Վահագն Խաչատուրյանին ՔՊ-ն կընտրի երկրորդ անգամ
Ազգային ժողովում ժամը 11։30-ին կմեկնարկի ՀՀ նախագահի ընտրության քվեարկության երկրորդ փուլը։ Այն կտևի մեկ ժամ։
Հիշեցնենք, որ միակ թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Վահագն Խաչատուրյանն է։
Նա առաջին փուլով չընտրվեց նախագահ, քանի որ անհրաժեշտ քանակությամբ կողմ ձայներ չստացավ։ Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել էին միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ 69 կողմ ձայն էր հավաքել, ինչը բավարար չէր ընտրվելու համար։
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը, այսինքն պահանջվում էր 81 ձայն։
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը, այս դեպքում պահանջվում է 65 ձայն, որը իշխող խմբակցությունը արդեն կարող է ապահովել։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցել ինչպես նախագահի ընտրության հարցի քննարկմանը, այնպես էլ քվեարկությանը։ Այսօր ընդդիմադիրները նույնպես դահլիճում չէին։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հայտարարել էր Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Ես քաղաքական գնատականներ չեմ տալու. Վահագն Խաչատուրյան
- Վահագն Խաչատուրյանը չընտրվեց Հանրապետության նախագահի պաշտոնում
- ԱԺ-ում մեկնարկել է Հանրապետության նախագահի ընտրության քվեարկությունը
- Մանդատների վայր դնելը կախված է ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության և մեր համակիրների աշխատանքի արդյունքից. Սեյրան Օհանյան
- Ես պարտավոր եմ լինել Հայաստանի բոլոր քաղաքացիների և «մի բան էլ ավելի» նախագահ. Խաչատուրյան
- Հանրապետության նախագահը գերիների վերադարձի հարցում շատ անելիք ունի. Վահագն Խաչատուրյան
- Այսօր ԱԺ-ում չի ընտրվում ՀՀ նախագահ, այլ ընտրվում է ՔՊ կուսակցության նախագահ. Արամ Վարդևանյան
- Ընդդիմության ամենալավ աշխատանքային գործիքը ռուպերն է. Հայկ Մամիջանյան
- ՀՀ նախագահի թեկնածու Խաչատուրյանը թվարկեց այն հիմնախնդիրներ, որոնք խանգարում են երկրի զարգացմանը
- Երկրորդ ընթերցման ժամանակ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ձեռնպահից կարող է դառնալ դրական. Վարդևանյան
- ԱԺ-ում քննարկում են Հանրապետության նախագահի ընտրության հարցը, ընդդիմությունը լքեց դահլիճը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին