«Հայաստան» դաշինքը դիմել է ԱԱԾ ղեկավար կազմին
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Քիչ առաջ տեղեկություն ենք ստացել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումները, մասնավորապես Սյունքի մարզի Գորիս համայնքում, սկսել են «Հայաստան» դաշինքի թիմակիցների հետ հանդիպումներ ունենալ և իբր բացատրական աշխատանքներ վարել ընտրությունների վերաբերյալ: Բնականաբար, ինչպես այլ, այնպես էլ այս դեպքում դրանք որևէ արդյունք չեն տվել։
Նշվածի վերաբերյալ դիմում ենք Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին՝ պահանջելով անհապաղ հանձնարարել դադարեցնել նման ապօրինությունը և վերադառնալ օրինականության դաշտ։
Կարծում ենք՝ այս ժամանակահատվածում առավել քան պարզ է բոլորին, որ ԱԱԾ-ն պետք է 24 ժամ ծառայություն իրականացնի օտարերկրյա գործակալներ գտնելու, դրանց գործունեությունը կանխելու և ազգային անվտանգության սպառնալիքները վերացնելու ուղղությամբ, այլ ոչ թե հեռացող իշխանությանը ապօրինի քաղաքական ծառայություններ մատուցի։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան». Ոստիկանները Եղվարդում առանց որևէ պատշաճ հիմքի բերման են ենթարկել մեր թիմակիցներին
- Տեղեկություն ստացա, որ Գորիս քաղաքում ԱԱԾ-ն տեռորի է ենթարկում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի մասնակիցներին. Վահե Հակոբյան
- Ոստիկանական ցանկացած ապօրինության համար անձնական պատասխանատվություն են կրում ոստիկանապետը և ոստիկանության ղեկավար կազմը. «Հայաստան» դաշինք
- Այսպիսի վարքագիծ ոստիկանության կողմից դեռ չէր արձանագրվել․ Արամ Վարդևանյան
- Իհարկե լինելու են իրավական գործընթացներ․ Ա․ Վարդևանյանը՝ Իոաննիսյանի հայտարարության մասին
- 123 մտավորականների կոչը՝ «Հայաստան» դաշինքին սատարելու վերաբերյալ
- Արշավիր Ղարամյան. Նշածս գերնպատակներն ունակ են կյանքի կոչելու«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները
- Երևանի Շենգավիթ վարչական շրջանում տեղի է ունենում «Հայաստան» դաշինքի հանրահավաքը