Իրավունք 11:27 14/07/2021 Հայաստան

ՍԴ քաղաքական պատճառներով հայտնված Վահե Գրիգորյան տեղյակ չի ՀՀ կառավարման խորհրդարանական համակարգի մասին. Ղազարյան

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ներկայացրել է իր արձանագրումները Սահմանադրական դատարանի հուլիսի 13-ի նիստի (օր 5-րդ.) վերաբերյալ․ 

«• Սահմանադրական դատարանը օրվա մեծ մասն անցկացրել է ոչ հրապարակային աշխատանքային ռեժիմում։ Կեսօրից հետո, դատարանը գրեթե ողջ ժամանակ անցկացրել է խորհրդակցական սենյակում՝ այնտեղ քննարկել է մինչ այդ դատավարության մասնակիցների կողմից ներկայցված միջնորդությունները՝ դրանով իսկ խախտելով բանավոր ընթացակարգով դատավարության գաղափարախոսությունը, ինչպես նաև դատավարության հրապարակայնության սկզբունքները։

• Սահմանադրական դատարանի ոչ մի դատավոր հարցեր չի ուղղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին։ Որոշ դատավորների պարագայում դա կարելի է համարել արհամարհանք՝ բացառապես քաղաքական շարժառիթներով և որոշման հետևանքով բարձր դատարանում հայտնված սուբյեկտի նկատմամբ, մյուսների պարագայում՝ վախ և անհանգստություն։

• Վահե Գրիգորյանի՝ Դավիթ Հարությունյանին և Արամ Վարդևանյանին ուղղված հարցերից պարզ դարձավ, որ Բարձր դատարանում քաղաքական պատճառներով հայտնված այդ անձը տեղյակ չի Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգի և ՀՀ Սահմանադրության կարգավորումների մասին։ Այս օրերին Սահմանադրական դատարանի աշխատանքի ռեժիմի ինտենսիվությունը, ցավոք, թույլ չի տալիս, որ Վահե Գրիգորյանը, գոնե այս օրերին, առիթ ունենա ծանոթանալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

• Դատավարության նախորդ 4 օրերին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հարցեր չի ուղղել դատավարության մասնակիցներին, սակայն 5-րդ օրը որոշել է նրանից գրեթե բոլորին իր կողմից հարցեր տալ։ Սա, թերևս վկայում է նրա բարդույթավորված, մեծամիտ վարքագծի մասին։ Այսինքն, դրանով նա փորձում է առանձնանալ մյուս բոլոր դատավորներից, հարցեր չի հնչեցնում նրանց հետ միասին, մյուս կողմից, դատավարության մասնակիցները հերթով մոտենում են միկրոֆոնին՝ միայն իր հարցերին պատասխանելու համար։ Սա նաև դատավարության ընթացակարգային խախտում էր, քանզի ավարտվել էր կողմերին հարցեր տալու փուլը։

Բնականաբար, Արման Դիլանյանի նախագահության պայմաններում Վահե Գրիգորյանին ամեն ինչ կարելի է, քանզի, փաստացի նա է ղեկավարում դատարանը։ Կարծում եմ այս երևույթը, իրավաբաններից բացի, կարող է հետաքրքրել նաև դատական հոգեբաններին և հոգեբուժներին, եթե իհարկե, նրանց տեսադաշտում չկան ավելի ակնառու պացիենտներ։

• Տևական քննարկումների արդյունքում դատարանը որոշում է կայացրել մերժել դատավարության մասնակիցների կողմից ներկայացված գրեթե բոլոր միջնորդությունները, իսկ մյուսները՝ հետաձգել։ Այսինքն, փաստացի, չի արձանագրվել դեպք, երբ դատարանը բավարարի դատավարության մասնակիցների կողմից ներկայացված և գործի հանգամանքները պարզող որևէ էական միջնորդություն։ Սա վկայում է դատավարության մասնակիցների հանդեպ դատարանի անհարգալից վերաբերմունքի, գործի հանգամանքները համակողմանի և ամբողջական ուսումնասիրություն անելուց խուսափելու մասին։

• Խիստ կասկածելի է միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշումների լեգիտիմությունը։ Խնդիրը կայանում է դրանում, որ, հատկապես բանավոր ընթացակարգով նիստերի պարագայում, դատարանն աշխատակարգային որոշումներ պետք է կայացնի նիստերի դահլիճում, հրապարակայնորեն, դատավարության մասնակիցների և ողջ հասարակության աչքի առջև։ Մյուս դեպքում, աշխատակարգային որոշումներ կարող են կայացվել աշխատակարգային նիստերում, որոնց մասին, որպես կանոն, դատարանը պետք է դատավորներին տեղեկացնի նիստից առնվազն երեք օր առաջ՝ ներկայացնելով բոլոր անհրաժեշտ նյութերը։

Այս պարագայում պարզ չէ, թե ինչ ձևաչափով են քննարկվում կողմերի ներկայացրած միջնորդությունները և ինչ ձևաչափում են կայացվել միջնորդությունները մերժելու մասին որոշումները։ Ակնհայտ է, որ տեղի է ունեցել ընթացակարգային խախտումներ, ինչը ՍԴ որոշումների բողոքարկման ինստիտուտի բացակայության պայմաններում, միայն նվազեցնում է դատարանի հեղինակությունը և նրանց կողմից կայացված որոշումների հանդեպ հանրային վստահությունը, ավելին, տվյալ գործի շրջանակներում, ընդգծում՝ դատարանի քաղաքական կաշկանդվածությունն ու օրվա իշխանությունների վերահսկողության տակ գործելու հանգամանքը։

• Պատասխանելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հարցին՝ «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը, ընտրական այս վեճի շրջանակներում, Բարձր դատարանին ներկայացրեց մի ուշագրավ պատմություն՝ 1988 թվականի Բրազիլիայի քաղաքներից մեկում ընտրողների իրականացրած մի յուրօրինակ քվեարկության մասին։ Ըստ այդ պատմության, քաղաքային նախկին իշխանությունների վերադարձը կանխելու և նախընտրելի թեկնածուի բացակայության պատճառով, օգտվելով քվեաթերթիկի վրա գրառում կատարելու միջոցով իրենց նախընտրած թեկնածուին առաջադրելու և ընտրելու հնարավորությունից, շուրջ 400․000 քաղաքացի քվեարկել է և քաղաքապետ է ընտրել գազանանոցում բնակվող կապիկին։

2021 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հետ համեմատելուց ստացվում է, որ Հայաստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և 1988 թվականին Բրազիլիայում գազանանոցումն բնակվող կապիկին ընտրելու շարժառիթները գրեթե նույնն են՝ կանխել նախկինների վերադարձը։ Անզեն աչքով նկատելի են նաև բազմաթիվ այլ ընդհանրություններ ևս։ Տարբերություններից է այն, որ Բրազիլիայում ընտրությունները եղել են տեղական նշանակության, իսկ մեր պարագայում՝ համապետական։

Գազանանոցի կապիկի (400․000 կողմ ձայն) և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին (շուրջ 680․000 կողմ ձայն) քվեների տարբերությունը նույնպես մեծ չէ։ Եթե հարաբերվի ընտրողների ընդհանուր թվի հետ և դրանից էլ հանվի «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հաշվարկներով ներկայացված ընտրախախտումների թիվը, ապա դրանք գրեթե հավասարվում են։ Բրազիլացիների 1988 թվականին կատարված ընտրությունը մնացել է պատմության մեջ և անգամ 33 տարի անց հիշատակվում է Հայաստանի Սահմանադրական դատարանում։

Հուսանք՝ Սահմանադրական դատարանի 2021 թվականի հուլիսի 17-ին կայացվելիք որոշումը պատմության մեջ կմնա այլ որակով և երբևէ չի հիշատակվի Բրազիլիայի կամ այլ երկրների գազանանոցներում»։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում  միավորել են ու  քննում են նույն նիստում։

ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։

Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}