Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի նախագահ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ։
Երկրորդ փուլի փակ, գաղտնի քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 71-ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել Վ.Խաչատուրյանի թեկնածությանը։
Հիշեցնենք, որ նա առաջին փուլով չէր ընտրվել, քանի որ անհրաժեշտ քանակությամբ կողմ ձայներ չէր ստացավ։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցել ինչպես նախագահի ընտրության հարցի քննարկմանը, այնպես էլ քվեարկությանը։
«Ազնվորեն, հուզումնալից է ինձ համար, շնորհակալություն վստահության համար, երախտապարտ եմ բոլորիդ ինձ այսպիսի մեծ վստահության քվե տալու համար»,- քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո ասաց Վահագն Խաչատուրյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հայտարարել էր Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Վահագն Խաչատուրյանը Հայաստանի Հանրապետության հինգերորդ նախագահն է։
ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ՀՀ Սահմանադրության 127-րդ և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն, ՀՀ նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է նախագահի ընտրվելուց հետո 10-րդ օրը։ Հատուկ նիստի անցկացման կարգը սահմանվում է ԱԺ նախագահի առաջարկությամբ, խորհրդի որոշմամբ։
«Այսպիսով, մենք խորհրդի որոշմամբ հատուկ նիստը կգումարենք, հանրությանը կեղեկացնենք»,- հայտարարեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Խաչատուրյանին ՔՊ-ն կընտրի երկրորդ անգամ
- Ես քաղաքական գնատականներ չեմ տալու. Վահագն Խաչատուրյան
- Վահագն Խաչատուրյանը չընտրվեց Հանրապետության նախագահի պաշտոնում
- Ես պարտավոր եմ լինել Հայաստանի բոլոր քաղաքացիների և «մի բան էլ ավելի» նախագահ. Խաչատուրյան
- Հանրապետության նախագահը գերիների վերադարձի հարցում շատ անելիք ունի. Վահագն Խաչատուրյան
- ՀՀ նախագահի թեկնածու Խաչատուրյանը թվարկեց այն հիմնախնդիրներ, որոնք խանգարում են երկրի զարգացմանը