«Իմ Հայաստան» ծրագրի զբոսաշրջային փորձառությունների ներկայացումը Երևանում
Նախօրեին «Իմ Հայաստան» ծրագիրը ArtBridge սրճարան-գրախանութի հետ համատեղ անցկացրել է «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ Վայոց ձորում և Սյունիքում մշակված զբոսաշրջային փորձառությունների ներկայացումը Երևանում» խորագրով միջոցառումը:
Երևանում անցկացված այս միջոցառումը «Իմ Հայաստան» -ի` ներքին զբոսաշրջության զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերից է: Սույն միջոցառումը փորձառության հեղինակներին հնարավորություն է ընձեռել իրենց զբոսաշրջային փորձառություններն ու արտադրանքը ներկայացնել բնակիչներին և հրավիրված տուրիստական օպերատորներին:
«Իմ Հայաստան» ծրագրի հանրային կապերից հայտնում են, որ «Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։ Այս տարիների ընթացքում «Իմ Հայաստան»-ը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իր 5 թիրախային մարզերում (Լոռի, Տավուշ, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր) և կապող միջանցքներում մշակել է հարյուրից ավել տարբեր, այդ թվում նաև` գաստրո, արկածային, արհեստագործական և թանգարանային փորձառություններ: Ավելին, ծրագրի շնորհիվ սկսվել է համագործակցություն փորձառությունների հեղինակների հետ, որը նպատակաուղղված է իրենց արտադրանքի որակի բարձրացմանը և հյուրերի ներգրավվածության ընդլայնմանը:
«Ծրագրի նպատակներից է մշակել ու զարգացնել Հայաստանում զբոսաշրջային փորձառությունները, մինչդեռ այս միջոցառման նպատակն է ներգրավել նոր լսարաններ և գործընկերներ, որոնց օգնությամբ «Իմ Հայաստան»-ի փորձառությունների հեղինակները հնարավորություն կունենան վաճառել իրենց արտադրանքը/ծառայությունները և մեծացնել վաճառքի ծավալները»,- ասել է ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Այելոն:
Այս միջոցառման ժամանակ ութ փորձառությունների միջոցով ներկայացվել է Հայաստանի հարավային մարզերի (Սյունիք և Վայոց ձոր) մշակութային բազմազանությունն ու սովորույթները: Հյուրերը հնարավորություն են ունեցել չհեռանալով քաղաքից նորովի բացահայտել մարզերը, ծանոթանալ երկրի կարևորագույն առանձնահատկություններին, վայելել մարզերի ինքնատիպ առաջարկները՝ տեղում մասնակցելով համտեսի և խոհանոցիային փորձառություններին, ինչպես նաև հաղորդակցվելով տեղաբնակների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին