Վանեցյան. Երեկ ականատես եղանք Փաշինյանի լկտի պահվածքին
«Երեկ Ազգային Ժողովում ականատես եղանք խայտառակ, լկտի պահվածքի»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ արձագանքելով կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։
Նա անթույլատրելի է համարում ոչ միայն երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից նման մտքեր արտահայտելը, նման բառապաշար օգտագործելը, այլ առահասարակ դա յուրաքանչյուրի համար շատ ամոթալի պահվածք է։
Նա կարծում է՝ նման պահվածքի համար մի քանի պատճառ կարող է լինել, օրինակ անհավասարակշիռ վիճակը կամ հետագա անհարմար հարցերին հստակ պատասխան չունենալը։
Վանեցյանը նշեց, որ երբեք չի մասնակցել ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանին, քանի որ գիտի, «ունենք մի անհավասարակշիռ մարդ, որը խոսում է ինչի մասին ուզում է, սահմանփակումներ չունի, ուղիղ տրված հարցին պատասխանում է իր ուզած ոճով ու ձևով»։
Հարցին, թե ԱԱԾ տնօրենի պաշտոնում ինչպես է աշխատել Փաշինյանի հետ, Վանեցյանն արձագանքեց՝ պաշտոնից հեռանալիս տարածած հայտարարության մեջ ամեն ինչ ասված է։
«Ի՞նչ է, ես չէի հասկանում, թե ինչ հետևանքներ է ունենալու իմ հրաժարականը։ Դուք տեսաք իմ նկատմամբ հարուցված բազմաթիվ քրեական գործեր, որոնք հերթով կարճվում են հանցակազմի բացակայության հիմքով, տեսաք բազմաթիվ կեղծ հրապարակումներ, որոնք հերքելու վերաբերյալ հայցերն ընդեմ Փաշինյանի խոսնակի, լրատվամիջոցների դատարանները հերթով բավարարում են։ Ես տեսել եմ, որ երկիրը տանում են կործանման, դրա համար դուրս եմ եկել»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ինձ էր վերաբերվում Փաշինյանի ասածը, մենք մեր հարաբերությունները կպարզենք դատարանում. Վահե Հակոբյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այդ պատճառների մասին հենց ինքը՝ Նիկոլը, երեկ ակնարկել է
- Փաշինյանը՝ Աժ-ում. Թափ կտամ մատ, պետք լինի ուրիշ բան էլ...