Իրավունք 23:30 15/01/2022 Հայաստան

Տեղի բնակչի հետ կապված միջադեպով էլի շրջանառության մեջ դրվեց անթույլատրելի քաղաքական մոտեցումը. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է. 

«Սյունիքի մարզի Տեղ գյուղի խաղաղ բնակչին ադրբեջանական զինված ծառայողները հունվարի 13-ին ակնհայտ անօրինական ազատությունից զրկել ու առևանգել են, թույլ են տվել նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք (օրինակ՝ խաղաղ բնակչի աչքերն ու ձեռքերը կապել են ու մոտ 1 ժամ ճանապարհ տարել): Խախտել են նրա սեփականության իրավունքը՝ հափշտակելով 320-350 հատ (ճշտված տվյալով) ոչխար: Մինչև հիմա ոչինչ չեն վերադարձրել, որով մարդուն արդեն պատճառել են հոգեկան լուրջ ապրումներ, իր ընտանիքով կանգնեցրել են սոցիալական լրջագույն խնդրի առաջ:

Չպետք է մոռանանք, որ խոսքը սովորական մարդկային ճակատագրերի մասին է, տարիների քրտնաջան աշխատանքով վաստակած ապրուստ, ընտանիքի եկամուտ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու բնական իրավունք. մարդիկ ապրում են իրենց ու ընտանիքների կյանքի ու ապրուստի համար իրական անհանգստության մեջ:

Բա սա նորմա՞լ վիճակ է, կյանքի նորմալ պայմաննե՞ր են:

Բայց այս ամենը պետք է դրվի պետական քաղաքականության հիմքում, իսկ անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց:

Ադրբեջանական հանցավոր արարքների փաստերը տալիս են նրանց զինված ծառայողներին հեռացնելու իրատեսական հնարավորություն, ուղղակի պետք է արագ ու ճիշտ գործել:

Մինչև սահմանների որոշման պաշտոնական գործընթացների ավարտը ի՞նչ գործ ունեն ադրբեջանական զինված ծառայողներ, որոնք հիմնովին խաթարել են մարդկանց բնականոն կյանքը:

Բայց ի՞նչ է արվում: Օրինակ՝ Տեղի բնակչի հետ կապված միջադեպով էլի շրջանառության մեջ դրվեց անթույլատրելի քաղաքական մոտեցումը, թե Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակիչն է անցել «ադրբեջանական կողմ»՝ տպավորություն ստեղծելով, թե «մեղավորը» նա է, այլ ոչ թե նրա նկատմամբ քրեորեն պատժելի արարքներ՝ հանցանքներ թույլ տված ադրբեջանական զինված ծառայողները:

Էլի հղում անելով իմ հայտարարությանը՝ հրապարակային փորձ արվեց հերքել դրա ձևակերպումները՝ առանց հաշվի առնելու, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրություններում ամեն ձևակերպում ընտրված է և ունի նպատակային նշանակություն:
Նման քաղաքական մոտեցում առաջ տանողներին պետք է հատուկ բացատրել, որ նման մեկնաբանություններով ադրբեջանական զինված ծառայողներին «թևեր» են տալիս, դարձնում են ավելի սանձարձակ: Թուլացնում են մեր քաղաքացիների իրավունքների միջազգային պաշտպանությունը՝ գեներացնելով խոչընդոտող ապացույցներ: Նման մեկնաբանությունները պետք է վերանան ու վերջ:

Եվ հետո՝ ՀՀ պետական սահմանների չորոշված լինելու պայմաններում ի՞նչ «ադրբեջանական կողմի» կամ տարածքի մասին է խոսքը: Կամ խաղաղ բնակիչները ինչու՞ պետք է այս քաղաքական սխալ մոտեցումների զոհը դառնան:

Հ.Գ. Տեղ գյուղի բնակչի հետ երեկ անձամբ խոսել եմ, նրա հետ անձամբ ծանոթացել եմ Տեղ գյուղ իմ վերջին այցի ընթացքում` հայրենասեր ու ազնիվ մարդ:  Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում մեր կողմից նույնպես միջոցներ են ձեռնարկվում նրա իրավունքների պաշտպանության համար»։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
Կապիտուլյանտի ճտտիկով գրիչով
Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Կառավորությունից ավելի վաղ հայտնել էին, որ Փաշինյանն առանձնազրույց կունենա...
Աղբյուր` Panorama.am
23:04
«Դավաճանության բանաձևը...»
«Նենց որ զադնի դնողը նիկոլ ա»։
Աղբյուր` Panorama.am
22:51
Կիրակի օրը Ֆրանսիայի հրապարակում կլինեն միայն բովանդակային հարցերի քննարկումներ և մշակութային ծրագիր. Իշխան Սաղաթելյան
«Վաղը մենք երթ կամ հանրահավաք չենք ունենալու, օրը շարունակելու ենք նվիրել բովանդակային  հարցերի քննարկումներին»,-օրվա բողոքի...
Աղբյուր` Panorama.am
22:21
Նիկո՛լ, մի հատ նայի քանի վարչապետ է եկել քո հետևից՚ Իշխան Սաղաթելյանը՝ կառավարական առանձնատների դիմաց
«Մենք կառավարական առանձնատան դիմաց ենք մեկ հիմնական ուղերձով՝ Նիկոլ, դու ժողովրդի անունից մեր երկիրը ներկայացնելու որևէ մանդատ չունես, քո...
Աղբյուր` Panorama.am
21:59
Մարդիկ դուրս են գալիս և ստիպում մեզ՝ բոլորիս, պայքարել. Արթուր Վանեցյան
«Բոլորս միասին երթ արեցինք, գնացիք ու սրանց ասացինք, որ վարչապետի աթոռը զավթած անձն իրավունք չունի Հայաստանի անունից, հայ ժողովրդի անունից...
Աղբյուր` Panorama.am
21:45
«Ովքեր են պաշտպանում կառավարական ամառանոցում գտնվող իշխանությանը՝ թուրքերը»
«Մենք գտնվում ենք Երևանի այն հատվածում, որտեղ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին պետք է վստահ լինի, որ այստեղ գտնվողը պետք է օր ու գիշեր մտածի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Մենք փողոցային ավանտյուրիստներ չենք ի տարբերություն գործող իշխանությունների. Վանեցյան
«Մենք ունենք ծրագիր, որն իրագործելու ենք մինչև վերջ։ Մեր ծրագիրն է ունենալ հզոր, անվտանգ Հայաստան ու Արցախ, մեր մեծ հայրենիքում ապրող...
Աղբյուր` Panorama.am
21:05
Իշխան Սաղաթելյանը հրապարակեց խաղաղության վերաբերյալ ընդդիմության սկզբունքային դիրքորոշումը
«Այսօր դուք տասնյակ հազարներով ներկա գտնվելով այստեղ՝ ևս մեկ անգամ հաստատեցիք, որ վարչապետի աթոռ զբաղեցնող անձը հայ ժողովրդի և Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:41
Այս իշխանություններն իրենց քայլերով փորձում են հանձնել Արցախի մնացած հատվածը. Արթուր Վանեցյան
«Արցախն այլևս փրկվելու է Երևանի կենտրոնում, Արցախի պաշտպանությունն իրականացվելու է Երևանի կենտրոնում»,- Ֆրանսիայի հրապարակում ի...
Աղբյուր` Panorama.am
20:01
ՌԴ ԱԳՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Կանադայի վարչապետ Թրյուդոյի կնոջ և ևս 25 քաղաքացիների նկատմամբ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Կանադայի 26 քաղաքացիների, այդ թվում՝ վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:51
Մենք ո՞ւմ տվեցինք Տիգրան Մեծի գահը… Ամոթ մեզ. Աշոտ Մինասյան
«Արդյո՞ք մենք Տիգրան Մեծի սերունդն ենք…Իսկ ո՞ւմ տվեցինք Տիգրան Մեծի գահը… Ամոթ մեզ»,- Ֆրանսիայի հրապարակում ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ինչո՞ւ ոստիկանության զորքերը պոստ չեն պահում, կամ էլ՝ պահում են 10-15 տոկոսի չափով. Տիգրան Աբրահամյան
«Բոլոր այն մարդկանց, ովքեր համարում են, որ այս հրապարակում հավաքված մարդիկ պետք է գնան պոստեր պահելու, ուզում եմ հետևյալ հարցադրումն անել՝...
Աղբյուր` Panorama.am
19:29
Երթի մասնակիցները կառավարական առանձնատան մոտ ուղերձ կհղեն
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում մի քանի ելույթից հետո ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայով երթ...
Աղբյուր` Panorama.am
19:21
Թշնամու կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել. ՊՆ
Մայիսի 21-ին, ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երեկ Եռաբլուրում տղաների աչքերի մեջ տեսա մահվան դեմ հեգնանք, մենք Եռաբլուրի հետնորդներն ենք. Հրաչ Ջաբրայան
«Հարգելի քաղաքացիներ, ձեր երևակայությունը մի վարկյանով տանեմ 2030 թվական: 8 տարի անց Արցախն ամբողջությամբ կգտնվի Ադրբեջանի կազմում, այն...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ես չեմ եկել Հայաստան, որ տղաս թուրքի հետ ամուսնանա. իրանահայ հայրենադարձ
«Հայրենիքն ու ազգը դրված են զոհասեղանին»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց սոցիոլոգ, իրանահայ հայրենադարձ Սարգիս...
Աղբյուր` Panorama.am
19:01
Նոր վիրուսը կարող է ոչնչացնել մեղրատու մեղուների պոպուլյացիան ամբողջ աշխարհում
Նոր՝ դեֆորմացված թևի վիրուսը կարող է վերացնել մեղրատու մեղուների պոպուլյացիան ամբողջ աշխարհում: Այդ մասին հայտնում է Newsweek-ը։...
Աղբյուր` Panorama.am
18:41
Հունաստանը դատապարտել է Կիպրոսի թուրքական հատվածում Վարոշայի լողափի նոր հատվածի անօրինական բացումը
Հունաստանը դատապարտում է Կիպրոսի թուրքական հատվածում՝ Վարոշայում լողափի նոր հատվածի անօրինական բացումը; Այն Ֆամագուստա քաղաքի առողջարանային...
Աղբյուր` Panorama.am
18:33
ՀՅԴ ԳՄ. Հայաստանի օրվա իշխանությունն իր անփառունակ գոյությունը պահպանելու համար դիմում է տմարդի բոլոր միջոցների
«Սա մի հերթական փորձությունն է, որն աներկբա կհաղթահարի և կկերտի Հայաստանի և Արցախի, Հայոց պետականության նոր արշալույս»:
Աղբյուր` Panorama.am
18:24
Ես ներում եմ Նանեին. Ագնեսա Խամոյան
«Ես ներում եմ Նանեին, որովհետև մեր պայքարը նաև Նանեի և նրա նման մոլորված մեր մյուս քույրերի և եղբայրների համար է»։
Աղբյուր` Panorama.am
18:15
Մբապեն մերժել է «Ռեալի» առաջարկը
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն կմնա թիմում: Ինչպես գրում է «Գազետա ռու»-ն, այդ մասին սոցիալական ցանցի իր...
Աղբյուր` Panorama.am
18:05
Չնայած առատ տեղումներին, ջրամբարների լցվածության մակարդակը մտահոգիչ է
Հանրապետությունում մայիս ամիսը տեղումնառատ է և, չնայած դրան, Հայաստանում գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի նվազում: Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
18:05
Երգիչ Վալերի Մելաձեն որոշել է հրաժարվել շոու բիզնեսից՝ հանուն ջրի մաքրման
Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վալերի Մելաձեն խոսել է նախկին մասնագիտական գործունեությանը վերադառնալու ցանկության մասին: «Գազետա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը. monumentwatch.org
Այն կառուցվել էր ի հիշատակ Մեծ Թաղեր գյուղի մանկավարժների և Սոկրատ Աղաբեկյանի։
Աղբյուր` Panorama.am
17:41
Ռումինիան կարող է դուրս գալ Եվրատեսիլից՝ իր միավորները խարդախությամբ Ուկրաինային տալու սկանդալի պատճառով
Ռումինիան կարող է ապագայում հրաժարվել Եվրատեսիլին մասնակցելուց և մտածում է Եվրոպական հեռարձակողների միության դեմ դատի տալու մասին՝ ռումինական...
Աղբյուր` Panorama.am
17:34
Աշխարհում ավելացել է կապիկի ծաղիկի հաստատված դեպքերի թիվը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է կապիկի ծաղիկի վարակի մոտ 80 դեպք։ Եվս 50 դեպք ուսումնասիրվում է։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:20
«Ոսկե սերմեր». երգիչ-խմբավար Գէորգ Հաճեանի անվան հարգանքի և երախտիքի առաջին կրթամրցանակակիրները
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ»  ծրագրի հերթական կրթամրցանակը նվիրված է Արցախյան պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
17:15
Բրիտանական թագավորական ընտանիքն ապաստարան է տրամադրում ուկրաինացի փախստականներին
Վինձորների բրիտանական իշխող դինաստիայի ներկայացուցիչներն օգնում են ուկրաինացի փախստականներին՝ ապահովելով նրանց անհրաժեշտ ապաստարանով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուս կենսաբանները Կրասնոդարի երկրամասում նոր բույս են հայտնաբերել
Ռուս մասնագետներին հաջողվել է Կրասնոդարի երկրամասում հայտնաբերել Linaria ցեղի բույսերի նոր տեսակ։ Այս մասին հայտնում է Ռուսական աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
16:50
Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում «անվերադարձի կետում է» և չի փոխի իր դիրքորոշումն այդ խնդրում: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}