Հանրապետության հրապարակի մի կողմում փորձն է, մյուս կողմում այն չեղարկելու պահանջով ակցիան
Հանրապետության հրապարակում մի կողմից «գունագեղ» տոնակատարությունների փորձն է ընթանում, մյուս կողմից այդ տոնակատարության չեղարկման պահանջով բողոքի ակցիան։ Ակցիային մասնակցում են զոհված զինծառայողների հարազատներ, քաղաքացիներ, նաև քաղաքական գործիչներ։ Դա չի խանգարում բեմում կանգնածներին երգել, նվագել ու լուսային շոու ցուցադրել։
Ակցիայի մասնակից հասարակական-քաղաքական գործիչ Լուսինե Հարոյանը, որի որդին մասնակցել է Արցախի պատերազմին, հայտարարեց՝ եկել է կանգնելու զոհված, անհետ կորած զինծառայողների հարազատների կողքին։
«Սիրելի հայեր, խնդրում եմ, վեր կացեք, եկեք, կանգնենք այդ մարդկանց կողքին, լավ, դուք էլ ո՞ւմ կողքին պետք է կանգնեք, եթե ոչ հերոսների ծնողների կողքին»,- նշեց նա։
Լուսինե Հարոյանն ասաց, ակցիայի մի քանի մասնակիցներ պատրաստվում են գիշերել հրապարակում, վաղը երեկոյան՝ ժամը 18։00-ին կրկին ակցիա են անցկացնելու։
Ուղիղ եթերը՝ News.am-ի։