Ձեր թույլտվությամբ մենք մի փոքր խորամանկություն ենք արել. Վահան Քերոբյանը՝ Փաշինյանին
«Ձեր թույլտվությամբ մենք մի փոքր խորամանկություն ենք արել, դա էլ ասեմ: Իրականում մենք 5 տարիների ընթացքում փոխհատուցելու ենք ոչ ավել, քան վճարված հարկերի սահմանաչափը, նույնիսկ ավելի քիչ և մեր բյուջեն եկամուտների առումով կորուստներ չի ունենալու»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ զեկուցելով Հայաստանի անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին որոշումը:
Նախարարը բացատրեց, որ կառավարությունը եկամուտ է գեներացնելու և դրանով փոխհատուցելու է կատարված ներդրումների դիմաց փոխհատուցումները՝ շեշտելով, որ այն ընդունված մեխանիզմ է և շատ երկրներում է կիրառվում:
Վահան Քերոբյանի խոսքով՝ փորձնական ծրագիրով խթանելու են տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ոլորոտներում խոշոր գյուղատնտեսական ծրագերը և, որ երեք ուղղություններով էլ ինքնաբավության մակարդակը ցածր է:
«Նախագծով առաջարկում ենք խոշոր ներդրումային ծրագրերի ներքո արված կապիտալ ծախսերի մինչև 35 %-ը փոխհատուցել, որը կվերահսկվի Խոշոր քառյակի աուդիտորական ընկերությունների կողմից, որը կերաշխավորի նաև այս ծրագրերի արդյունավետությունը»,-ասաց Քերոբյանը և հայտարարեց, թե այն պարենային անվտանգություն կապահովի:
Հարակից հրապարակումներ`
- Եթե գազի ջերմատվությունը լինելու է բարձր, քաղաքացիները քիչ են սպառելու, և գնի բարձրացումն էլ չի երևալու. Գարեգին Բաղրամյան
- Գիտենք, որ ջրի խնդիր ունենալու ենք. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունն այսօր Սյունիքի մարզպետի պաշտոնից կազատի Մելիքսեթ Պողոսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան