Հասարակություն 09:40 20/01/2022 Հայաստան

Գագիկ Ծառուկյան. Այլ երկրներում արդեն խանդով են վերաբերվել Քրիստոսի արձանը կառուցելու գաղափարին

ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանումներ է ներկայացրել Քրիստոսի արձանի թեմայով, որի կառուցման մրցույթ հայտարարելու մասին հայտարարությունը մեծ քննարկումների առարկա դարձավ։

«Օրեր առաջ  Քրիստոսի  արձանը կառուցելու իմ ընտանիքի նախաձեռնությունը հանրային լայն արձագանք ստացավ։

Շատերն աջակցեցին,  ինչի համար հայտնում եմ իմ երախտագիտությունը, շատերն առարկեցին՝ բերելով փաստարկներ, այդ թվում հիմնավոր։ Պարզ չարախոսներին չեմ անդրադառնա։ Դա անհետաքրքիր է, բայց  սրտացավ փաստարկներին իմ պարտքն եմ համարում անդրադառնալ։

Եվ այսպես.
Ոմանք ասում են Հայաստանի համար այս դժվար պայմաններում արդյո՞ք ամենակարևորն արձանն է։ Մի՞թե այլ խնդիրներ չկան։
Պատասխանեմ. Իհարկե կան ու  դրանք շատ են։ Բայց արդար է նաև ընդունել, որ դրանց լուծումներից ես երբեք անմասն չեմ մնացել, արել և անում եմ ինձնից կախված ամեն բան։Ավելի հիմնավոր լինելու համար ներկայացնեմ փաստեր.
Մարդիկ կարիք ունեն բնակարանների. 2018-ից սկսել եմ խոշոր սոցիալական բնակարանաշինության ծրագիր։ Մի ծրագիր, որի շնորհիվ հազարավոր մարդիկ կարող էին նոր տուն ձեռք բերել շատ մատչելի գներով՝  չմտածելով պարտքի կամ ծանր վարկերի մասին։Այդ ծրագիրը հասարակ մարդկանց համար էր, տուն ունենալու նրանց երազանքների իրականացման համար։ Եվ ի՞նչ. ստեղծվեցին արհեստական խոչընդոտներ և սոցիալական բնակարաշինության ծրագիրն անհեթեթ պատճառաբանությամբ կասեցվեց։

Մարդիկ կարիք ունեն աշխատանքի. Որպեսզի հնարավոր լինի մարդկանց ապահովել աշխատանքով, պետք է կառուցվեն նոր գործարաններ, նոր ձեռնարկություններ, բացվեն նոր աշխատատեղեր։ Կարող եմ թվարկել  ձեռնարկությունների ցանկը, որոնք ես փորձել եմ կառուցել, որոնց կառուցումը սկսել էի, բայց որոնք արհեստական ստեղծված խոչընդոտներով չեն իրականացվել։
Հայաստանին պետք են օտարերկյա ներդրումներ. Այո՛, իհարկե պետք են, օդ ու ջրի պես։ Ոչ ոք Հայաստանում չի ուզում ներդրում անել, իսկ առանց դրա տնտեսության  զարգացում հնարավոր չէ։ Իմ հեղինակությամբ, իմ կապերով Հայաստան եմ բերել խոշոր ներդրողների, ովքեր պատրաստ էին աննախադեպ  լուրջ գումարներ ներդնել։ Ո՞վ լուրջ զբաղվեց, ո՞վ աշխատեց հետները, ո՞վ մի հարցով օգտակար եղավ։ Ինչ տեսան այդ մարդիկ՝ անլուրջ վերաբերմունքն էր ու էժան հումորի փորձերը։ Նրանք էլ թողեցին գնացին։

Հայաստանում պետք է զարգացնել տուրիզմը. Հեղինակավոր միջազգային հյուրանոցային ցանցերի մուտքը պետություն՝ կարևոր քայլերից  է երկրի տուրիստական կշիռը բարձրացնելու համար։ Իմ կապերով, իմ խոսքի վստահության վրա՝ Հայաստան եմ բերել ամենալուրջ հյուրանոցային ցանցերից մեկին:Սկսվել է շինարարությունը, որն արդեն երկու տարի է մի արհեստական, ծիծաղելի պատճառաբանությամբ կասեցված է։

Ասեք խնդրեմ՝ ավել ես ի՞նչ կարող էի անել, որ չեմ արել։
Տասնյակ հազարավոր մարդիկ բուժվել, կրթվել են «Ծառուկյան հիմնադրամի» միջոցներով։

Մշակութային բազմաթիվ միջոցառումներ, փառատոններ իրականացվել են «Ծառուկյան հիմնադրամի» միջոցներով, մարզական բազմաթիվ փառահեղ հաղթանակներ հնարավոր են եղել իմ ուղղակի աջակցության շնորհիվ։ Հազարավոր ընտանիքների նեղ օրին ձեռք է մեկնել իմ ընտանիքը։ Կառուցվել և վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, մարզադպրոցներ։ Ուրանա՞նք սա։
Չեմ պատասխանի մի հարցադրման՝ արձանի փոխարեն օգնեիք բանակին կամ Արցախին։ Թե որքանով եմ կարողացել օգտակար լինել թե՛ մինչև պատերազմը, թե՛ պատերազմի ընթացքում, բարձրաձայն ասելու թեմա չէ։ Ես ինձ դա թույլ չեմ տա։ Բայց Հայաստանում և Արցախում կան մարդիկ, ովքեր դա շատ լավ գիտեն։

Առանձին կուզեմ անդրադառնալ հոգևորականության որոշ հարցադրումների։
Խորապես հարգելով հայ առաքելական եկեղեցու կանոնները և մեր եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ մշտապես եղել եմ մեր եկեղեցու կողքին։ Տարիների ընթացքում կառուցել եմ յոթ և վերակառուցել եմ մոտ երկու տասնյակ եկեղեցի։ Աջակցել եմ աշխարհով մեկ սփռված հայկական  եկեղեցիներին՝  դրանք կանգուն պահելու և կապը հայկական համայնքների հետ ամուր պահելու համար։

Քրիստոսի արձանը եկեղեցի չէ։ Այն հուշարձան է, որը կարող է վեր հառնել բարձունքին  որպես ճարտարապետական կոթող։  Ես պատրաստ եմ քննարկել մեր եկեղեցու հետ, լսել առաջարկները և խորհուրդները։ Արձանի նախագծի համար հայտարարվել է մրցույթ։ Թող մասնագետները, ճարտարապետները ներկայացնեն հետաքրքիր լուծումներ, հետաքրքիր գաղափարներ, թող լինի բաց քննարկում, թող լինի հանրային քննարկում։ Թող սա իսկապես լինի մտքի, գաղափարի մրցույթ։ Որևէ վատ բան կա՞ այստեղ։

Ասում են նաև,  որ այն կարող է դառնալ միայն տուրիստական հետաքրքրության կոթող։ Ինչ կդառնա՝ կորոշի մարդը, հայը, քրիստոնյան, հյուրը։ Իսկ ի՞նչ վատ բան կա, որ այդ արձանը օգնի տուրիստական հոսքերի մեծացմանը դեպի մեր երկիր։
Արդյո՞ք տուրիստական հոսքեր ապահովելը մեր պետության շահի մեջ չի մտնում։ Տեղեկացնեմ նաև, որ այլ երկրներում արդեն խանդով են վերաբերվել այս գաղափարին՝ համարելով, որ Հայաստանը կարող է քրիստոնյա աշխարհի կողմից մեծ հետաքրքրություն ստանալ։
Ամփոփելով ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել գաղափարի աջակիցներին և նրանց, ովքեր փաստարկված առարկություններով էին հանդես եկել։ Հուսով եմ իմ բացատրությունները համոզիչ էին։

Քրիստոսի արձանը կառուցելը իմ ընտանիքի ցանկությունն է։ Այն երկրում հույսի արթնացման, լույսի և վերելքի խորհրդանիշ կդառնա, որի կարիքը մեր պետությունը և հայ ժողովուրդն անկասկած ունի։Իսկ ինչ վերաբերում է մեր երկրի տնտեսությունը զարգացնելուն, կարիքավորներին օգնելուն, Արցախի կողքին կանգնելուն, բարեգործություն անելուն, դպրոց ու մանկապարտեզ կառուցելուն, ապա միշտ արել եմ և այսուհետ նույնպես անելու եմ։ Այն չի գալիս փոխարինելու մյուս ծրագրերին։
Աստված պահապան մեզ բոլորիս...»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:13
Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին
Ղազարյան Կարենը և Բեժանով Գարեգինը, որոնք պայքարում էին  Տավուշի հողերը միակողմանի հանձնելու դեմ, այսօր սև բերետավորների կողմից դաժան ծեծի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կիրանցի բնակիչ. Խնդիրն իմ տունը կամ այգին չէ, խնդիրը բարձունքն է, կամուրջն ու ճանապարհը
Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեզանում ներազգային պառակտվածության,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հրդեհ՝ Ջրառատում, քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայութուն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է. «Բեկել իշխանությունների սանձազերծած...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել
Այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել...
Աղբյուր` Panorama.am
17:23
Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունն Ալմաթիում բանակցություններ վարելու վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Ալմաթիում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Պետք է աշխատողներն ունենան կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»։
Աղբյուր` Panorama.am
16:57
Սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում
Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չեմ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. Հայկ Մարության
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումից կիրանցի Գոհար Վարդանյանը դուրս եկավ արտասվելով։ «Ինչ կար, մնաց, ոչ մի փոփոխություն։ Մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
16:09
Բորելը դատապարտել է Վրաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանական ուժի կիրառումը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X ցանցի իր միկրոբլոգում դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ անվտանգության ուժերի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Մեր ամեն զիջումը բերում է պատերազմի վերսկսման ավելի մեծ հավանականության, քան չզիջելը. Վազգեն Մանուկյան
«Անօրինական սահմանագծում է տեղի ունենում, որը հակասում է միջազգային պրակտիկային ու մեր Սահմանադրությանը»,-այս մասին Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
15:46
Այսօր կրկին ներկայացել ենք քննչական մարմին, սակայն մեզ չեն ընդունել և ուղարկել են ոստիկանություն՝ ձերբակալվելու. Լևոն Քոչարյանի օգնականի պաշտպաններ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի պաշտպանները հայտարարում են, որ այսօր կրկին...
Աղբյուր` Panorama.am
15:34
Վանաձորի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Լեռնապատ» ջրատարի վրա վթարի կանխարգելման...
Աղբյուր` Panorama.am
15:08
Այդ հարցն ուղղեք երեկ Կասկադում ջազ լսողներին. Արթուր Խաչիկյան
Panorama.am-ի զրուցակիը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։ Panorama.am-Պարոն Խաչիկյան, այս օրերին բոլորի...
Աղբյուր` Panorama.am
15:05
«Փաշինյանն ու նրա թիմը պետք է հեռանան». Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Նոր ուժ»։  Այսօր կայացավ կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
14:44
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա. Փաստաբաններ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
14:12
Լուվրը «Մոնա Լիզային» խոստանում է սեփական սենյակը
Ժամերով հերթեր են լինում Լուվրում՝ Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Մոնա Լիզա» կտավը տեսնելու համար, և ընդամենը մի քանի վայրկյան՝...
Աղբյուր` Panorama.am
13:56
Վթար Արարատում. Մարդատար մեքենայի վարորդն արգելափակվել է
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն mայիսի 1-ին, ժամը 10:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am
13:39
24 ժամ Վազգեն Մանուկյանին՝ սուտը հերքելու համար
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը  Facebook-ում Վազգեն Մանուկյան անունով օգտատիրոջը 24 ժամ է տվել տարածած սուտը հերքելու...
Աղբյուր` Panorama.am
13:33
Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից. Ռուբեն Կարապետյան
Դիվանագետ, պատմաբան, ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանը գրում է․ «Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
13:23
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը տարածել է հայտարարություն ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ Տարածած...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բագրատ Սրբազան. Սա պետք է լինի չակնկալիքների պայքար
«Այս պայքարը պետք է լինի չակնկալիքների պայքար, որևէ նյութականի ակնկալություն չունեցողի պայքար։ Ամեն մարդ, որ ներգրավված է պայքարին, պետք է...
Աղբյուր` Panorama.am
12:55
Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, մայիսին  օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
12:34
Ինչո՞ւ է Բաքվի սիրտը Երևանի հետ ուղիղ բանակցություններ ուզում. Քաղաքագետի պարզաբանումը
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:21
Արտահերթ պատմական ընտրություններ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. Այս օրերին բոլորը իրար հարցնում են. ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}