Մի′ կատարեք այդ խելագարի ապօրինի որոշումներն ու հրահանգները․ Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկաններին
«Դիմադրություն» շարժման մասնակիցները քայլերթով մոտեցան ՀՀ ոստիկանության շենքին։ Կանգ առնելով շենքի մոտ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․
«Այսօր Հայաստանում Նիկոլն ունի մեկ հենարան՝ ՀՀ ոստիկանությունն է և ուժային կառույցները։ Ինքը այլևս ոչ մի հենարան չունի։ Ի՞նչ է կատարվում այս օրերին։ Իշխող քաղաքական խմբակն ամեն կերպ դրդում է ոստիկանությանը, որպեսզի դիմեն նորանոր բռնությունների, դիմեն ապօրինությունների։ Հաճախ ոստիկանությունը տեղիք է տալիս ՔՊ-ի ճնշմանը»։
Սաղաթելյանը կոչ արեց իրավապահ ուժերի աշխատակիցներին հավատարիմ մնալ սպայի իրենց կոչմանը և ուսադիրներին։
«Մի′ կատարաեք այդ խելագարի ապօրինի որոշումներն ու հրահանգները։ Նիկոլը ձեզ ամեն կերպ ներգրավելու է իր ապօրինական գործողությունների մեջ»,- շեշտեց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ այսօր ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել քաղաքացու նկատմամբ։
«Մի′ դարձեք այդ խելագարի գործիքը և գործեք Սահմանադրության շրջանակներում։ Հակառակ դեպքում, բոլոր նրանք, որոնք ապօրինություններ անեն, պատասխան են տալու»,- հայտարարեց քաղաքական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլ Փաշինյանը վախեցած է, իշխանությունը խուճապի մեջ է»․ Վանեցյան
- Արամ Վարդևանյան. Թող այնպես լինի, որ ոստիկանի դեմք էլ չֆիքսվի
- Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց քայլերթը