամանքի պատճառով:

Նա նշեց, որ, իր կարծիքով, Թուրքիայում երբևէ որևէ արժանիք չի ունեցել «չափավոր իսլամիստական» կառավարություն հասկացությունը, և որ Էրդողանի պնդումը՝ նպաստել Համասին ու Գազային (երբ արաբական մյուս երկրներն ակնհայտորեն լռում էին այդ հարցերի վերաբերյալ), Թուրքիային որևէ օգուտ չի բերել», հայտնում է «Վիկիլիքսը»:

Վերջին հաշվով, Ալիևի իսլամական համերաշխության բացակայությունը՝ Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծման հարցում, կարող է խարխլել նրա կառավարության կողմից Ադրբեջանում 10 միլիոն շիա և սուննի մահմեդականների ղեկավարումը, որոնց խրախուսում է Էրդողանը և, որը Արցախյան պատերազմից հետո խիստ  վերահսկողություն ունի Ալիևի նկատմամբ: Ալիևի գրկախառնվելն Իսրայելի հետ բացասաբար կանդրադառնա նաև Ադրբեջանի հարաբերությունների վրա հարևան Իրանի և նրա մեծաթիվ ադրբեջանական բնակչության հետ։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}