Սրանք մեր ձեռքերը կապում են նաև արտերկրում և մեզ ներկայացնում են «ռևանշիստ». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Սյունիքի վերջին դեպքերի հետ կապված, ինչպես միշտ, հաղորդագրություններ եմ գրել մեր միջազգային գործընկերներին, որպեսզի տեղեկացված լինեն Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ վարքագծի մասին եւ դատապարտեն այն։
Ստացած արձագանքները ապշեցուցիչ են։
Մեր խնդիրներին մշտապես ու աչալուրջ եվրոպացի գործընկերներս ինձ պատասխանում են, որ այս դեպքերի կապակցությամբ հանրային սուր դիրքորոշում հայտնելուց զերծ կմնան, քանի որ.
«Հայաստանի վարչապետը հրապարակավ ընդունել է, որ այդ ճանապարհի հատվածը հանդիսանում է Ադրբեջանի սուվերեն տարածք, ուստի ադրբեջանական կողմին հնարավոր է մեղադրել միայն «ապակառուցողականության» մեջ»։
Այսինքն, կապիտուլյանտի պարտվողական և թրքամետ հայտարարությունները կտրուկ նվազեցնում են մեր ազգային շահերի հետապնդման արդյունավետությունը առանց այն էլ թերի արձագանքող միջազգային կառույցներում։
Հնարավոր չէ էֆեկտիվ պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը, եթե պաշտոնական Երևանը անում է ճիշտ հակառակը։
Սրանք մեր ձեռքերը կապում են նաև արտերկրում և մեզ ներկայացնում են «ռևանշիստ»։
Հետևությունները թողնում եմ ձեզ»։
Հարակից հրապարակումներ`
- Պահանջը կատարվել է, Փաշինյանը հայտարարեց, որ 21 կիլոմետրը Ադրբեջանի տարածքն է. Ստեփան Դանիելյան
- Որոտան և Նոր Առաջաձոր ճանապարհահատվածների հսկողությունը իրականացնելու են ռուս սահմանապահներ. Կապանի համայնքապետ
- Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է. ԱԱԾ
- Սյունիքի մարզից 9 գյուղ հանձնված է Ադրբեջանին. Հայկ Նահապետյան
- Սյունիքի ճանապարհի փակելը թատրոն է, պայմանավորված ակցիա. Քաղաքագետ
- ՀՀ դե ֆակտո իշխանությունը կապիտուլիանտի գլխավորությամբ համակերպվել է Գորիս-Կապան մայրուղու կորստի հետ. Գեղամյան
- Սյունիքը դանդաղ կտրվում է, մի քանի գյուղերում արդեն հումանիտար աղետ է. Նաիրա Զոհրաբյան
- Մինչ այսօր նման լուրջ հարց չենք ունեցել. Կապանի համայնքապետ
- Շրջափակման մեջ ենք, Բարձրավան գյուղ հացը մատակարարվում էր Գորիսից․ համայնքի ղեկավար
- Կանխատեսել ենք, որ այսպիսի իրավիճակներ կարող են լինել. Փաշինյանը՝ Ադրբեջանի կողմից Կապան-Գորիս ճանապարհը փակելու մասին
- ՄԻՊ. Ադրբեջանական զինծառայողները քիչ առաջ փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը
- Կուզեի Փաշինյանն ասեր՝ ինչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը. Վանեցյան
- ԱԱԾ. Աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի կողմից փակված Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացելու ողղությամբ
- Ադրբեջանցիները հրաժարվում են բացել Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը, բանակցությունները առավոտ կշարունակվեն. ՄԻՊ
- Ադրբեջանցիները փակ են պահում Կապան-Գորիս միջպետական ճանապարհի մի հատված. Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան