Երբ խաղը մի դարպասի վրա է, ես չգիտեմ՝ ի՞նչ անաչառ, անկողմնակալ և այլն.Տիրան Խաչատրյանը՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին
«Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ երբ կլինի անկողմնակալ հանձնաժողով, կգնանք և համապատասխան աջակցություն կցուցաբերենք: Երբ խաղը մի դարպասի վրա է և մի դարպասապահի դիմաց մի թիմ է խաղում, ես չգիտեմ՝ ի՞նչ անաչառ, անկողմնակալ և այլն»,-Եռաբլուրում պատասխանելով 44-օրյա պատերզմի հանգամանքները պարզող ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու մասին լրագրողի հարցին՝ հայտնեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանը:
Գեներալը նման իրավիճակում անիմաստ համարեց հանձնաժողովում ինչ-որ գործընթացի մասնակցելը, բայց որոշակի իրավիճակում չբացառեց, որ հրավերի դեպքում կգնա 44-օրյա պատերազմի հանգամանքների պարզման նպատակով ստաղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին:
«Եթե ես պետք է գնամ, այնտեղ ինձ ինչ-որ հարցեր տան, որևէ պարզաբանում արվի և այն որևէ իմաստ և նպատակ չհետապնդի և այդ ամբողջ գործընթացի վրա ազդեցություն չունենա, իմ գնալու իմաստը ո՞րն է լինելու»,-ասաց Խաչատրյանը և հավելեց, որ եթե իր ներկայացրած փաստերն ինչ-որ չափով օգուտ կտան, ապա կգնա:
Գեներալը նաև տեղեկացրեց, որ տարբեր գործերի հետ կապված իրեն կանչել են քննչական կոմիտեև և կախված իր զբաղեցրած պաշտոնից, գործընթացներին անմիջական մասնակցությունից, տրված բոլոր հարցերին պատասխանել է:
Հարցին, թե ԱԺ-ում իր ներկայացրած փաստերը կօգնեն հասարակությանը պատերազմական իրավիճակի մասին պատկերացում կազմել՝ Տիրան Խաչատրյանը հայտնեց, որ չի օգնի, քանի որ իր տված տեղեկությունները չեն հրապարակվի:
«ԱԺ քննիչ հանձնաժողովում իմ ներկայացրած ոչնչից էլ հասարակությունը չի տեղեկանալու, գաղտնիության ռեժիմը թույլ չի տալու, որ հրապարակվեն ասածներս, նույնիսկ եթե նկարահանվում, ձայնագրվում կամ մեքենագրվում է, միևնույնն է՝ մնալու է այդ պատերի ներսում»,-հայտնեց գեներալը՝ շեշտելով, որ իր ունեցած տեղեկություններն հույժ գաղտնի են:
ԳՇ պետի նախկին տեղակալը հայտնեց, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի և իրավապահ մարմինների գործողությունները տարբեր են, որ իրավապահ մարմիններում կան կողմեր, փաստաբաններ և իր տված տեղեկությունները երկու կողմի համար են, իրենք կորոշեն ինչպես օգտագործեն:
Տիրան Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ իրեն իրավապահ մարմիններ հրավիրել են վկայի կարգավիճակում:
Հարակից հրապարակումներ`
- Հոգեվարք ապրող իշխանության հենարանը մնացել է միայն բռնությունն ու ուժային կառույցները. Լիլիթ Գալստյան
- Լսի՛, ես Գագիկ Ջհանգիրյա՞նն եմ քեզ համար, գնացեք Գագիկից հարցրեք. Սեյրան Օհանյանը՝ Մոնումենտի դղյակների մասին հարցին
- Իշխանութունները ոչ մի դաս չեն քաղել, իրենք շարունակում են պարտությունների շարանը փաթաթել հայ ժողովրդի վզին. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց