ՀՀ ազգային և պետական շահը որևէ կերպ չի սպասարկվում. Արամ Վարդևանյան
«Զարմանալի է, որ Հայաստանի քաղաքացիների վճարած հարկերի հաշվին վարձատրվող պետական ծառայողներն այս պահին ներկա չեն այս հանձնաժողովի նիստին»,- ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հրատապ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա վստահ է, որ եթե պարգևավճարների կամ հավելավճարների վերաբերյալ սահմանափակումներ լինեին, այս հանձնաժողովի նիստերի դահլիճը լեփ-լեցուն կլիներ։
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվում է կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր տեղադրելու վերաբերյալ:
Վարդևանյանի խոսքով, իրավական առումով գտնվում ենք աբսուրդային իրավիճակում։
«Արդեն դժվարանում եմ ասել՝ Հայաստանը Սահմանադրություն ունի՞, թե՞ ոչ։ Իսկապես արդեն դժվարանում եմ դա ասել։ Եթե Սահմանադրություն ունի, ապա Հայաստանի տարածքի նույնիսկ 1 մետրը չի կարող փոփոխվել առանց Հայաստանի կարծիքի։ Այս իշխանությունները միշտ խոսում են ժողովորդի անունից, Սահմանադրությունն ուղղակիորեն ասում է՝ տարածքի փոփոխությունը կարող է իրականացվել բացառապես հանրաքվեի միջոցով։ Հնարավո՞ր է հանրաքվե է տեղի ունեցել, մենք տեղյակ չենք»,- ասաց պատգամավորը։
Նա ընդգծեց՝ ստեղծվել է իրավիճակ, երբ ՀՀ ազգային և պետական շահը որևէ կերպ չի սպասարկվում։
«Կարելի՞ է ասել, որ այս իշխանությունները սպասարկում են Ադրբեջանի շահերը։ Կարող ենք, քանի որ այս ամենի վերաբերյալ խոսել կամ վարվել այնպես, ինչպես այս իշխանություններն են անում, կարող է լինել միայն ոչ Հայաստանի շահերը ներկայացնող ռեժիմի պայմաններում։ Այլ տարբերակ չկա»,- ասաց Ա. Վարդևանյանը։
Նա ուշադրություն հրավիրեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության այն հատվածի վրա, որ ադրբեջանցիները ՀՀ իշխանություններին տեղեկացրել են՝ տեղադրելու են սահմանային և մաքսային հսկողության կետեր։
«Այսինքն` հերթական անգամ այդ կոմունիկացիաները կան։ Այսքան ժամանակ իրենք կոմունիկացիներ են ունենում, բայց ռազմագերիների, անհետ կորածների հարցը չե՞ն կարողանում կոմունիկացնել»,- ասաց պատգամավորը։
Ա. Վարդևանյանը նշեց, որ հասել են աբսուրդային կետի, որի վերաբերյալ ոչ իրավական տեսանկյունից են կարողանում հետևություն անել, ոչ է բարոյական։
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյան. Հայաստանից ադրբեջանական մարմիններին հուշում են՝ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից
- Ստացվում է, որ ՀՀ տարածքի մասին մենք պետք է այսուհետ խոսենք անցյալով. Թագուհի Թովմասյան
- Թշնամին քայլ առ քայլ երկկողմանի շրջափակումը սարքում է եռակողմ. Թադևոս Ավետիսյան
- Ղազինյան. Կարելի է՞ արդյոք ենթադրել, որ Նիկոլի Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է անխափան
- Սյունիքի մեծ թվով բնակավայրերի մի հատվածի նկատմամբ Հայաստանը կորցնում է իր վերահսկողությունը. Տիգրան Աբրահամյան
- Հավանաբար ՀՀ քաղաքացիները վճարելով կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհը. ՀՀ ԱԽՔ
- Էլինար Վարդանյան. ԱԽՔ-ի հայտարարությունից պարզ է, որ Գորիս-Կապան մայրուղին վերջնականապես նվիրել են Ադրբեջանին
- Աննա Գրիգորյան. Բարձրավանը, Որոտանը, Շուռնուխը հայտնվելու են շրջափակման մեջ
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանի շուրջ օղակը շարունակվում է սեղմվել
- Սյունիքում անվտանգային նոր ական է դրվում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանը այսօրվանից սահմանային և մաքսային հսկողության կետեր կտեղադրի ՀՀ-ում՝ Գորիս-Կապան ճանապարհին