Քաղաքական 17:52 20/09/2021 Հայաստան

20.09.2021. «Հենակետ». Քարվաճառ ճանապարհի վրա՝ Մռավ լեռան տակով 23,4 կիլոմետր թունել է կառուցում

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ  անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություններ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, թե Էրդողանը և Ալիևը ձեռք են մեկնել Հայաստանին, առաջարկել են զինադադար կնքել, բայց պատասխանը եղել է ոչ դրական։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, թե իրենք ԼՂ կարգավիճակի հարցը չեն համարում լուծված, համապարփակ կարգավորման կարիք կա։

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի ղեկավարած պատվիրակության այցն Արցախ՝ պնդելով, որ նման քայլերը խաթարում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։

Հայաստանը Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի (CERD) խախտումների առնչությամբ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե իրենք ընդդեմ Հայաստանի դիմելու են ՄԱԿ Միջազգային դատարան։

Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին Իսլամաբադում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Խազար Ֆարհադովի հավատարմագրերի ընդունման ժամանակ շնորհավորել է Արցախյան պատերազմում հաղթանակի առթիվ և բարձր է գնահատել՝ Ադրբեջանի աջակցությունը Պակիստանին Քաշմիրի հարցում:

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

«Baltijas Balls» հրատարակությունը հայտնել է, թե Լատվիան պատրաստել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ: Ռիգան և Բաքուն նախատեսում են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերական համալիրի, ռազմական գեոդեզիայի, տեղագրության, աշխարհատարածական տեղեկատվության և օդերևութաբանության, ռազմական բժշկության, լոգիստիկայի ոլորտներում:

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմածովային ուժերի ստորջրյա հարձակման և պաշտպանական խմբերի համատեղ վարժանքների ավարտի մասին: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն անօրինական է անվանել ադրբեջանա-թուրքական համատեղ վարժանքները՝ նշելով, որ Կասպյան ավազանի բոլոր հինգ երկրները (ՌԴ, Իրան, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան) պայմանավորվել են, որ տարածաշրջանում այլ պետությունների ռազմական ներկայությունն անօրինական է։

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը Թուրքիա կատարած այցի շրջանակներում սեպտեմբերի 13-ին հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ինժեներական աջակցության, ռազմական կրթության, այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր։ Աքարը հայտարարել է, թե Ադրբեջանա-թուրքական զորավարժություններն ուղղված են տարածաշրջանում կայունությանը:

Շաբաթվա ընթացքում շարունակվել են «Սոկոլ ԹուրԱզ-2021» թուրք-ադրբեջանական  համատեղ թռիչքային մարտավարական վարժանքները։ Սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը և պաշտպանության նախարարի տեղակալ Ռամիզ Թաիրովը ժամանել են Քոնիա՝ վարժությունների շրջանակներում «բարձրաստիճան դիտորդների օրվա» կապակցությամբ միջոցառմանը մասնակցելու համար:

Սեպտեմբերի 17-ին Քոնիա քաղաքի ավիաբազայում կայացել է զորավարժության փակման արարողությունը։ Հուլուսի Աքարը հայտարարել է, թե Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները վախեցնում են իրենց թշնամիներին:

Սեպտեմբերի 15-ին Թուրքիայի նախագահ Էրդողանն ընդունել է Զաքիր Հասանովին ու գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարար Հուլուսի Աքարը:
Շաբաթվա ընթացքում Ադրբեջանում շարունակվել են Թուրքիայի և Պակիստանի հետ համատեղ «Երեք եղբայր-2021» զորավարժությունները, որին մասնակցում են երեք երկրների հատուկջոկատայինները: Զորավարժությունների շրջանակներում երեք երկրների հատուկ ջոկատայինները կրակային, օդադեսանտային պատրաստության պատրաստության վարժանքներ են անցկացրել:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ռուսաստանը ադրբեջանա-թուրքական զորավարժությունների հետ կապված իր դիրքորոշումը հասցրել է Բաքվին:
Սեպտեմբերի 13-ից 15-ը Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը զորավարժություններ է անցկացրել Կասպից ծովում: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է, որ ռազմական պատրաստվածության 2021 թ-ի պլանի համաձայն շարունակվում են ականանետային ստորաբաժանումների մարտական ակտիվ զորավարժությունները։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանցի օդաչուները Ստամբուլում կմասնակցեն «Տեխնոֆեստ-2021» փառատոնին: Նախատեսվում են Ադրբեջանի ՌՕՈւ երկու ՄիԳ -29 կործանիչների ցուցադրական թռիչքներ: Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 22 -ից 26 -ը:
«Baykar Makina» ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը հայտարարել է, թե Ղարաբաղյան պատերազմում հաջողություններին նպաստելը իրենց համար մեծ պատիվ է։ Բայրաքթարի խոսքով՝ շատ երկրներ ցանկանում են գնել իրենց ԱԹՍ-ները։

Բաքվի կենտրոնում սեպտեմբերի 15-ին զինվորականները երթով անցել են քաղաքը Կովկասյան իսլամական բանակի կողմից հայերից «ազատագրելու 103-ամյակի կապակցությամբ»։ Շուշիում ևս ռազմական երթ է կազմակերպվել։

«Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ի իր էջում գրել է․ «Հատկանշական է, որ Բաքվի ազատագրման 103-ամյակի նախաշեմին օկուպացիայից ազատագրվեց նաև Ղարաբաղը»: Ադրբեջանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Էրդողանը։

Ադրբեջանի զինվորական դատախազությունից հաղորդել են, որ Արցախից գրավված տարածքներում ստեղծվել են երեք զինվորական դատախազություն՝ Սանասարում (Ղուբաթլի) և Քարվաճառում և Ակնայում (Աղդամի):

ԱՄՆ կոնգրեսի անդամները 2022 թ-ի ԱՄՆ ՊՆ բյուջեի վերաբերյալ առաջարկներ պարունակող ութ նախագիծ են ներկայացրել, որոնք նաև Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ են նախատեսում։

586-րդ նախագծով առաջարկվել է ուսումնասիրել Արցախյան երկրորդ պատերազմում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի դերն ու այն, թե արդյոք այդ դերը չի խախտում ԱՄՆ-ի զենքի արտահանման վերահսկման օրենքը։ 52-րդ նախագծով պահանջվել է կասեցնել Ադրբեջանի հետ իրականացվող նախագծերի շրջանակներում ռազմական ոլորտում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ֆինանսավորումը։

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է խախտել հրադադարը Արցախի սահմաններին՝ կրակելով հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում հայկական դիրքերը  Ադրբեջանի զինված ուժերի կողմից  3 անգամ գնդակոծվել են։ Հայկական կողմից կա 2 վիրավոր։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ զարմանալի է համարում Շուշիի ուղղությամբ գնդակոծման մասին ՌԴ ՊՆ-ի հաղորդումը։
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովն առաջարկել է «նեղել» ռուս խաղաղապահներին Ղարաբաղում: Նրա խոսքով՝ առաջին հերթին Ադրբեջանը պետք է վերահսկողություն հաստատի Լաչինի միջանցքի վրա գտնվող դիրքի նկատմամբ:

Շաբաթվա ընթացքում Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված 21 կիլոմետրանոց հատվածում ադրբեջանական ոստիկանական ուժերը շարունակել են խոչընդոտներ ստեղծել ազատ տեղաշարժի հետ կապված։ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարել է, թե Որոտանի ճանապարհին ադրբեջանական զինծառայողների արարքները շարունակում են խախտել ՀՀ քաղաքացիական բնակչության ու ՀՀ-ում օրինական հիմունքներով գտնվող Իրանի քաղաքացիների իրավունքները։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին գտնվող ոստիկանական անցակետերը կահավորվում են ծառայության պահանջներին ու որոշակի առաջադրանքների կատարմանը համապատասխան։

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն, մեկնաբանելով Գորիս-Կապան ճանապարհին իրանական տրանսպորտային միջոցները հարկելու մասին տեղեկությունները, հայտարարել է, թե օտարերկրյա պետությունների ավտոտրանսպորտային միջոցները երկրի տարածք մտնելիս և դուրս գալիս, ենթակա են ճանապարհային հարկի։ Ադրբեջանը հաստատել է, որ Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդներ են ձերբակալել։ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը պահանջում է, որ Սյունիքում ադրբեջանցիների կողմից բերման ենթարկված վարորդներն անհապաղ ազատ արձակվեն։

Իրանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի շրջափակումը, նշել է․ «Իրանը մեծ նշանակություն է տալիս հարևան երկրների տարածքային ամբողջականությանը»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Որոտան գյուղի մոտ իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ հաստատում է սահմանների սահմանազատման շուտափույթ մեկնարկի եւ դրան հաջորդող սահմանագծման անհրաժեշտությունը։

Հարավային Կովկասի ու Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է, թե ԵՄ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի լարվածության թուլացմանը։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում՝ Թողանալը-Քարվաճառ ավտոմոբիլային ճանապարհի վրա՝ Մռավ լեռան տակով 23,4 կիլոմետր թունելի կառուցման ուղղությամբ: Այս պահին, թունելի կամարերի ամրապնդմանը զուգահեռ, ճանապարհ է կառուցվում դեպի թունելի մուտքը, շինհրապարակ է ներգրավվել մեծ թվով տեխնիկա:
Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ Բարդա-Աղդամ ավտոճանապարհի ճանապարհի 14-40-րդ կիլոմետր հատվածում շարունակվում են հողային աշխատանքները: Այն կունենա չորս երթևեկության գոտի և կկառուցվի I տեխնիկական կատեգորիայի համապատասխան:

Հոկտեմբերին Ադրբեջանը Բաքվում նախատեսում է անցկացնել «Rebuild Garabagh» խորագրով միջազգային ցուցահանդես։ Ցուցահանդեսին կմասնակցեն Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները: Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե Արցախից գրավված տարածքներում ստեղծվում է գերարագ ինտերնետի ենթակառուցվածք։

Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը Ուզեկստանի Խիվա քաղաքում Թյուրքական մշակույթ միջազգային կազմակերպության (TurkSoy) նախարարների 38-րդ նիստում Շուշի քաղաքի թեկնածությունն է առաջադրել 2023թ․ Թյուրքական աշխարհի մայրաքաղաքի կոչման համար։ Սեպտեմբերի 18 -ին կազմակերպվել է Շուշի քաղաքի նախկին բնակիչների հերթական ուղևորությունը դեպի այդ քաղաք:

Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլլաևը հայտարարել է, թե աշխատանքներ են տարվում Շուշիում և Ակնայում (Աղդամում),  միջնակարգ դպրոցներ կառուցելու ուղղությամբ: Ուսումնական տարվան ընդառաջ թուրքական «Կարմիր մահիկ»  կազմակերպությունը Վարանդա (Ֆիզուլի), Ակնա (Աղդամ), և Թարթառի շրջանների 9 դպրոցներին գրենական պիտույքներ  և հագուստ է տրամադրել:
Ղազախստանի առևտրի  և  ինտեգրման փոխնախարար Կայրաթ Թորեբաևը հայտարարել է, թե Ղազախստանը մտադիր է միրգ-բանջարեղեն ներկրել Ադրբեջանի կողմից Արցախից գրավված տարածքներից:

Ադրբեջանում Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցչության ղեկավար Նուրի Գուլիևը հայտարարել է, թե ռուսական շինարարական ընկերությունները կկարողանան իրենց լուծումները կիրառել Ադրբեջանի կողմից Արցախից գրավված տարածքներում: 2021 թ-ի նոյեմբերին իրենք նախատեսում են Բաքվում անցկացնել «Խելացի քաղաք» բիզնես առաքելություն ռուսական ընկերությունների համար:

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Թուրքիայի նախագահ Էրդողանը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ «դեմ եմ միջանցքի բացմանը» հայտարարությունը, նշել է, թե Զանգեզուրի միջանցքի բացումը քաղաքական հարց է: Էրդողանը հույս է հայտնել, որ Զանգեզուրի միջանցքի բացմամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները կհաղթահարվեն։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է, թե միջանցքների հարցը չի քննարկվում: Նրա խոսքով` քննարկվում է Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ իրենց երկիրն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Եվրոպա է արտահանել շուրջ մեկ միլիարդ դոլարի գազ։ Ադրբեջանական պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի փոխնախագահ Վիտալի Բեգլյարբեկովը հայտարարել է, թե  ադրբեջանական կողմը մտադիր է շարունակել ընդլայնել գազային գործարքները հարևան բոլոր երկրների հետ, որոնք ունեն գազի արդյունահանում, այդ թվում նաև Ռուսաստանի։

Գերիների վերադարձի մասին

Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը հայտարարել է, թե Ադրբեջանից հայ գերիների, զինծառայողների և քաղաքացիական անձանց վերադարձի գործընթացը պետք է շարունակվի։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:26
Բաքվում Իրանի դեսպան. Զանգեզուրի միջանցքի նման նարատիվները չեն իրականացվելու
«Բոլորը խոստովանել են, որ Զանգեզուրի միջանցքի  նման նարատվիները չեն կարող իրագործվել»,-Pars.today-ի փոխանցմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:54
Իշխան Սաղաթելյան. Հուսով եմ` Հայաստանում «ժողովրդավարության առաջընթացով» ոգևորված ուժերն այս փաստերից շատ չեն տխրի
«2 տարի առաջ մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո արձանագրել ենք, որ օրվա իշխանությունը որևէ պարագայում պատրաստ չէ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Զաքարյան. Հանգիստ ապրել չե´ք տեսնելու, քանի դեռ Նիկոլն ու մյուս կապիտուլյանտներն են որոշում հայ ժողովրդի ճակատագիրը
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով ՌԴ զինված ուժերի անձնակազմը կավելանա մինչև 2,209,130 ​​մարդ, որոնց թվում՝ 1,320,000...
Աղբյուր` Panorama.am
20:00
Մանիլայի կենդանաբանական այգում անկել է աշխարհի ամենատխուր փիղը
Ֆիլիպինների կենդանաբանական այգում սատկել է Մալին, որին կենդանասերներն համարում էին աշխարհի «ամենատխուր» փիղը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ավստրալիայում ոստիկանները փնտրում են 10 հազար պոնչիկ գողացած կնոջը
Ավստրալիայում ոստիկանությունը փնտրում է տասը հազար Krispy Kreme բլիթով բեռնված ֆուրգոնը գողացած կնոջը։ Գրում է RBC գործակալությունը։...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ինչպե՞ս են Պաբլո Էսկոբարի գետաձիերը սպառնում Կոլումբիային
Կոլումբիային այժմ սպառնում է պատմության ամենահայտնի հանցագործներից մեկի՝ նարկոբարոն Պաբլո Էսկոբարի կենդանի ժառանգություններից մեկը՝ գետաձիերը:...
Աղբյուր` Panorama.am
19:15
Աքորիում համագյուղացու սպանության գործն ուղարկվել է դատախազին
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է  Լոռու մարզի Աքորի բնակավայրի 50–ամյա բնակչի սպանության դեպքի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Թիվ 8 երթուղու միկրոավտոբուսում կատարված գողությունը բացահայտել են
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում դեկտեմբերի 1-ի ժամը 14.14-ին հաղորդում տված 64-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 12.40-ից ժամը 13.05-ն ընկած...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Ռեալ Սոսյեդադի» մարզիչ. Ես պնդում եմ, որ Զախարյանը բասկերեն սովորի
Ռուսաստանի ազգային հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ստիպված կլինի սովորել բասկերի լեզուն (էուսկարա)»:...
Աղբյուր` Panorama.am
18:36
ՈւԵՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին չի ընդգրկել Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի վիճակահանության մասնակիցների մեջ
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) չի ընդգրկել Ռուսաստանի հավաքականին Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի վիճակահանության...
Աղբյուր` Panorama.am
18:10
Նվեր Գաբրիելյան. Զոհվել է «Փուլուր խութ» բարձունքում հայրենի գյուղի դիրքերը պաշտպանելիս
Նվեր Հրաչյայի Գաբրիելյան (1988-2023). Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող: Ֆեյսբուքյան իր էջում արցախցի Նվեր Գաբրիելյանի մասին որոծ մանրամասներ է...
Աղբյուր` Panorama.am
18:03
Պարկեր, կապտուկներ և այտուցներ. Հոգնած աչքերի դեմ պայքարելու լավագույն միջոցները
Աչքերի շուրջ մաշկն արագ արձագանքում է վատ սովորություններին և շրջակա միջավայրի փոփոխություններին: Առաջին հերթին հայտնվում են տարիքային...
Աղբյուր` Panorama.am
17:46
Ուկրաինան հայտնել է Լեհաստանի պատճառով արտահանման աղետալի անկման մասին
Լեհական փոխադրողների կողմից սահմանի շրջափակման պատճառով ուկրաինական արտահանումը կրճատվել է 40 տոկոսով, գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
17:29
Ոստիկաններն ուժով բերման ենթարկեցին «Զանգ»-ի անդամներին
Մաշտոցի պուրակից ոստիկաններն ուժոց բերման ենթարկեցին «Զանգ» նախաձեռնության տասնյակ անդամների։ Ոստիկանության ներկայացուցիչներն...
Աղբյուր` Panorama.am
17:09
«Զանգ կախիր, վրան պահիր, որոշիր». Իրազեկման երթ
«Զանգ» նախաձեռնության անդամները փոքրիկ վրանով, «Ահազանգ» գրությամբ  պաստառով այսօր էլ շրջեցին Երևանի փողոցներով՝...
Աղբյուր` Panorama.am
16:57
Երգ-էմոցիա. Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել
Երգչուհի Սոֆի Մխեյանը ներկայացրել է «Հեռանում եմ» երգի տեսահոլովակը։ «Երգ-Էմոցիա, որը ծնվեց մեկ շաբաթ առաջ ու...
Աղբյուր` Panorama.am
16:49
Այրում գյուղի մոտակայքում հեղուկ գազով բեռնված մեքենան ընկել է ձորը
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 2-ին, ժամը 12։21-ին ահազանգ է ստացվել, որ Այրում գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:42
Գրիգորի Խաչատուրովը դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից
Այսօր բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը դուրս է եկել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մարգահովիտ գյուղը շարունակ ենթարկվում է տեռորի. Դուլգարյան
Դեռ հանրային լսումը չի կայացել, սակայն  արդեն Լոռու մարզի Մարգահովիտի բնակիչների շարջանում մտահոգություն կա, որ քննարկում նախաձեռնող...
Աղբյուր` Panorama.am
16:09
Սուր շնչառական վարակներով, թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքեր տեղափոխվածների թիվն աճել է
Նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով պայմանավորված աճ
Աղբյուր` Panorama.am
15:49
Սուրեն Սուրենյանց. Հայաստանում ընդդիմության ամենամեծ խնդիրն այն է, որ «արտահերթ ընտրություններ» բառից վախենում է
«Աշխարհի ցանկացած նորմալ երկրում ընտրություններից վախենում է իշխանությունը, և հակառակը՝ ընտրության պահանջ միշտ դնում են ընդդիմադիրները։...
Աղբյուր` Panorama.am
15:12
Ռուսաստանցի ռելոկանտները բողոքել են Հայաստանում գների բարձրացումից
2022 թվականին 100 հազար ռուսաստանցի է տեղափոխվել Հայաստան։ RBK-ն հիշեցնում է  էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող  Վահան Քերոբյանի...
Աղբյուր` Panorama.am
14:56
Գարեգին Բ. Մեր ազգի դժբախտությունների պատճառը եղել է Մայր Եկեղեցուց հեռանալը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր հիշատակել է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Մայր...
Աղբյուր` Panorama.am
14:35
Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Խուդյակովի փողոցի տներից մեկի տանիքն այրվելու վերաբերյալ ՆԳՆ ոստիկանություն նոյեմբերի 25-ի ժամը 23.45-ին հաղորդում էր ստացվել: ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
14:24
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է Գազայում 48 օրվա ընթացքում ավելի քան 5300 երեխայի մահվան մասին
Գազայի հատվածի 48-օրյա ռմբակոծության ընթացքում ավելի քան 5300 պաղեստինցի երեխա է զոհվել։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն...
Աղբյուր` Panorama.am
14:11
«Ապրելու երկիր»-ը Ալավերդիում պատրաստ է նոր ընտրությունների. Մեսրոպ Առաքելյան
«Համայնքապետին անվստահությաւն հայտնելը ենթադրում է  ավագանու կողմից համայնքի նոր ղեկավարի ընտրություն, այսինքն չեն լինի արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ուգանդացի 70-ամյա կինը երկվորյակներ լույս աշխարհ բերելուց հետո դարձել է «Աֆրիկայի ամենատարեց մայրը»
Ուգանդացի 70-ամյա կինն արտամկանային բեղմնավորմամբ երկվորյակներ է լույս աշխարհ բերել։ Բժիշկները հայտնում են, որ նորածին տղան ու աղջիկը առողջ են։...
Աղբյուր` Panorama.am
13:49
«Դիլիջան ազգային պարկ»-ում ծառեր են այրվել
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու դեկտեմբերի 2-ին, ժամը 06:00-ին նպատակով դեպքի...
Աղբյուր` Panorama.am
13:35
Լևոն Զուրաբյան. ՔՊ-ն վարում է բանակցություններ Մամիկոն Ասլանյանի հետ, որ նրան հավաքագրի
«Իշխանությւոնը չի հանդուրժում որևէ ընդդիմադիր համայնքապետի պաշտոնավորում»,-լրագրողների հետ հանդիպմանն ահազանգեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուրենյանց. Հայաստանում ընդդիմությունը «արտահերթ ընտրություններ» բառից վախենում է
16:19 02/12/2023

Սուրենյանց. Հայաստանում ընդդիմությունը «արտահերթ ընտրություններ» բառից վախենում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}