Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այդ պատճառների մասին հենց ինքը՝ Նիկոլը, երեկ ակնարկել է
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք Շահնազարյանը, անդրադառնալոց ԱԺ-ում երեկ Նիկոլ Փաշինյանի պահվածքին, Թելեգրամի իր ալիքում գրում է.
«Նիկոլի երեկվա ցնցումները պատահական չէին։ Նույնիսկ հոգեպես անկայուն մարդիկ հենց այնպես, առանց պատճառ չեն խախտվում։ Ուրեմն կա պատճառ։ Եվ այդ պատճառների մասին հենց ինքը՝ Նիկոլը, երեկ ակնարկել է. «Օրակարգում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկի հարցը»:
Նիկոլի դավաճան լինելու հազար ու մեկ փաստ կա։ Ընդ որում, նրա դավաճանական գործունեությունը սկսվել է շատ ավելի վաղ՝ նախքան իր կողմից երկրում իշխանության զավթումը, հետո շարունակվել վարչապետի պաշտոնոնում, պատերազմի ժամանակ ու դրանից հետո։
Հիմա էլ մարդը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն է նախապատրաստվում։ Բա ի՞նչ էիք ուզում, որ գա ԱԺ-ում հիմնավորի՞ իր քայլերը։
Չկա դրան հիմնավորում, ինքն էլ լավ գիտի։ Ինչպես նաև գիտի ամեն ինչ մարսելու ձևերը։ Գիտի ու մարսում է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին