Լոռու մարզում համարյա ամեն գյուղում ուզում են հանք բացել. Օլեգ Դուլգարյան
«Հանքատենչության քաղաքականությունը հին արմատներ ունի: Մինչ հեղափոխական Հայաստանում տարբեր բնապահպանական պայքարների ժամանակ միշտ նույն հիմնավորումն էր բերվում՝ մեզ հանքերը պետք են, քանի որ մենք պատերազմի մեջ ենք»,- հանքարդյունաբերության թեմայով քննարկման ժամանակ ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը:
Նա նշեց, որ այս հիմնավորմամբ գնալ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման, առանց ունենալու հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն, բարեփոխված օրենսդրական դաշտ, մեծանիզմներ, որոնք ապահովում են ինստիտուցիոնալ մակարդակում քաղաքացու իրավունքները և շահերը, առանց ունենալու արդեն իսկ պատճառված խորքային վնասների հետևանքների մեղման, վերացման գործունեություն, ուղղակի անհնար է, ուղղակի կշարունակեն աղտոտել երկիրը:
«Մենք այսօրվա դրությամբ ունենք հանքարդյունաբերական ընկերություններ, որոնք ահավոր մեծ վնասներ են պատճառում բնությանը, շրջակա միջավայրին, մարդկանց: Մենք պետք է հիմա դա բարելավենք»,- ասաց իրավապաշտպանը:
Օլեգ Դուլգարյանն ընդգծեց՝ հանքերը փակելու մասին չէ խոսքը, այլ ոլորտը բարելավելու, որպեսզի նաև ընդերքը, հանքերը մաքսիմալ օգուտ բերեն ՀՀ-ին:
Նա չի կարծում, որ 2-3 հանք ավելանալու դեպքում Հայաստանի տնտեսությունն այս պայմաններում լավանալու է. «Անհնարին բան է, ինքնախաբերություն է: Առանց բարեփոխումների՝ Հայաստանում որևէ հանք չպետք է բացվի: Պետք է քայլ առ քայլ, հետևողականորեն գնանք այն բոլոր խնդիրների լուծմանն ու վերացմանը, որոնք առկա են: Բնականաբար, մեկ տարում չեն կարող լուծվել»:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահն օրինակի համար նշեց, որ Լոռու մարզում համարյա ամեն գյուղում ուզում են հանք բացել:
«Ինչպե՞ս եք դա պատկերացնում: Դա հանքարդյունաբերության ոլորտի կամ երկրի զարգացում չէ: Լոռին ու 2-3 մարզ են Հայաստանում, որ ապահովում են հետաքրքիր տուրիզմ, դա էլ վերացնենք ու գնա՞նք»,- նշեց Օ. Դուլգարյանը:
Նա նշեց, որ տուրիզմը կարևոր ոլորտ է, տուրիստները խուսափում են գնալ աղտոտված վայրեր:
«Էլեկտրոնային տարբեր պլատֆորմեր են ստեղծվում, որոնք ցույց են տալիս, թե Հայաստանում որ տարածքն է աղտոտված, որտեղ արժի ինչ ուտել կամ չուտել: ԱՄՆ խաղաղաության կորպուսը թույլ չի տալիս իր կամավորներին կամավորության անել Ալավերդիում, Ախթալայում, դրա շառավիղով 30 կմ վրա»,- ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեղրու խճաքարի հանքավայրը նորից կշահագործվի՝ բաց եղանակով
- Քրեական գործեր՝ հանքարդյունահանման ոլորտում առերևույթ չարաշահումների վերաբերյալ
- Կառավարությունը դեմ արտահայտվեց հանքավայր շահագործողների ռոյալթիների դրույքաչափերի բարձրացմանը
- «Եկել եք ժողովրդին կըտորելո՞ւ»․ Ուռուտի բնակչությունը հանք չի ուզում
- Կառավարությունն այսօրվա նիստում կորոշի Սոթքի ոսկու հանքի պաշարները վերագրել արտահաշվեկշռային խմբին
- Ինչո՞ւ են լոռեցիները դեմ նոր հանքավայրի բացմանը
- «Չեխերն ուզում են Լոռիում նոր հանք շահագործել»
- Հանքը չի բացվելու, չի լինելու ոչ մի հանրային լսում. Մարգահովիտում բողոքի ակցիա է
- «Մեր տնտեսության նման վիճակում պատասխանատու հանքարդյունաբերության կողմնակից եմ այս փուլում»
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը