Ադրբեջանցիները հայ վարորդներին կարող են նույնիսկ թույլ չտալ օգտվել այդ ճանապարհից. Արեգնազ Մանուկյան
«Իշխող խցմբակցության պատգամավորներն անտարբերության են մատնում Գորիս-Կապան ճանապարահատվածի թեման, նրանց չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում մեր հայրենիքի հետ, ինչ տարածքներ ենք տալիս»,- այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի հրավիրած հրատապ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի և իշխանության մյուս ներկայացուցիչների որոշ հայտարարություններ ամբողջությամբ հակասության մեջ են մտնում Գորիս-Կապան ճանապարհին այսօր ստեղծված իրականության հետ:
Ընդդիմադիր պատգամավորը հիշեց, որ ժամանակին իրանական բեռնատարների հետ կապված խնդիրը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը համարում էր Ադրբեջանի և Իրանի ներքին գործը:
Մանուկյանը նաև հիշեցրեց Փաշինյանի՝ այս տարվա սեպտեմբերի 15-ին արած հայտարարությունը, ըստ որի, 2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Գորիս-Կապան ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար։
«Բայց ահա, այսօր մենք ունենք այսպիսի պատկեր, երբ երկկողմանի մաքսակետեր են տեղադրվում, ադրբեջանցիները հայ վարորդներին կարող են նույնիսկ թույլ չտալ օգտվել այդ ճանապարհից և, ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ լինելու է․ մենք չենք կարողանալու օգտվել այդ ճանապարհից»,- հայտարարեց կին պատգամավորը:
Ըստ նրա՝ այդ հայտարարություններն ընդամենը հերթական փափուկ բարձն էին, խաղաղասիրությունն ու սուտը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած, քանի որ մեր երկիրը ղեկավարում է վախկոտ մի մարդ. Գեղամ Նազարյան
- Իշխանությունը ժողովրդի թիկունքում բանավոր գործարքների է գնում թշնամի երկրի հետ. Գեղամ Մանուկյան
- ՀՀ ազգային և պետական շահը որևէ կերպ չի սպասարկվում. Արամ Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով