Այ կապիտուլյանտ, դավաճանությունը չես մարսելու. Հայկ Մամիջանյան
«Այ կապիտուլյանտ, մինչև չկարողանանք քեզ հեռացնել, մեր երկիրը նորմալ չի ապրելու»,- կառավարության դիմաց հանրահավաքին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Դիմելով Փաշինյանին՝ նա նշեց. «Մտքովդ չանցնի հրաժարվես հաշվետու լինել ԱԺ-ին քո երեկվա արած հիմարության համար։ Դավաճանությունը չես մարսելու։ Լավ կլինի ժամը երկուսին ներկայանաս, ցույց տաս, թե ինչպես ես հերթական անգամ մեր հայրենքը ծախում։ Հետո կորոշենք քո հետ ինչ անել»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ եթե ԱԺ-ում արտահերթ նիստ է, չի նշանակում, որ պետք է կառավարության մոտից հեռանան։
«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր բողոքի ձայնն արտահայտելու հարցում։ Այստեղ մեկ հոգիդ դարձեք տաս, հարյուր, հազար, տաս հազար, որպեսզի կանխենք մեր երկրի հետագա բզկոտումը, վերադարձնենք նույն մայրուղին, թույլ չտանք նման մաքսակետեր հայտնվեն Տավուշում, Արարատում, Սյունիքի այլ բնակավայրերում»,- ասաց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ շատ մոտ առաջիկայում հայտարարվելու է տարբեր գործողությունների մասին։
«Վերջնական հստակեցումից հետո հրապարակային տեղյակ կպահվի բոլոր գործողությունների մասին»,- հայտնեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հրավիրել է հրատապ կարգով նիստ
- Շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում.Փաշինյան
- Աննա Գրիգորյան. Բարձրավանը, Որոտանը, Շուռնուխը հայտնվելու են շրջափակման մեջ
- Ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, խոսքը Էյվազլիի հատվածի մասին է. Նիկոլ Փաշինյան
- Հայաստանի կարևորագույն մայրուղու վրա հաստատվել է թուրքական գերիշխնություն. Գեղամ Մանուկյան
- Ժամը 11։00-ին Հանրապետության հրապարակ, կառավարությունից պահանջելու ենք պատասխան. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան