Արմեն Աշոտյան. ԵՄ-ն՝ Թուրքիայի մասին. ի՞նչ պետք է իմանանք մենք
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Եվրոպական հանձնաժողովը երեկ հրապարակել է Թուրքիային վերաբերող 2021 թվականի զեկույցը, ըստ որի "Թուրքիան բարեփոխումների հարցում առաջընթաց չի գրանցել եւ շարունակում է հեռանալ ժողովրդավարությունից»։
Հայկական մամուլը երեկ լուսաբանել է հիմնականում զեկույցի սեղմագիրը, որում ներառված չէին Հայաստանին վերաբերող հատվածները:
Ուստի այսօր անձամբ ծանոթանալաով զեկույցին՝ հայտնեմ հետևյալը.
1. Ցավոք, զեկույցը չի անդրադառնում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական և կատաղի ժխտման փաստին: (Հրավիրում եմ ԱԺ ընդդիմության ուշադրությունը այս հարցին):
2. Ընդգծվում է, որ ատելության խոսքը և ատելության հանցագործությունները լուրջ խնդիր են հանդիսանում ազգային փոքրամասնությունների համար: Նրանց հոգևոր կոթողների և գերեզմանատների նկատմամբ վանդալիզմի դեպքերը հիմնականում պատշաճ չեմ հետաքննվում:
3. Դասագրքերում տեղ գտած դիսկրիմինացիոն հղումները և բնորոշումները ազգային փոքրամասնությունների մասով վերանայման կարիքն ունեն, իսկ փոքրամասնությունների դպրոցներին ցուցաբերվող պետական ակցույթււնը գրեթե դադարել է:
4. Թուրքական խորհդարանի մարդու իրավունքների հանձնաժողովը ստեղծել է ենթահանձնաժողով՝ ուսումնասիրելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին պատերազմում մարդու իրավունքների խախտումները: (Հրավիրում եմ ԱԺ ընդդիմության ուշադրությունը այս հարցին):
5. Զեկույցը արձանագրում է, որ Թուրքիան առաջատար դեր էր ստանձնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ջանքերի հարցում, տրամադրելով ռազմական աջակցություն, հետախուզական տվյալներ և զենքեր, ինչպես նաև, ըստ հաղորդումների, օտար զինյալներ:
Զեկույցի այս և մի շարք այլ դրույթներ կարող էին օգտագործվել Հայաստանի կողմից, եթե մենք ունենայինք ազգային իշխանություն»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյան. Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը
- Դուք էս ո՞վ եք․ Արմեն Աշոտյան
- Արմեն Աշոտյան. Շարունակելու ենք հետևողականորեն պայքարել մեր գերեվարված հայրենակիցների ազատության համար
- Սրանք մեր ձեռքերը կապում են նաև արտերկրում և մեզ ներկայացնում են «ռևանշիստ». Արմեն Աշոտյան
- Դեօկուպացիա չի՞ լինելու, Շուշիի, Հադրութի վրա խաչ ե՞նք քաշել. Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին
- Եթե այդքան դուխ չունես, ապա ինչո՞ւ ես ելել ԱԺ-ում ու գարշահոտանք ես տարածում. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին
- Արմեն Աշոտյան. Խառը ժամանակներում մեզ ղեկավարում է ոչ թե իր ժողովրդին առաջնորդող Մովսեսը, այլ անգլուխ ձիավորը
- Ադրբեջանը պատրաստվում է ճանապարհներով խեղդել մեզ․ Արմեն Աշոտյան
- Արմեն Աշոտյան. Ես պաշտոն չեմ ուզում, Հայաստան եմ ուզում, Արցախ եմ ուզում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին