Ես քաղաքական գնատականներ չեմ տալու. Վահագն Խաչատուրյան
«Ես քաղաքական գնատականներ ինչպես երեկ, այնպես էլ այսօր, հետագայում էլ չեմ տալու։ Ես դրա իրավունքը չունեմ, ես որպես անկուսակցական եմ հանդես գալիս և Հայաստանի նախագահի դերը հենց դրանում է, որ ինքը ապաքաղաքական է ու իր դիրքը միշտ պետք է կարողանա պաշտպանել», - Ազգային ժողովում Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկմանն ասաց նախագահի միակ թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Վահագն Խաչատուրյանը։
Նա նշեց, որ պետք է ՀՀ քաղաքացիները կարողանան իրենց ազատություններից օգտվել։
«Խնդիրներից մեկն այն է, որ մենք դեռևս նախկին իշխող համակարգի ազդեցության տակ ենք, իսկ այդ համակարգը մեզնից հակառակն էր պահանջում, մենք չպետք է ազատ լինեինք, պետք է ավելի ստրուկ լինեինք ու մեզ թելադրված խաղի կանոններն այնպիսին էին, որ մենք պետք է անընդհատ առաջնորդվեինք իշխանության կողմից թելադրված այնպիսի կանոններով, որոնք մեզ դարձնում էին կոռուպցիայի մասնակից, անօրինական տնտեսական գործունեության մասնակից»,- ասաց նախագահի թեկնածուն։
Նրա խոսքով, շատ կարևոր է, թե ինչքանով են կարողանալու իրենց արժանապատիվ կեցվածքով այդ կոռուպցիոն գործընթացների դեմ պայքարել ու դեմն առնել:
«Իհարկե, շատ կարևոր է, որ իշխանության ցանկությունը կա, դա բոլորս ենք տեսնում, բայց շատ կարևոր է արձագանքը մյուս կողմից, այսինքն՝ մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, արդյոք պատրաստ ենք նոր իրավիճակում, նոր միջավայրում, խաղի նոր կանոններով գործել իշխանության թելադրած կանոններով», - ասաց Վ.Խաչատուրյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում մեկնարկել է Հանրապետության նախագահի ընտրության քվեարկությունը
- Ես պարտավոր եմ լինել Հայաստանի բոլոր քաղաքացիների և «մի բան էլ ավելի» նախագահ. Խաչատուրյան
- Հանրապետության նախագահը գերիների վերադարձի հարցում շատ անելիք ունի. Վահագն Խաչատուրյան
- Այսօր ԱԺ-ում չի ընտրվում ՀՀ նախագահ, այլ ընտրվում է ՔՊ կուսակցության նախագահ. Արամ Վարդևանյան
- ՀՀ նախագահի թեկնածու Խաչատուրյանը թվարկեց այն հիմնախնդիրներ, որոնք խանգարում են երկրի զարգացմանը
- ԱԺ-ում քննարկում են Հանրապետության նախագահի ընտրության հարցը, ընդդիմությունը լքեց դահլիճը
- Վահագն Խաչատուրյանն արդեն իսկ խոստովանել է, որ լինելու է Փաշինյանի որոշումները դակող նախագահ. Ագնես Խամոյան
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ