Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

23:27 Աշխարհում
Բժիշկը հայտնել է ցրտից ալերգիա առաջանալու մասին

Ցրտից կարող է ալերգիա առաջանալ շնչառական ալերգիկ հիվանդություններով տառապող հիվանդների մոտ։ Այս մասին RT հեռուստաալիքին պատմել է բժշկական գիտությունների թեկնածու, իմունոլոգ-ալերգոլոգ Նադեժդա Լոգինինան։ Հիվանդությունը դրսևորվում է այտուցի, մարմնի բաց տարածքների կարմրության տեսքով. բաց օդին երկարատև մնալուց կարող է առաջանալ եղնջատենդ, քոր և այրոցի զգացում:

Աղբյուր՝ gazeta.ru

22:43 Տարածաշրջան
Իրան. Միջուկային համաձայնագիրը «հասանելի է», եթե Արևմուտքը բարի կամք դրսևորի

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հինգշաբթի Twitter-ում հայտնել է, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում բանակցությունները «ընթանում են լրջությամբ» և, որ պատժամիջոցների վերացումը «հիմնարար առաջնահերթություն» է:

Աղբյուր՝ aljazeera.com

19:29 Աշխարհում
Ցուցահանդեսներ՝ կույրերի և տեսողության խնդիրներ ունեցողների համար

Սանկտ Պետերբուրգի Կրոնի պատմության պետական թանգարանում բացվել են կույրերի համար նախատեսված ուղիներով և շոշափելի մուտքով ցուցահանդեսներ կույր և տեսողության խնդիրներ ունեցող այցելուների համար: Այդ մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է նախագծի համակարգող Յուլիա Վդովիչենկոն։
 

19:03 Աշխարհում
Ադամա Տրաորեն ձմռանը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»

«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ադամ Տրաորեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»: Լուրը հաղորդում է Football Insider-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Վուլվերհեմփթոնը» պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել 25-ամյա իսպանացուն 18-20 միլիոն ֆունտով։

Աղբյուր՝ sport-express.ru

18:56 Աշխարհում
Դպրոցական խուլիգաններին բանտ է սպառնում՝ համաձայն ֆրանսիացի պատգամավորների ընդունած օրենքի

Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկել է դպրոցականների ճնշումներն ու ահաբեկումները քրեական հանցագործություն համարելու օգտին, որը կպատժվի մինչև երեք տարվա ազատազրկմամբ: Պատգամավորները նշել են, որ հասարակությանը պետք է արթնանալու կոչ անել՝ երեխաների կողմից իրենց հասակակիցների վրա հարձակումների լրջության հարցում:

Աղբյուր՝ theguardian.com

18:15 Աշխարհում
Դեյր-էլ-Զորում ահաբեկչության հետևանքով զոհվել են 10 նավթագործներ

Սիրիայի Դեյր-էլ-Զոր նահանգի նավթահանքերից մեկում ահաբեկչության հետևանքով առնվազն 10 բանվոր է զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է սիրիական SANA գործակալությունը:

Աղբյուր՝ tass.ru

18:08 Աշխարհում
Ավստրիայի նախկին կանցլեր Կուրցը հեռանում է քաղաքականությունից

Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը հինգշաբթի ասել է, որ հեռանում է քաղաքականությունից՝ ազգային առաջնորդի պաշտոնը լքելուց ընդամենը երկու ամիս անց՝ կոռուպցիոն սկանդալում իր մասնակցությունից հետո։

Աղբյուր՝ france24.com

18:00 Աշխարհում
Թոմ Ֆորդը քննադատել է Լեդի Գագայի մասնակցությամբ «Գուչիի տունը» ֆիլմը

Վերջերս թողարկված «Գուչիի տունը» ֆիլմը հակասական զգացմունքներ է առաջացրել աշխարհահռչակ մոդելավորող Թոմ Ֆորդի մոտ, ինչի մասին նա գրել է՝ Saturday Air Mail թերթում հրապարակված իր գրախոսության մեջ։ Մասնավորապես, նրան դուր է եկել Լեդի Գագայի և Ադամ Դրայվերի խաղը, սակայն նա նշել է, որ որոշ պահեր չի հասկացել, իսկ որոշ սյուժետային շրջադարձեր իրականում իսպառ բացակայում են: Ֆիլմում Ֆորդին մարմնավորել է դերասան Ռիվ Քարնին։

Աղբյուր՝ gazeta.ru

17:07 Աշխարհում
Պեն Շուայը «վերահաստատել է», որ ինքն ապահով է և լավ ՄՕԿ-ի հետ երկրորդ զրույցի ժամանակ

Չորեքշաբթի օրը Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Պեն Շուայի հետ և հայտնել, որ թենիսի չինացի աստղը «հաստատել» է, որ ինքն ապահով է և լավ՝ հաշվի առնելով «բարդ իրավիճակը», որում գտնվում է: Այս մասին հինգշաբթի հաղորդել է մարզական կազմակերպությունը:

Աղբյուր՝ cnn.com

16:33 Աշխարհում
Հնդկաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքերը

Հնդկաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով երկու վարակված. հինգշաբթի հայտարարել է Առողջապահության նախարարության խոսնակ Լավ Ագարվալը։ Վարակվածները 66 և 46 տարեկան տղամարդիկ են:

Աղբյուր՝ ria.ru

16:15 Տարածաշրջան
Վրաստանում հունվարի 1-ից նոր տուգանքներ կներդրվեն ծխողների համար

Հունվարի 1-ից Վրաստանում ուժի մեջ կմտնեն նոր տույժեր տաքսու վարորդների համար՝ մեքենա վարելիս ծխելու, ինչպես նաև երեխաների հետ մեքենայում գտնվող ծխողների համար: Տաքսու վարորդների համար ծխելու տուգանքը կկազմի 200 լարի: Իսկ սեփական մեքենաներում երեխաների ներկայությամբ ծխող վարորդները կտուգանվեն 50 լարիով:

Աղբյուր՝ sputnik-georgia.ru

16:09 Աշխարհում
Disney-ը 98 տարվա պատմության մեջ առաջին անգամ կին նախագահ կունենա

Սյուզան Առնոլդը, ով 14 տարի եղել է Disney-ի խորհրդի անդամ, այս տարվա վերջին կփոխարինի Բոբ Իգերին։ Նա նախկինում եղել է Carlyle համաշխարհային ներդրումային ընկերության գործադիր տնօրեն: Իգերը, ով 15 տարի աշխատելուց հետո 2020 թվականին հեռացել է Disney-ի գործադիր տնօրենի պաշտոնից, կլքի ընկերությունը մինչև այս ամսվա վերջ:

Աղբյուր՝ bbc.com

15:53 Աշխարհում
Poco սմարթֆոնն օգտագործելիս բռնկվել և պայթել է

Twitter-ի հնդիկ օգտատերը հրապարակել է Poco M3 սմարթֆոնի լուսանկարը, որը պայթել է: Այդ մասին հայտնել է GizChina պորտալը։ Օգտատերը պնդել է, որ իր եղբոր սմարթֆոնը ինքն իրեն բռնկվել է և պայթել՝ առանց որևէ ակնհայտ պատճառի։ Գրառման հրապարակումից հետո Հնդկաստանում Poco-ի գրասենյակը խոստացել է հետաքննել միջադեպը։ Շուտով տուժածի և Պոկոյի թվիթերը ջնջվել են։

Աղբյուր՝ gazeta.ru

15:15 Աշխարհում
Ուիլն ու Ջադան հոգնեցրել են. Պետիցիա է ստորագրվում՝ դադարեցնելու հարցազրույցները Սմիթների հետ

Խնդրագիրը, որով լրագրողներին խնդրում են դադարեցնել հարցազրույց անցկացնել Ուիլ Սմիթի և Ջադա Փինքե Սմիթի հետ, հավաքել է ավելի քան 2500 ստորագրություն և շարունակում է աճել: Բողոքարկումը, որը հայտնվել է Change.org կայքում, նոյեմբերի 26-ին նախաձեռնել է օգտատեր Դեքսթեր Մորալեսը՝ «Դադարեցրեք հարցազրույցները Ուիլ և Ջադա Սմիթների հետ» վերնագրով։

Աղբյուր՝ cnn.com

14:29 Աշխարհում
Կանանց թենիսի ասոցիացիան դադարեցրել է մրցաշարերը Չինաստանում՝ Պեն Շուայի դեպքի պատճառով

Չորեքշաբթի օրը Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հայտարարեց Չինաստանում բոլոր մրցաշարերի անհապաղ դադարեցման մասին՝ զուգախաղի աշխարհի նախկին առաջին ռակետ Պեն Շուայի բարօրության և այլ խաղացողների անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով:

Աղբյուր՝ france24.com

13:50 Աշխարհում
Աշակերտը մահացել է ամփոփիչ գրավոր աշխատանքի ժամանակ

Մերձմոսկովյան Լյուբերցիում տասնմեկերորդ դասարանի աշակերտը մահացել է ամփոփիչ շարադրության ժամանակ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քաղաքային կրթության ոլորտի աղբյուրը: Նա հավելել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Վոյնով-Ինտերնացիոնալիստների փողոցի թիվ 25 միջնակարգ դպրոցում։
 

13:12 Աշխարհում
Պատվաստման մասին Եկատերինա II-ի նամակը վաճառվել է 951 հազար ֆունտ ստերլինգով

Եկատերինա II-ի նամակը՝ ջրծաղիկի դեմ պատվաստման մասին, վաճառվել է բրիտանական MacDougall's աճուրդի տանը։ Նամակի իսկությունը հաստատել են գիտնականները: Այն թվագրվում է 1787 թվականով: Նամակում կայսրուհին հայտնել է կոմս, գեներալ-ֆելդմարշալ Պյոտր Ռումյանցևին պատվաստումների արդյունավետության մասին: Նամակը դարձել է Ռուսաստանում պատվաստումների արշավի մասին առաջին հայտնի փաստաթուղթը։

Աղբյուր՝ vm.ru

12:58 Աշխարհում
Չիլիում հայտնաբերված դինոզավրի պոչը ապշեցրել է գիտնականների

Չիլիացի հնէաբանները չորեքշաբթի ներկայացրել են իրենց բացահայտումները Պատագոնիայում երեք տարի առաջ հայտնաբերված դինոզավրի մասին, որն, ըստ նրանց, չափազանց անսովոր պոչ է ունեցել, ինչը տակակուսանքի է ենթարկել հետազոտողներին: Թիմը կարծել է, որ գործ ունի արդեն հայտնի տեսակի դինոզավրի հետ, մինչև չի ումնասիրել նրա պոչը: Նոր տեսակի դինոզավրը կոչվում է Stegouros elengassen՝ հունարեն stego (տանիք) և uros (պոչ) բառերից:

Աղբյուր՝ france24.com

12:44 Աշխարհում
Իրկուտսկում արտակարգ վայրէջք է կատարել «S7»-ի խափանված մարդատար ինքնաթիռը

Մագադանից Նովոսիբիրսկ թռչող «S7» ավիաընկերության օդանավը Իրկուտսկում վայրէջք է կատարել էլեկտրական սարքավորումների խափանման պատճառով: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։ Airbus 321 ինքնաթիռում եղել է 199 ուղևոր, տուժածներ չկան։
 

12:05 Աշխարհում
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ռումբի պայթյունից 4 մարդ է տուժել

Չորս մարդ վիրավորվել է, մեկը՝ ծանր, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ռումբը պայթել է Գերմանիայի Մյունխեն քաղաքի երկաթուղու շինարարության հրապարակում։ Հրշեջները հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել Դոններսբերգեր կամրջի մոտ՝ գլխավոր կայարանի մոտ հորատման աշխատանքների ժամանակ։ Արդյունքում երկաթուղային տրանսպորտը Մյունխենի մեծ մասում կանգնեցվել է:

Աղբյուր՝ bbc.com

11:31 Աշխարհում
Netflix-ը կնկարահանի «Թղթե տան» սփին-օֆֆը՝ «Բեռլին» անվանումով

Netflix սթրիմինգային ծառայությունը պատրաստվում «Բեռլին» կոչվող սփին-օֆֆի նկարահանումներին: Սերիալի պրեմիերան նախատեսված է 2023 թվականին։

Աղբյուր՝ kulturomania.ru

11:26 Աշխարհում
Իրանի և Թալիբանի զինված ուժերը բախումներ են ունեցել սահմանամերձ գոտում

Աֆղանստան-Իրան սահմանի մոտ բախումներ են տեղի ունեցել իրանցի զինվորների և թալիբների ուժերի միջև: Ըստ երևույթին, զոհեր չեն եղել և ավելի ուշ կատարվածը որակվել է  որպես «թյուրիմացություն»: Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ թալիբական ուժերը կրակ են բացել իրանցի ֆերմերների վրա՝ մտածելով, որ նրանք խախտել են սահմանը, ինչի հետևանքով իրանցի զինվորները միջամտել են:

Աղբյուր՝ aljazeera.com

11:17 Աշխարհում
Բժիշկը տուգանվել է՝ հիվանդի սխալ ոտքը անդամահատելու համար

Ավստրիայում վիրաբույժը տուգանվել է՝ այս տարվա սկզբին հիվանդի սխալ ոտքը անդամահատելու համար: Տարեց հիվանդի աջ ոտքը հեռացվել էր ձախի փոխարեն, սխալը հայտնաբերվել էր միայն երկու օր անց։ Չորեքշաբթի օրը Լինցի դատարանը 43-ամյա կնոջը մեղավոր է ճանաչել կոպիտ անփութության մեջ և տուգանել 2700 եվրոյով։ մինչև գործի դատարան հասնելը մահացած հիվանդի այրին նույնպես փոխհատուցում է ստացել 5000 եվրոյի չափով:

Աղբյուր՝ bbc.com

11:04 Աշխարհում
Գրադսկիի հայրենի քաղաքում նրա պատվին փողոց կկոչեն

Չելյաբինսկի շրջանի Կոպեյսկ քաղաքի փողոցը, որտեղ ծնվել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին, անվանակոչվել է նրա պատվին, չորեքշաբթի հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավար Անդրեյ Ֆալեյչիկը։ Արտիստը մահացել է նոյեմբերի 28-ին՝ կյանքի 73-րդ տարում։

Աղբյուր՝ ria.ru

10:51 Աշխարհում
ԵՄ-ն նոր հիմնադրամ է ստեղծում՝ Չինաստանի ազդեցությանը մարտահրավեր նետելու համար

Համաշխարհային ենթակառուցվածքներում 300 միլիարդ եվրո ներդնելու ԵՄ ծրագիրը ավելի լավը կլինի, քան Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» նախաձեռնությունը, ասել է Եվրահանձնաժողովի նախագահը, երբ նա հայտարարել զարգացող երկրներում տեխնոլոգիաների և հանրային ծառայությունների խթանման ռազմավարության մասին:

Աղբյուր՝ theguardian.com

10:44 Աշխարհում
ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը

Հարավային Աֆրիկայից մեկնած, պատվաստված ճանապարհորդը դարձել է ԱՄՆ-ում առաջինը, ով վարակված է կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն», շտամով, նա ծանր ախտանիշներ չունի: Այս մասին հայտնել է երկրի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին։

Աղբյուր՝ ria.ru

22:36 Աշխարհում
Եթովպիայի վարչապետը, որը գտնվում է առաջնագծում, կոչ է անում զորքերին «ոչնչացնել» թշնամուն

Աբի Ահմեդն հայտարարել է, որ իր թշնամիները պարտվել են, և խոստացել է վերադարձնել Ամհարայի շրջանի տարածքը Տիգրայի ապստամբ ուժերից՝ Աֆար շրջանում տիգրայանների դեմ ռազմական հաղթանակները գովաբանելուց հետո:

Աղբյուր՝ reuters.com

22:25 Աշխարհում
Զելենսկին կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ «պատերազմը դադարեցնելու համար»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ իր երկրի արևելքում ռուսամետ անջատողականների հետ ութամյա պատերազմին վերջ տալու համար։

Աղբյուր՝ france24.com

22:13 Աշխարհում
«Կաղամարի խաղի» աստղը հանդես կգա «Թղթե տան» կորեական տարբերակում

Հարավկորեական «Կաղամարի խաղի» սերիալի աստղ Փակ Հե Սուն կնկարահանվի Netflix-ի «Թղթե տունը» սերիալի կորեական տարբերակում: Դերասանը կմարմնավորի գլխավոր դերերից մեկը՝ Բեռլին անունով կերպարը։ Նախագծի ռեժիսորի աթոռը զբաղեցնում է Կիմ Սոն Հոնը («Ձայնը», «Ստախոսների խաղը», «Սև»):

Աղբյուր՝ gazeta.ru

18:14 Աշխարհում
Իլոն Մասկը սկսել է սուլիչներ վաճառել

Միլիարդատեր և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը նոր գաջեթ է ներկայացրել։ Twitter-ում նա հայտարարել է Cyberwhistle սուլիչի վաճառքի մասին։ Մասկի խոսքով՝ Cyberwhistle-ը սովորական սուլիչ չէ, այլ պրեմիում դասի կոլեկցիոն գաջեթ։ Այն պատրաստված է չժանգոտվող պողպատից և հիշեցնում է Cybertruck էլեկտրական մեքենայի դիզայնը։ Cyberwhistle-ի արժեքը 50 դոլար է:

Աղբյուր՝ korrespondent.net

18:11 Հայաստան
Ապարանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանը կաշխատի

Ապարան, «Գնթունիկ» սուպերմարկետ, 2-րդ հարկ հասցեում, ժամը 11:00-18:00-ն:

Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն 

18:07 Հայաստան
Դիլիջան քաղաքում COVID-19-ի դեմ շարժական պատվաստումային կայանները կկգործեն

քաղաքպետարանի և մշակույթի տան հարակից տարածքում երկուշաբթի-ուբաթ՝ ժամը 11:00-16-00-ն : Առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը:

Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն 

17:55 Հայաստան
Անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

Զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացման նպատակով N զորամասում դեկտեմբերի 1-ին անցկացվել են պարապմունքներ:

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

17:00 Աշխարհում
Եթովպիայի կառավարությունը հայտնել է, որ իր ուժերը հետ են գրավել Շևա Ռոբիթը,

որը գտնվում է մայրաքաղաք Ադիս Աբեբայից մոտ 220 կմ հեռավորության վրա: Այն անցյալ շաբաթ խլել էին հյուսիսային Տիգրայ շրջանի գրոհայինները: Չորեքշաբթի կառավարության խոսնակ Լեգես Տուլուն նշել է, որ Շևա Ռոբիթը մի քանի այլ փոքր քաղաքների հետ վերագրավվել են Եթովպիայի բանակի և վարչապետ Աբի Ահմեդին հավատարիմ ուժերի կողմից: Նա անցյալ շաբաթ հայտարարել էր, որ կմեկնի մարտի դաշտ՝ հակահարձակում իրականացնելու:

Աղբյուր՝ aljazeera.com

16:47 Աշխարհում
«Անժիի» նախկին խաղացող Էտո'Օն նշել է Մեսսիի և Ռոնալդուի հետնորդի անունը

Մախաչկալայի Անժիի նախկին խաղացող Սամուել Էտո'Օն կարծում է, որ ֆրանսիական «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապպեն համաշխարհային ֆուտբոլում կլինի Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետնորդը: Լուրը հայտնել է AS-ը։

Աղբյուր՝ gazeta.ru

15:58 Աշխարհում
ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարարի հետ

Էնթոնի Բլինքենը հինգշաբթի Ստոկհոլմում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Բլինքենը կհանդիպի նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Նախարարների խորհրդի նիստի շրջանակում, ասել է պաշտոնյան։

Աղբյուր՝ cnn.com

15:50 Աշխարհում
Հանրահայտ Ստփեան կատուն գովազդել է Valentino-ի պայուսակը

Ուկրաինայում հայտնի կատու Ստեփանը պատվեր է ստացել Valentino իտալական նորաձևության տնից։ Բրենդը կատվին է վստահել իր պայուսակի գովազդը։ Վալենտինոյի աքսեսուարով լուսանկարը հայտնվել է Ստեփան կատվի Instagram-ում։

Աղբյուր՝ korrespondent.net

15:08 Աշխարհում
1799 թվականի հեղաշրջման ժամանակ Նապոլեոնի կրած թուրը աճուրդի է հանվել ԱՄՆ-ում

Թուրը հանգստյան օրերին աճուրդի կհանվի ֆրանսիական կայսերը պատկանող հինգ այլ զենքերի հետ միասին: Լոտը, որը դեկտեմբերի 3-ից 5-ը աճուրդի կդրվի Իլինոյսի «Rock Island Auction» ընկերության կողմից, գնահատվում է 1,5-ից 3,5 միլիոն դոլար:

Աղբյուր՝ france24.com

14:56 Աշխարհում
«Բարսելոնան» առաջարկել է «Մանչեսթեր Յունայթեդին» ձեռք բերել Կոուտինյոյին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Այս մասին հայտնում է Sport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբն 29-ամյա բրազիլացիուն առաջարկել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Ինքը՝ ֆուտբոլիստը, հայտարարել է, որ չի ցանկանում ձմեռային տրանսֆերային պատուհանում հեռանալ «Բարսայից»։

Աղբյուր՝ sport-express.ru

14:35 Աշխարհում
Կյանքից հեռացել է դերասան և կասկադյոր Թոմի Լեյնը

Նրա դուստրը՝ Կամալան հայտնել է, որ նա մահացել է ԹՔՕՀ-ի դեմ երկարատև պայքարից հետո: Լեյնը 83 տարեկան էր: Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Ապրիր և թող մյուսներին մեռնել»-ը և «Shaft»-ը (1971).

Աղբյուր՝ variety.com

14:17 Աշխարհում
Լավրովը մեկնաբանել է Էրդողանին նվիրված թյուրքական աշխարհի քարտեզը

Ռուսաստանը նույնպես կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ «ցեղակինների» բնակության տարածքին համապատասխան: Այդ գույները կզբաղեցնեն աշխարհի գրեթե բոլոր շրջանները. ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով թյուրքական աշխարհի քարտեզը, որը նվիրել էին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին։

Աղբյուր՝ ria.ru

14:03 Աշխարհում
Թել Ավիվն առաջին անգամ ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը

Չորեքշաբթի օրը հրապարակված հետազոտության համաձայն՝ Թել Ավիվը աշխարհի ամենաթանկ քաղաքն է ապրելու համար. թռիչքային գնաճը բարձրացրել է կյանքի ծախսերը ամբողջ աշխարհում: Իսրայելական քաղաքը բարձրացել է հինգ աստիճանով՝ Economist Intelligence Unit-ի (EIU) կողմից կազմված հեղինակավոր վարկանշային աղյուսակում առաջին անգամ գրավելով առաջին տեղը:

Աղբյուր՝ france24.com

13:24 Աշխարհում
Ֆաբերժեի աշխատանքները Լոնդոնի աճուրդում վաճառվել են գնահատված արժեքից երկու անգամ ավելի գնով

«Քրիստիսի» աճուրդի տան ընդհանուր հասույթը «Ֆաբերժեի գլուխգործոցները՝ Հարի Վուլֆի հավաքածուից» աճուրդից հետո կազմել է 5,2 միլիոն ֆունտ ստերլինգ՝ երկու անգամ գերազանցելով նախնական գնահատված արժեքը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են աճուրդի տանը։
 

13:06 Հայաստան
Արմավիրում վերացվել է կաթնամթերքի արտադրության կասեցումը

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Մխիթարյանին (Արմավիրի մարզ, գյուղ Մյասնիկյան) պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը: Արտադրամասում իրականացված վերստուգման արդյունքները փաստել են՝ նախորդիվ արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների վերացման մասին:

Աղբյուր՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին 

12:58 Աշխարհում
Լեսոտոյի նախկին վարչապետ Թոմաս Թաբեյնը մեղադրվում է կնոջ սպանության մեջ

Լեսոտոյի նախկին վարչապետ Թոմաս Թաբեյնին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականին նախկին կնոջ՝ Լիպոլելա Թաբեյնի սպանության համար: Անցյալ տարի նույն հանցագործության համար մեղադրանք է առաջադրվել նրա ներկայիս կնոջը՝ Մեզայա Թաբեյնին: Սպանության ժամանակ նա ապրում էր նախկին վարապետի հետ. նրանք մեղադրվում են մարդասպաններ վարձելու մեջ: Երկուսն էլ հերքել են իրենց առնչությունը։

Աղբյուր՝ bbc.com

12:30 Աշխարհում
Մոտ 3 միլիարդ մարդ երբեք չի օգտվել ինտերնետից

Աշխարհում բնակչության 37%-ը՝ 2,9 միլիարդ մարդ, երբեք չի օգտվել ինտերնետից։ Այս մասին հայտնում է Ֆրանսպրեսը՝ հղում անելով հեռահաղորդակցության ՄԱԿ-ի միջազգային միությանը։ 2,9 միլիարդի 96 տոկոսն ապրում է զարգացող երկրներում։ Միևնույն ժամանակ, ինտերնետից օգտվողների թիվը 2021 թվականին հասել է 4,9 միլիարդի՝ 2019 թվականի շուրջ 4,1 միլիարդից։

Աղբյուր՝ korrespondent.net

12:16 Հայաստան
ՍԱՏՄ տեսուչների ստուգայցերը՝ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Նոյեմբերի 30-ի երեկոյան վերահսկողություն է կատարվել 25 տնտեսավարողի մոտ, կազմվել է 2 արձանագրություն: Երևանում իրականացվող ստուգայցերին մասնակցել են ոչ միայն Երևանի կենտրոնի, այլև ՍԱՏՄ Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները: 

Աղբյուր՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին 

11:46 Աշխարհում
Քանյե Ուեսթը միայն մեկ հրապարակում է թողել իր Instagram-ում

Երաժշտի էջից երեքշաբթի գիշերը՝ նոյեմբերի 30-ին, անհետացել են լուսանկարներն ու տեսանյութերը։ Այժմ այնտեղ հրապարակված է մեկ տեսանյութ, որում Ուեսթը Լոս Անջելեսի եկեղեցիներից մեկի ծխականներին ասում է, որ Աստված ցանկանում է, որպեսզի նա վերամիավորվի իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ։ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ամուսնացած են եղել յոթ տարի։

Աղբյուր՝ kulturomania.ru

11:31 Հայաստան
Առնո Բաբաջանյան 100. JAZZ

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին: Կհնչեն Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները:

Աղբյուր՝ National Chamber Orchestra of Armenia

11:08 Աշխարհում
Ճապոնիան զեկույց է ներկայացրել ԱՄՆ-ին՝ ռազմաօդային ուժերի ինքնաթիռից վառելիքի տարաներ գցելու պատճառով

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը զեկույց է ներկայացրել ամերիկացի զինվորական հրամանատարությանը՝ կապված ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի շուրջ տեղի ունեցած միջադեպի հետ, որը երեքշաբթի հարկադիր վայրէջք է կատարել երկրի հյուսիսում գտնվող Աոմորի օդանավակայանում՝ վառելիքի երկու տարա գցելուց հետո։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է երկրի Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն։

Աղբյուր՝ tass.ru

10:47 Աշխարհում
Լատինական Ամերիկայում և Կարիբյան կղզիներում սովը հասել է վերջին 20 տարվա ամենաբարձր մակարդակին է

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ տասնյակ միլիոնավոր մարդիկ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում սովի են մատնվում, իսկ Covid-19-ի համավարակը տարածաշրջանում խորացնում է թերսնման ճգնաժամը՝ հասցնելով վերջին տասնամյակների ամենավատ մակարդակը: Ընդամենը մեկ տարում՝ 2019-ից մինչև 2020 թվականը, տարածաշրջանում սովյալների թիվն աճել է 30%-ով կամ 13,8 մլն մարդով։

Աղբյուր՝ cnn.com

10:24 Աշխարհում
Բայդենը շփոթել է կորոնավիրուսի նոր տեսակի անվանումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժողովրդին ուղղված իր ուղերձի ժամանակ շփոթել է կորոնավիրուսի նոր շտամի անվանումը՝ այն անվանելով «օմնիկրոն»՝ «օմիկրոն»-ի փոխարեն: Այս մասին հայտնել է RT հեռուստաալիքն իր Telegram ալիքում։

Աղբյուր՝ gazeta.ru

10:15 Աշխարհում
Ամերիկյան դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել Էլ Չապոյի կնոջը

Երեքշաբթի օրը ԱՄՆ դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել մեքսիկացի նարկոբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանի կնոջը՝ նրան մեղավոր ճանաչելով Սինալոա թմրակարտելին օգնելու մեջ: Վաշինգտոնի դաշնային դատարանում իր դատավճռի կայացումից առաջ 32-ամյա Էմմա Կորոնել Այսպուրոն խնդրել էր ԱՄՆ-ի շրջանային դատավոր Ռուդոլֆ Կոնտրերասին՝ ներում շնորհել իրեն:

Աղբյուր՝ reuters.com

22:54 Աշխարհում
«Մանչեսթեր Սիթի». Պեպ Գվարդիոլան հայնտել է, որ ակումբը խաղացողների պակասի խնդիր ունի

«Մանչեսթեր Սիթին» գտնվում է «արտակարգ իրավիճակում». թիմը չորեքշաբթի 14 կամ 15 ավագ խաղացողներով է մեկնելու Պրեմիեր լիգայի «Ասթոն Վիլայի» դեմ խաղին ասել է գլխավոր մարզիչը:

Աղբյուր՝ bbc.com

22:41 Աշխարհում
Բելոտիի մոտ ախտորոշվել է աջ ծնկատակի մկանի վնասվածք

«Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտիի մոտ ախտորոշվել է ազդրի երկրորդ աստիճանի վնասվածք: 27-ամյա երիտասարդն անհապաղ կսկսի բուժումը, իսկ առաջիկա շաբաթներին նորից կհետազոտվի։ Ինչպես հայտնում է Tuttomercatoweb-ը, հարձակվողը խաղադաշտ կվերադառնա փետրվարի կեսերին:

Աղբյուր՝ sport-express.ru

22:11 Աշխարհում
Իլոն Մասկը աշխատակիցներին հայտնել է սնանկացման վտանգի մասին

SpaceX տիեզերական ընկերության հիմնադիր և սեփականատեր Իլոն Մասկը, դժգոհելով Raptor հրթիռային շարժիչների զարգացման վատ առաջընթացից, իր աշխատակիցներին ասել է, որ դրանց արտադրության ճգնաժամը «սնանկանալու վտանգ» է ստեղծում: Այդ մասինհաղորդում է CNBC-ն՝ վկայակոչելով աշխատակիցներին ուղարկված հաղորդագրությունը:

Աղբյուր՝ ria.ru

22:04 Աշխարհում
Լա Պալմա. Իշխանությունները մարդկանց կոչ են անում դիմակ կրել՝ թունավոր գազի պատճառով

Երկուշաբթի National Geographic ինստիտուտը հայտնել է, որ լավան դադարել է ժայթքել՝ իսպանական Լա Պալմա կղզու Կումբրե Վիեխա հրաբխի հիմնական արտանետման կենտրոնից, մինչ դեռ երկրորդական կոնը դեռ ակտիվ է:

Աղբյուր՝ euronews.com

21:31 Աշխարհում
Կենսաբանները հայտնաբերել են վիրուսների վրա հակամարմինների ազդեցության նախկինում անհայտ մեխանիզմ

Գիտնականները պարզել են, որ որոշ հակամարմիններ կարող են դեֆորմացնել վիրուսների թաղանթների կառուցվածքն այնպես, որ դրանք չկարողանան կպչել վարակված բջիջների մակերեսին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell գիտական ամսագրում: Գիտնականները հույս ունեն, որ դրա շնորհիվ հնարավոր կլինի նոր դեղամիջոցներ ստեղծել մոնոկլոնալ հակամարմինների հիման վրա:

Աղբյուր՝ tass.ru

20:59 Տարածաշրջան
Թուրքիայում հուժկու քամիների հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 52 մարդ

Մահվան դեպքերից չորսը եղել են Թուրքիայի առևտրային կենտրոնում՝ Ստամբուլում, որտեղ ապրում է 16 միլիոն մարդ. վիրավորներից երեքը գտնվում են ծանր վիճակում: Ծառեր են արմատախիլ եղել, քամին բազմաթիվ տանիքներ է քշել, քանդվել են մզկիթների մինարեթները և խորհրդանշական ժամացույցի աշտարակը։

Աղբյուր՝ cnn.com

20:53 Աշխարհում
Սննդաբանը բացահայտել է ընդհատվող ծոմապահության վնասը

Ընդհատվող ծոմապահությունը, երբ սննդի ընդունումները կատարվում են երկար ընդմիջումներով, կարող է հանգեցնել հորմոնալ ճարպակալման, հիպոֆիզի և հիպոթալամուսի ֆունկցիայի խանգարման, ինչպես նաև վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների: Այս մասին հայտնել է սննդաբան Զոյա Բոգդանովան։

Աղբյուր՝ gazeta.ru

Տեսանյութեր

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան
15:24 01/12/2021

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}