Արցախի ԱԺ նախագահ. Լավ ժամանակներ կգան, մենք պետք է անպայման Հադրութի համով, հոտով բարբառը պահպանենք
«Ինձ գրավոր, բանավոր դիմել են Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի բնակիչներ։ Քարվաճառից դիմող չի եղել։ Դիմել են Ասկերանի շրջանի համայնքների աշխատակազմերի աշխատակիցներ, այն հայրենակիցները, որոնց համայնքները 2020 թվականի պատերամի հետևանքով անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո»,-այսօր Արցախի խորհրդարանի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
Նա ասաց, այդ մարդիկ, բացի տարբեր խնդիրներով դիմելուց, շնորհակալություն են հայտնում «տեղահանված պետական հիմնարկների համար պետական բյուջեից ֆինանսական միջոցներ են հատկացնում։ Կարծում եմ, այդ շնորհակալության կարիքը չկա»։
Ուղիղ եթերում նա դիմեց բռնի տեղահանվածներին, ասաց՝ զրուցել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, նա առաջարկել է տեղահանված յուրաքանչյուր անձի բնակվարձի փոխհատուցման ծրագիր։
Նա դիմեց Արցախի կառավարությանը՝ առաջարկելով ուժը կորցրած ճանաչել 2021 թ. փետրվարի 26-ի թիվ 149 որոշումը, որը գնահատեց աղետալի։
«Իրականում աղետալի բառը և նշաձողի իջեցմանն է վերաբերում, և կառավարության այս որոշմանը։ Լուծարումով մենք ջնջում ենք համայնքների պատմությունը։ Ինչ պաշտոն ուզում ես զբաղեցրու, բարոյական իրավունք չունենք շեղվել մեր ընտրած ուղուց, իրավունք չունենք անարժան ձևոց փակել մեր համայնքների պատմությունը։ Լավ ժամանակներ կգան, մենք պետք է անպայման Հադրութի համով, հոտով բարբառը պահպանենք»,-ասաց նա։
Արցախի ԱԺ նախագահը Հարդրութի շրջանից ընտրված պատգամավորներին հորդորեց ավելի ակտիվանալ, ավելի շատ բարձրացնել շրջանի բռնատեղահանված բնակիչների խնդիրները։
«Բարբառը մեր հարստություն է։ Գժվել կարելի է Հադրութի, Շահումյանի շրջանի բարբառի համար, Գյումրիի, Վանաձորի բարբառի համար։ Սրանք մեր հարստություններն են անաղարտ մայրենիի հետ միասին։ Մենք պետք է նաև միջոցառումներ անենք մեր բարբառներով»,-ասաց ԱԺ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Կոնկրետ փաստերով կարողանում ենք ապացուցել ևս 80 անձանց գերության մեջ լինելու հանգամանքը. Գեղամ Ստեփանյան
- Մեզ կոչ են անում վերադառնալ Արցախ, երբ որ այդ գյուղերը նորից տալիս են. բռնագաղթած հադրութցի
- Վանդալիզմ Հադրութում. ադրբեջանցիները հանել են Սպիտակ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը
- Հադրութի ջուրը՝ գլխավոր դերակատար
- «Գյուտարար» Մոբիլին որոշել է աղվանական հայտարարել օկուպացված Հադրութի 17-19-րդ դարերի հայկական խաչաքանդակները. monumentwatch.org
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին