Քաղաքական 10:07 19/05/2021 Հայաստան

Հարութ Սասունյան. Թուրքական խումբը կոտրել է Բայդենի կայքը` նրա նախագահական ընտրությունները խափանելու համար

Մինչ լայնորեն լուսաբանվում էր, որ Ռուսաստանը փորձել է միջամտել 2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին, շատ քիչ տեղեկություններ էին հաղորդվում Թուրքիայի կողմից նման միջամտության մասին:

ԱՄՆ Ազգային հետախուզական խորհուրդը (NIC) 2021 թ. մարտի 15-ին հրապարակեց գաղտնազերծված զեկույց, որը հաստատում է թուրք հաքերների կիբերհարձակումը Ջո Բայդենի ընտրարշավի կայքի վրա 2020 թ․ ընտրությունների ժամանակ՝ ի աջակցություն Դոնալդ Թրամփի։

Հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նախագահ Թրամփի անձնական ջերմ հարաբերությունները՝ սա չպետք է որևէ մեկի համար զարմանալի լինի: Էրդողանն ամեն շաբաթ զանգահարում էր Սպիտակ տուն՝ ապահովելու Թրամփի համաձայնությունը թուրքամետ բազմաթիվ հարցերի վերաբերյալ: Էրդողանը վստահ էր, որ Բայդենն այդքան բարյացակամ չի լինի, որքան Թրամփը:

Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում բնակվող այլախոհ թուրք հետաքննող լրագրող Աբդուլլահ Բոզքուրդը հաստատեց թուրքական հաքերային սխեման՝ հրապարակելով մանրամասներ «Նորդիք մոնիտորում» (Nordic Monitor) 2021 թվականի մարտի 25-ին։

Հետախուզական խորհուրդը բացահայտեց, որ թուրքական RootAyyıldız խումբը 2020 թ․ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կոտրել է Բայդեն-Հարիս նախագահական ընտրարշավի կայքը: «Թուրքական ազգայնական թեմաները խթանող հաքերները ներխուժել են ԱՄՆ նախագահի թեկնածուի ընտրարշավի համար նախօրոք ստեղծված կայքը՝ ըստ ամերիկյան կիբերանվտանգության մամուլի», հաղորդել է հետախուզական խորհուրդը:

«Թուրք հաքերները տեղադրել են ազգայնական և իսլամիստական ուղերձ, որը, մեծ հաշվով, կրկնում էր այն պատմությունը, որը հաճախ տարածում էին Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) պաշտոնյաները՝ նախագահ Էրդողանի գլխավորությամբ», գրել է Բոզքուրդը:

Հաքերները Բայդեն-Հարիս կայքում տեղադրել էին Էրդողանի, ինչպես նաև սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի լուսանկարները, որին Կարմիր սուլթան էին անվանել 1894-1896 թվականներին 300 հազար հայերի կոտորածների պատճառով:

«Հաքերներն իրենց ներկայացրել էին որպես «Թուրք մահմեդական այլափոխողներ» և շեշտել, որ իրենք հետևում են Թուրքիայի նախագահին, որը տեղադրված պատգամի մեջ ներկայացված էր որպես «Ռեյիս» (Պետ) և, որ իրենք թուրքական իսլամիստական ջիհադիստական արշավի ճանապարհին են՝ տիրելու աշխարհին: Ենթադրվում էր, որ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն աջակցություն էին ստանում Միացյալ Նահանգներից, և հաքերները նախազգուշացնում էին գալիք  հետևանքների մասին, եթե ԱՄՆ-ը հանգիստ չթողնի Թուրքիային», հայտնել է Բոզքուրդը։

Ահա Բայդեն-Հարիս կայքում թուրք հաքերների թողած հաղորդագրության թարգմանությունը.
«Մենք նախ լվացվեցինք [օգտագործվում է այստեղ որպես իրենց մաքրելու միջոց՝ ջիհադում նահատակության պատրաստվելու համար] և ճանապարհ ընկանք, մենք արտասանեցինք մեր հուղարկավորության աղոթքը և սրեցինք մեր դանակը մեր եղբոր համար: Մենք մեր խոստումը տվեցինք Մեծ Սուլթանին [հանգուցյալ օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդ, բռնակալ կառավարիչ, որը մեծ հարգանք է վայելում Թուրքիայում իսլամիստական շրջանակների կողմից]: Մենք Ռեյիսի [Պետի՝ նախագահ Էրդողանի] համար կսպանենք ցանկացած մեկին, որը աչք կդնի մեր [թուրք-իսլամական] գործի վրա»:

«Անիծյալ լինեն բոլոր նրանք, ովքեր ապրում են փողի և համբավի համար, ողջույններ նրանց, ովքեր ապրում են իսլամական գործի համար: Այստեղից ես զգուշացնում եմ՝ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ունեցող, այսպես կոչված [ընդդիմադիր] կուսակցություններին, ինչպիսիք են CHP-ը [գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը], HDP-ն (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն») և Iyi-ը [պահպանողական / ազգայնական Լավ] կուսակցությունը»։

«Մենք կլինենք ձեր մղձավանջը, եթե ձեր ձեռքերը հեռու չպահեք իմ [թուրքական] պետությունից, իմ ազգից։ Մենք ձեզ կստիպենք վախենալ փողոցում քայլելուց [ամոթից] ՝ բացահայտելով ձեր ամենաանձնական զրույցները»:

«RootAyyıldız-ը ոչ թե խումբ կամ կազմակերպություն է, այլ մի հայրենասեր, որը մարտնչում է միայնակ։ Մենք ողջունում ենք յուրաքանչյուրին, ով պայքարում է թուրքի և իսլամի համար: Ալլահը մեզ օգնական։ Մենք չենք օգտագործում սոցիալական ցանցեր: Մի՛ խաբվեք կեղծ հաշիվներին»:

Հաքերները Էրդողանի և Աբդուլ Համիդ 2-րդի լուսանկարների տակ գրել էին․ «Մենք ենք, որ մերկ ձեռքերով կանգնեցրինք տանկերը հուլիսի 15-ի գիշերը [2016 թ. ձախողված հեղաշրջումը]: Մենք ենք, որ այդ գիշեր սպանեցինք մահը։ Մենք 15 դար շարունակ սպասել ենք «Բլուրի նետաձիգին» [հղում Ուհուդի ճակատամարտի մի տեսարանի, ուր մարտնչում էր մահմեդական մարգարե Մուհամմեդը]: Մենք այդ կարմիր [թուրքական] դրոշի պահապաններն ենք, որը երբեք իր ստվերը չի գցի մեր վրա»։ Էրդողանը հաճախ է հիշատակել «Բլուրի նետաձիգին» իր նախընտրական հանրահավաքներում:

Բոզքուրդը հավելել է․ «Ենթադրվում է, որ RootAyyıldız-ը կապ ունի Թուրքիայի կառավարության տարրերի, մասնավորապես հետախուզական MIT գործակալության և ոստիկանության բաժնի հետ: Օտարերկրյա կառավարությունների, խմբավորումների և անհատների դեմ նրա հարձակումները համընկել են թուրք պաշտոնյաների շրջանում բարձրացող աղմուկի հետ, որոնք խիստ քննադատություն և սպառնալիք են հնչեցրել նման օտարերկրյա կառավարությունների, խմբավորումների և անհատների հասցեին»:

Բոզքուրդն ավարտել է իր հոդվածը՝ բացահայտելով, որ թուրքական հաքերային RootAyyıldız խումբը «թիրախավորել է նաև Հունաստանի կառավարությունն ու հաստատությունները՝ 2020-ի օգոստոսին երկու երկրների միջև լարվածության սրման պահին: RootAyyıldız-ը կոտրել էր Հնդկաստանում գտնվող Բիհարի կրթության վարչության պաշտոնական կայքը 2019-ի օգոստոսին և հաղորդագրություններ փակցրել Պակիստանի և իսլամի փառաբանման համար։ 2020-ի հոկտեմբերին խումբը կոտրել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ընթացքում և հաղորդագրություններ տեղադրել Ադրբեջանին սատարելու համար»:

«Ռոյթերս» (Reuters) լրատվական գործակալության` «Ենթադրվում է, որ ի շահ Թուրքիայի գործող հաքերներն են վերջին կիբերհարձակումների թիկունքում» խորագիրը կրող առանձին հոդվածում տեղեկացվում է, որ թուրք հաքերները հարձակվել են առնվազն 30 կազմակերպությունների վրա, ներառյալ Ալբանիայի, Կիպրոսի և Հունաստանի կառավարությունների էլեկտրոնային փոստի ծառայությունները, Իրաքի ազգային անվտանգության խորհրդականի, դեսպանատների և անվտանգության ծառայությունների, ինչպես նաև ընկերությունների ու այլ խմբերի կայքերը։

«Հարձակումները ենթադրում են զոհ դարձած կայքերի ինտերնետային երթևեկության  գաղտնազերծում, ինչը հաքերներին հնարավորություն է տալիս ապօրինի մուտք ունենալ պետական մարմինների և այլ կազմակերպությունների ցանցեր», գրել է «Ռոյթերսը»:
«Ըստ բրիտանացի երկու պաշտոնյաների և մեկ ամերիկացի պաշտոնյայի՝ այդ գործունեությունը կրում է պետության կողմից աջակցություն ունեցող կիբեր լրտեսության գործողության առանձնահատկություններ, որն իրականացվել է թուրքական շահերն առաջ տանելու համար», գրում է «Ռոյթերսը»:

Թուրքիայի կառավարության հետ կապված խմբի այս հաքերային փորձերը ևս մեկ օրինակ են Թուրքիայի կողմից միջազգային օրենքների և համաձայնությունների խախտման:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:45
Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում ռուսական խաղաղապահ առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել: Ռուսաստանի ՊՆ ամենօրյա...
Աղբյուր` Panorama.am
23:38
Իրանը Հայաստանում նոր դեսպան կունենա
Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին շուտով դեսպան է նշանակվելու Հայաստանում: parstoday.ir-ի հաղորդմամբ, տեղեկությունը հայտնում են իրանական...
Աղբյուր` Panorama.am
23:29
ՄԻՊ-ը վերափոխվում է ՄԻԴ-ի՝ մարդու իրավունքների դատախազ. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․ «Մարդու իրավունքների դատախազը և ամբողջական պատկերը ՄԻՊ-ը...
Աղբյուր` Panorama.am
23:25
Զախարովան ներկայացրել է ՌԴ-ի դիրքորոշումը` ՀՀ ՍԴ-ի` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ։ Նա նշել է, որ...
Աղբյուր` Panorama.am
23:17
Տարածքային նոր կորուստներ. Ալվինա Աղաբաբյան
«Ներկա պահին թշնամին Տեղ գյուղի տարածքում դիրքավորվում է, ինժեներական և ամրաշինական աշխատանքներ է տանում, ինչը նշանակում է, որ հետ չի քաշվելու»։
Աղբյուր` Panorama.am
23:10
Ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ՀՀ ԱԱԾ
Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ:
Աղբյուր` Panorama.am
16:50
Վահան Քերոբյանը գյուղացիներից կաթի մթերման գների նվազեցման միտումը կապեց դրամի արժևորման հետ
«Ամեն ինչ արվում է ստանդարտներին համաձայն և չեմ կարծում, որ ընկերությունները խախտում են կաթնամթերքի արտադրության ստանդարտները, համենայն...
Աղբյուր` Panorama.am
16:49
Լավրովն ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա
Օրակարգում է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը վերաբերող հարցեր
Աղբյուր` Panorama.am
16:40
Անթալիայում ընթացող առաջնությունում հայ մարզիկները գրանցած արդյունքները
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվում է սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական երկրորդ առաջնությունը: Մասնակիցները մեկնարկել են...
Աղբյուր` Panorama.am
16:32
Քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Երևանի բնակչությունն ավելանում է
Այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանի բնակչությունն ավելացել է 5.9 հազարով։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
16:25
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվել է շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:15
2-3 անգամ բարձրանում են միացման վճարները ՀԷՑ-ի նոր բաժանորդների համար. Գարեգին Բաղրամյան
«ՀԷՑ-ի նոր բաժանորդների՝ ցանցին միացման վճարների թանկացում է տեղի ունեցել 2023 թվականի ապրիլի 1-ից»,-կառավարության դիմաց տված...
Աղբյուր` Panorama.am
16:03
2023 թվականը բարդ տարի կլինի համաշխարհային տնտեսության համար. ԱՄՀ գործադիր տնօրեն
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան հայտարարել է, որ ԱՄՀ-ի կանխատեսումներով՝ 2023 թվականը բարդ տարի կլինի...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են.  «Մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային...
Աղբյուր` Panorama.am
15:41
Մեսսին որոշել է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Աղբյուրի տեղեկություններով՝ արգենտինացին կերկարաձգի պայմանագիրը...
Աղբյուր` Panorama.am
15:30
Վարդան Բալյան. Իրավիճակը շատ ավելի լուրջ է
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Երեկ Թել-Ավիվում Ադրբեջանի դեսպանատան հանդիսավոր բացման արարողությունից հետո Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
15:23
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, 31-ին՝ ևս 6-8 աստիճանով
Այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն...
Աղբյուր` Panorama.am
15:14
«Պանիր լոռի»-ում աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են եղել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Աշոցքի պանրի գործարան»...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ընդդիմադիր գործիչը Էրդողանին խորհուրդ է տվել երիցուկով թեյ խմել և հանգստանալ
Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները քննադատել է փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:55
Գործադիրը հող նվիրաբերեց Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոց կառուցելու համար
«Հարցի էությունն հետևյալն է՝ նախ գույքը պետք է ընդունենք Պետական գույքի կառավարման կոմիտե, այնուհետև նվիրաբերության կարգով տրամադրենք...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ղազինյան. Ճիշտ կլիներ, եթե ՄԻՊ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվեր քաղաքական ընդդիմությանը
Իրավաբան, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Ճիշտ կլիներ, եթե ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
14:41
Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը` Բաքվին
Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին ասել է....
Աղբյուր` Panorama.am
14:32
Ոստիկանությանը լիազորություն կտրվի վարչական տույժի ենթարկել «ՀՀ դրոշի մասին» օրենքը խախտողներին
«Նախագծերի նպատակներից մեկը խստացնելն է Հայաստանի խորհրդանիշներից մեկին՝ դրոշին ներկայացվող պահանջները և այնպես անել, որ դրոշի պահանջների...
Աղբյուր` Panorama.am
14:26
Թմրամիջոցներ տեղադրող երիտասարդները կալանավորվել են
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել են իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայաստանի 5 ջրամբարների լցվածությունը նախորդ տարվա համեմատ ցածր է. Լևոն Ազիզյան
«Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում. hուլիսի 1-ին ապրիլի 1-ի համեմատ կլինի 21-26 սմ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:16
Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, թիրախում` քաղաքացիական անձինք են. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են. «Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու...
Աղբյուր` Panorama.am
14:02
Բուլղարիայում դպրոցները փակվում են սպառնալիքների պատճառով
Բուլղարիայում տասնյակ դպրոցներ փակվել են, աշակերտները երեք օրով տարհանվել են ռումբերի մասին էլեկտրոնային փոստի և հեռախոսային...
Աղբյուր` Panorama.am
13:56
Հենրիխ Դանիելյան. Արևմուտքում տեր փնտրող Նիկոլի հետ հաշվի չեն նստում
ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է. «Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր երկրների կողմից  ընկալվում է որպես դավաճան։...
Աղբյուր` Panorama.am
13:47
Արցախի ԱԺ նախագահ. Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. ««Իլոն Մասկը, Հենրի Ֆորդը և Ստիվ Ջոբսը երազել են ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանն ու Միշելը զրուցել են Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, խաղաղության օրակարգի շուրջ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}