Քաղաքական 14:07 07/03/2022 Հայաստան

Թշնամուն հաղթանակ է նվիրվել, դրա համար էլ ինքնավստահ է դարձել ու նման պահվածք է դրսևորում. Մետաքսե Հակոբյան

Ադրբեջանական կողմը շարունակում է պահպանել լարված մթնոլորտ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարակից դիրքերում։ Մարտունու շրջանի Նորշեն համայնքում նույնպես լարված իրավիճակ է, դեռ մարտի 4-ին ադրբեջանցիները կրակոցներ էին արձակել գյուղի ուղղությամբ, բարձրախոսով հորդորել էին բնակիչներին լքել տարածքը։ Այսօր Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ վերջին օրերի ընթացքում արևելյան ուղղությամբ Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտում է։

Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ Ադրբեջանի սադրիչ գործողությունների, թշնակու կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ։

Panorama.am - Տիկին Հակոբյան, Ադրբեջանն ինչի՞ է ուզում հասնել նման սադրանքներով, բնակիչներին ահաբեկելով։

Մետաքսե Հակոբյան - 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ամեն անգամ ասում ենք, որ Արցախում պատերազմը չի ավարտվել,  ուղղակի լռություն է, դա էլ հարաբերական է, ժամանակ առ ժամանակ նույնիսկ մայրաքաղաք Ստեփանակերտում մենք լսում ենք կրակոցի ձայներ։ Հատկապես աշնանն ու գարնանն իրենք ավելի ակտիվանում են, քանի որ ավելի շատ մարդիկ ենք տեսնում։ Մեր վերահսկողության տակ գտնվող այգիները, վարելահողերը շատ մոտ են գտնվում շփման գծին։ Կոնկրետ Խրամորթից, Նորշենից թշնամին ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է թշնամին։

Գարնանային աշխատանքների ժամանակ ընդամենը մի քանի մետրի վրա տեսնելով մեր գյուղացիներին՝ զենք են թափահարում, վայրենի ձայներ հանում, բարձրախոսերով հայերեն ասում են, որ պետք է լքեն տարածքը, հակառակ դեպքում այս կանեն, այն կանեն։ Իհարկե, սա իրենց քաղաքականությունն է, որը երբևէ չի փոխվել, ուղղակի հիմա իրենք ավելի ինքնավստահ են դարձել, ի վերջո իրենց հաղթանակ է նվիրվել, որին իրենք 30 տարի շանս չունեին հասնելու ու մեկ էլ դա իրենց նվիրվեց։ Բնականաբար, իրենք այդ պահվածքն են դրսևորում, ու իրենց նպատակն է խուճապ, վախ առաջացնել, որպեսզի ուղղակի արցախցիները լքեն իրենց հայրենիքը։ 

Երկու օր առաջ, երբ կրակոցներ էին եղել, Նորշենի բնակիչների հետ էի խոսում։ Իհարկե, ուրախ, զվարթ չէին, ոգևորված չէին, բայց փաստում էին` ոչ վախ կա, ոչ խուճապ, որովհետև արցախցին ամենալավն է ճանաչում ադրբեջանցուն։ Չեն ենթարկվել թշնամու սադրանքներին, շատ արագ ինքնակազմակերպվել են, եկել է վարչական շրջանի ղեկավարը, այնուհետև ռուս խաղաղապահները, կարողացել են հանդարտեցնել թշնամուն։

Իհարկե, այդ օրը գյուղատնտեսական  աշխատանքներ չեն կատարվել, բայց խաղաղապահները խոստացել են, որ մեկ ամիս հետո այնպիսի իրավիճակ ստեղծած կլինեն, որ մեր գյուղացիները կկարողանան միայնակ դաշտերում աշխատել։

Մյուս կողմից իրենք, օգտվելով ռուս-ուկրաինական հարաբերություններից, ուզում են ցույց տալ, որ ընդհանրապես ռուսը չի տիրապետում իրավիճակին, թուլացել է, չի կարողանում իրականացնել խաղաղապահի գործառույթները, բայց դա իրականություն չէ։ Խաղաղապահները ինչպես իրականացրել են իրենց գործառույթները, այնպես էլ շարունակում են, որևէ խնդիր չկա այդ առումով։  Արցախում էլ բնակիչը ռուս զինվորի կողքին է, սատարում է, քանի որ այսօր հայ և ռուս զինվորը կողք-կողքի Արցախի անվտանգության երաշխավորն են։

Panorama.am – Արցախցիներն ամուր կառչած են իրենց հողին, չեն պատրաստվում հեռանալ՝ չնայած թշնամու սադրանքներին։

Մետաքսե Հակոբյան – Միանշանակ, այլապես այսօր ուղղակի չէինք ունենա Կարմիր Շուկան, Թաղավարդի կես մասը, որը մեր վերահսկողության տակ է, քանի որ այն, ինչ կատարվում է արդեն մեկ տարուց ավելի այդ գյուղերի շուրջ, երևի թե ամենավտանգավորն է, որովհետև իրենք ամեն վայրկյան թշնամու թիրախի տակ են, երեխաներն այդպես գնում են դպրոց, մանկապարտեզ, բնակիչներն այդ պայմաններում իրենց կենցաղն են վարում։ Հավատացեք, բացառիկ մարդիկ են։ Իրենց հետ հաճախակի եմ շփվում, այն կամքը, միտքը, որ հիմա իրենք ավելի են կառչած իրենց հողին, քան մինչ պատերազմը, երևի ամեն մեկին տրված չէ։ Երևի հենց լեռնեցուն է տրված։

Panorama.am – Ի՞նչը կստիպի թշնամուն, որ նման լկտի պահվածքը չդրսևորի և ի՞նչ արձագանք պետք է լինի այդ ամենին Հայաստանի ու Արցախի իշխանություններից կողմից։

Մետաքսե Հակոբյան – Կստիպի ուժը։ Բայց ինչի մասին է խոսքը. պարտված մարդիկ են իշխանության, ովքեր գլուխները կախ ուղղակի տվեցին մեր հայրենիքը, մեր երեխաների կյանքերը նվիրեցին թշնամուն։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող են որևէ բան պարտադրել։ Այս իշխանության օրոք չի կարող լինել, միանշանակ, բայց ամենաքիչը գոնե պետք է մեծ աղմուկ-աղաղակ բարձրացնեն։ Թշնամին չեղած բանից կարողանում է  այնպիսի սուտ տեղեկատվություն տարածել, որ միջազգային հանրությունը հավատում է, իսկ մեր մոտից որևէ հայտարարություն, գոնե ԱԳՆ մակարդակով որևէ կոշտ հայտարարություն երբևէ չի եղել։ Բնականաբար, իրենց զսպող ոչինչ չունենք։ Ի՞նչ է արվում իրենց զսպելու համար։ Բնականաբար, ոչինչ։ Իրենց քաղաքականությունն այդպես կշարունակվի մինչև մենք ուժեղ լինենք, մեզանից ինչ-որ բան ներկայացնենք։

Չնայած ասեմ՝ այնպես չէ, որ իրենք շատ ուժեղ են. երբ դեմ դիմաց հանդիպում են բնակչին, արցախցու ու զինվորի դիմադրությանը, այնպես չէ որ շատ ուժեղ են կամ իրենց լկտի են պահում։ Իրենք լկտիանում են, երբ դա պետական մակարդակի է հասնում, քանի որ իրականում իրենք ոչ ուժեղ են, ոչ էլ առյուծի սիրտ են կերել։

Panorama.am – Շնորհակալ եմ հարցերին պատասխանելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}