Եթե գազի ջերմատվությունը լինելու է բարձր, քաղաքացիները քիչ են սպառելու, և գնի բարձրացումն էլ չի երևալու. Գարեգին Բաղրամյան
«Վերջին 8 տարիների ընթացքում, քանի որ կուտակվել էին բազմաթիվ խնդիրներ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ, այդ կալորիայի ճշտման խնդիրները հետաձգվել էին»,-կառավարության նսիտում հայտնեց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ պարզաբանելով գազի գնի բարձրացման համատեքստում կալորիայի հաշվարկման և գազի սպառման տրամաբանությունը:
Նրա խոսքով՝ եթե գազի ջերմատվությունը լինելու է բարձր, քաղաքացիներն ուղղակի քիչ են սպառելու, դրա հետ կապված գնի համարժեք բարձրացումն էլ չի երևալու ոչ մի բաժանորդի վրա:
«Նույնն էլ հակառակը՝ եթե ավելի ցածր լինի, ավելի՝ շատ ենք սպառելու, գինն էլ, համապատասխանաբար, նվազեցվելու է»,-նկատեց Բաղրամյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ տեղի է ունեցել կալորիականության հաշվարկ գազի գնի մեջ և նախորդ տարվանից ՀՀ մատակարարվող գազի կալորիականությունը ավելացել է և ՀՀ-ում նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խորանարդ մետր գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել:
Տեղեկացնելով, որ Եվրոպայում 1000 խմ գազի գինը հասել է 2400 դոլարի՝ Փաշինյանն ասաց . «Մենք միջոցներ ենք ձեռնարկել ՀՀ գազի գինը 1000 խմ-ի համար 165 դոլար պահպանելու համար: Այստեղ պարզապես ավելացել է կալորիականության գործակից, որը շուրջ 100 հազար անապահով ընտանիքների համար չի հաշվարկվում: Դրան գումարած՝ մենք նաև որոշակի փոխհատուցում ենք տալիս մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Կարևոր է, որ տեղի ունեցածը ճիշտ համատեքստում ներկայացվի, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ճիշտ գնահատել՝ ինչ է տեղի ունենում»:
Գործադիրը նիստի 30 րոպեն նվիրեց հասարակությանը բացատրելուն, որ նույն ծավալի գազի սպատման դեպքում գազի գինը չի բարձրանա, բայց միևնույն ժամանակ նշում էին, որ այն կբարձրանա:
Հարակից հրապարակումներ`
- Գիտենք, որ ջրի խնդիր ունենալու ենք. Նիկոլ Փաշինյան
- Մենք ունենք մի նոր աննախադեպ երևույթ ՄԻՊ ինստիտուտի գոյության համար. Փաշինյան
- Կառավարությունն այսօր Սյունիքի մարզպետի պաշտոնից կազատի Մելիքսեթ Պողոսյանին