ՊՆ պարզաբանումը. Ծնողին հորդորել, խնդրել ենք՝ Եռաբլուրում կառուցվող շիրմաքարը համապատասխանեցնեն չափորոշիչներին
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը պարզաբանում է 44-օրյա պատերազմում զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողներից մեկի գերեզմանը սահմանված ընդհանուր չափորոշիչներին համապատասխանեցնելու որոշումը։
Հիշեցնենք, որ այսօր պատերազմի ժամանակ զոհված Նարեկ Գևորգյանի հարազատները բողոքի ակցիա էին արել կառավարության դիմաց՝ նշելով, որ Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են իրենց որդու շիրմաքարը, սյուները, նստարաններ։ Նարեկ Գևորգյանի հայրն ասել էր. «Մտել եմ Եռաբլուր, տեսել եմ իմ երեխու գերեզմանը քանդած, նկարը գետնին ընկած: Սրբապղծություն: վանդալիզմը կատարողները անպայման պատասխան տան»։
«Ծնողների հետ մենք խոսել ենք, բազմիցս հորդորել ենք և փոխանցել հարևան գերեզմանների, նահատակվածների ծնողների խնդրանքները, որ հարգեն, ինչպես նաև ընդունեն ՊՆ կողմից սահմանված պայմանները:
Սակայն ծնողը՝ Ռոման Գևորգյանը՝ չանսալով մեր խնդրանքներին ու հորդորներին, շարունակել է աճյունատեղում կառուցել դամբարանատիպ, երկու հսկա սյունե կոթողներով շիրիմ, որը, բնականաբար, ստվեր է ձգել կողքի շիրիմների վրա, իսկ հետևում գտնվող շիրիմներն ընդհանրապես չեն երևում։
Այդ կտրվածքով ծնողների բողոքը տեղին է և արդարացի։
Ծնողը եղել է անդրդվելի, այդ կապակցությամբ որոշում է ընդունվել, որ պետք է ՊՆ չարոոշիչներին համապատասխան շիրիմատեղի կառուցի՝ բոլորի հետ համապատասխանեցնելու սկզբունքով։
Օգոստոսի 6-ից մինչև ապամոնտաժման օրը բազմիցս անգամ հորդորել, խնդրել, զգուշացրել ենք։ Մշտապես իր պատճառաբանություններ էր մեջտեղ բերում»,- ասել է Վարդան Ավետիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մեր երեխաներն այսօր Եռաբլուրում չեն կարողանում հանգիստ քնել. ակցիա՝ կառավարության դիմաց
- «Եռաբլուր»-ի բետոնապատումը՝ ինքնագործունեություն
- Պն-ն «Եռաբլուր»-ում հավաք է հրավիրում
- Ձեզ մոտ հարց չի առաջացել՝ ինչու՞ են Եռաբլուրը բետոնապատում
- Պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
- Ներկայացվել է Եռաբլուրի շիրմաքարի 6-րդ տարբերակը
- Եռաբլուրում սպառնում են արտաշիրիմումով
Լրահոս
Տեսանյութեր
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան