«Հրապարակ». Կապանի ՏԻՄ ընտրությունները նորից վերածվելու են սևերի և սպիտակների պայքարի
«Հրապարակ» թերը գրում է. «Նոյեմբերի 14-ին Կապանում սպասվող ՏԻՄ ընտրությունները, ըստ ամենայնի, նորից վերածվելու են սևերի և սպիտակների պայքարի։ Տեղեկացրել էինք, որ ՔՊ թեկնածուն 29-ամյա Դավիթ Դանիելյանն է՝ նկարչի մասնագիտությամբ, այժմ գործող պատգամավոր և միաժամանակ Գեղարվեստի ակադեմիայի ուսանող, իսկ գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը, ըստ ամենայնի, կդառնա նախկինների միասնական թեկնածուն։
Չնայած նա որոշում է կայացրել առաջադրվել Շահեն Հարությունյանի «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ցուցակով, բայց նրան սատարում են նաև ՀՀԿ-ականները, քոչարյանականները, Վահե Հակոբյանի կուսակցությունը, ինչպես նաև դաշնակցականները։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Կապան համայնքի ավագանու կեսից ավելին` իշխանության սցենարով, ինքնաբացարկի դիմումներ ներկայացրեց, ուստի Կապանում նշանակվեցին արտահերթ ընտրություններ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ