Մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա. Արարատ Միրզոյան
«Մեր ընկալումն այն է, որ, ըստ էության, մարտի 10-ին մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։ Այլ բան, որ այդ առաջարկներն ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության հնարավոր օրակարգը»,-ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե՝ «Ադրբեջանի ԱԳՆ կողմից ՀՀ-ին ներկայացված 5 առաջարկություններին ՀՀ արձագանքն ինչպիսի՞ն է, ընդունե՞լ եք, կիսո՞ւմ եք այդ 5 նախապայմանները»։
Միրզոյանի խոսքով, իրենց պատասխաններում առանցքային և սկզբունքային են համարում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը։
«Այս ամբողջական հենքի վրա մենք պատրաստ ենք սկսել բանակցություններ»,- ասաց նա։
Արարատ Միրզոյանը նշեց, որ հենց այս առաջարկով էլ դիմել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հայտարարել է, որ մերժում է ՀՀ ներկայացրած առաջարկների փաթեթը, այլ առաջընթաց այս մասով առայժմ չկա. Միրզոյան
- Անժելա Էլիբեգովա. Առանց մարմնի մասերի անկանոն թափահարումների, փսիխոդելիկ մտքերի պատմեք՝ ինչ եք բանակցում
- Արթուր Վանեցյան. Պետք է շատ հստակ խոսել արցախահայություն ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման մասին
- Արթուր Վանեցյան. Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերը Արցախից հրաժարվելու մասին են
- Արարատ Միրզոյան. Խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցությունը պիտի ընթանա առանց նախապայմանների
- Արդյո՞ք 1992-ից վեր ձևավորված Մինսկի խմբի մանդատից ենք դուրս գալիս, թե՞ մանդատի ներքո ենք մնում. Թևան Պողոսյան
- Հայաստանը կդիմի ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով. ԱԳՆ
- Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում․Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ