ՏԿԵՆ. Երևանում ինքնաթիռ չի «ձերբակալվել». «Արմենպրես»
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հերքում են Երևանում օդանավի ձերբակալման մասին լուրերը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՏԿԵՆ երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Վարդան Չիլինգարյանն ասել է. «Ոչ, նման բան չկա։ Ինքնաթիռի կալանավորման կամ ձերբակալման մասին այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նման բան չի եղել»։
Հարցին՝ այդ դեպքում կպարզաբանե՞ք ինչի մասին է խոսքը, նա պատասխանել է. «Խոսքն այն մասին է, որ Երևանում վայրէջք է կատարել ինքնաթիռ, որի հետագա չվերթի հետ կապված կան փաստաթղթային խնդիրներ։ Այդ խնդիրները հիմա պարզաբանվում են։ Սա է ամբողջ եղելությունը»։
Ավելի վաղ «Можем объяснить» թելագրամ ալիքը գրել էր, որ ռուսական S7 Airlines ավիաընկերությունը հայտարարել է ԱՊՀ և Եվրոպա բոլոր թռիչքները չեղարկելու մասին, այն բանից հետո երբ օդանավը ձերբակալել են Երևանում: Ընկերությունից հայտնել են, որ ստիպված են եղել նման քայլի գնալ սանկցիաների պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվա-Երևան չվերթներ են հետաձգվել
- Երևանում ձերբակալե՞լ են ռուսական S7 Airlines-ի օդանավը. Պաշտոնական Երևանը լռում է
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան