Քաղաքական 18:10 02/03/2022 Հայաստան

Փաշինյանը՝ Աժ-ում. Թափ կտամ մատ, պետք լինի ուրիշ բան էլ...

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը  հայտարարեց, որ առաջիկայում գազի թանկացում է լինելու, ապա հարցրեց, թե կառավարությունն ունի՞ գնահատականներ՝  ինչ հետևանքներ է ունենալու տնտեսության վրա,  ի՞նչ քայլեր է անում կառավարությունը մեղմելու դրա հետևանքով առաջացող  սոցիալական խնդիրներ։  Նա նաև նշեց, որ ռուս-ուկրաինական իրադարձություններն էլ անդրադառնալու են Հայաստանի տնտեսության վրա։

«Մասնավորապես, հացահատիկի մասով ի՞նչ քայլեր եք ձեռնարկում։ Ռուսաստանի հանդեպ օր-օրի խստացվում են պատժամիջոցները, եթե հերթը հասնի հացահատիկի խնդրին, բնականաբար, ՌԴ կառավարությունը իր քաղաքացիներին է սպասարկելու։ Քանի որ Արցախի շուրջ 75 տոկոսը հանձնեցիք  թշնամուն, նաև թշնամու դաշտում թողեցիք հացահատիկի պաշարները, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս մասով, թե նորից ասելու եք՝ դուք համար մեկ պատասխանատուն եք, բայց համար մեկ մեղավորը չեք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ չէր մոտենա ամբիոնին, եթե հարցի մեջ չլիներ հերթական պնդումը, որ իրենք Արցախի 75 տոկոսը թողել են թշնամուն։ 

«Ես հիմա պաշտոնապես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից պահանջում եմ, որ հրապարակային դիրքորոշում արտահայտեն՝ ի վերջո Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլու է, և այդպես շարունակ։ Եթե Սանասար է, ոչ Կուբաթլու, ձեր լիդերներն ինչո՞ւ են 20 տարի բանակցել այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Ընդ որում դա արել են հրապարակային։ Ձեր ընդունած Մադրիդյան սկզբունքներում գրվել է՝ 7 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին։

Հիմա ասեք այ դավաճաններ՝ այդ հողերը, հայրենիքը ինչու եք դրել սակարկությունների վրա, որ հացահատիկի գործ անե՞ք։

Հերիք է գաք այստեղ,  կոկորդիլոսի  արցունքներ  թափեք…

Կամ Սյունիքի մասին խոսողները։ Հենա՝ գլուխները կախ ընդունեցին իրենց մեղքը, ներում խնդրեցին,  15 միլիարդ էլ վճարեցին պետական բյուջե։ Էդ դո՞ւք եք խոսում Սյունիքի մասին, այ թալանչիներ»։

Արձագանքելով Փաշինյանի գոռգոռոցներին ու մեղադրանքներին՝  Հռիփսիմե Ստամբուլյանն ասաց. «Ես Ձեզ մի անգամ էլ եմ զգուշացրել, երբ գալիս եք այստեղ, նկատի ունեցեք, որ դուք գործադիր եք և իրավունք չունեք մատ թափ տալով ու բղավելով պատասխանել այն հարցերին, որոնք բարձրաձայնվում են։ Ձեր ձայնի տոնայնությունը մի բարձրացրեք, նորից եմ կրկնում, Դուք գործադիր եք »։

Ընդդիմադիր պատգամավորը կրկնեց հարցը՝ ի՞նչ է անելու Հայաստանի կառավարությունը հացահատիկային հնարավոր խնդիրը լուծելու համար։

Նիկոլ Փաշինյանին արձագանքն ավելի բարկացրեց։

«Այն, որ դուք օրենսդիր եք, չի նշանակում, տակից-գլխից կարող եք ամեն ինչ խոսալ։ Ով որ ինձ ասի՝ ես հող եմ հանձնել, ես էդ մարդկանց հետ մատով եմ խոսալու ու մատով եմ խոսացել»,-բղավեց Փաշինյանն ու մատը թափահարեց օդում։

Ի պատասխան «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ տեղից արված դիտողությանը, թե մատ մի թափահարեք, Փաշինյանը հիշեց, որ Օհանյանը նախկին է։

«Տո Ձեր ղեկավարության օրոք ի՞նչ է եղել։ Մադրիդյան սկզբունքներում դուք եք գրել, դուք էլ պաշտպանության նախարար եք եղել։ Ուրեմն ձեր չափը իմացեք։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Թափ կտամ մատ, պետք լինի ուրիշ բանն էլ...»,-բարձրախոսից հեռացող Փաշինյանի բառերն այլևս չլսվեցին ուղիղ եթերում։

Հարցի համար Հակոբ Արշակյանը նախազգուշացում հայտարարեց Հռիփսիմե Ստամբուլյանին, տեղից Փաշինյանին արձագանքած Սեյրան Օհանյանին։

Սա մեծ դժգոհություն առաջացրեց։

«Լռություն դահլիճում, լռություն դահլիճում»,-գոռում էր Արշակյանը՝ նախազգուշացում հայտնելով Անդրանիկ Քոչարյանին, ապա Գեղամ Նազարյանին։

Արշակյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին նախ ձայնի իրավունքից զրկեց, ապա դուրս հրավիրեց, հետո ձայնի իրավունքից զրկեց Արամ Վարդևանյանին։

Ի պատասխան, ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ
12:03 27/04/2024

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}