Իրավունք 11:50 23/05/2022 Հայաստան

ՔԿ-ն ԱԱԾ ՊՊԾ պետի գործողությունների փաստով քրեական գործ դեռ չի հարուցել

ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից մայիսի 2-ին լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու, հավաքի մասնակիցներից մեկի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստերի առթիվ քննչական կոմիտեում դեռ քրեական գործ հարուցված չէ։

«Ստացած հաղորդումների հիման վրա նյութեր են նախապատրաստվում»,-Panorama.am-ին  հայտնեց ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Նա անպատասխան թողեց հարցերը, թե անցած շաբաթների ընթացքում քննչական ի՞նչ գործողություններ է իրականացրել կոմիտեն։

Հիշեցնենք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն աչքի է ընկնում ակցիաների ժամանակ մարդկանց քացի տալու սովորությամբ,  մայիսի 2-ին անհնազադանդության խաղաղ ակցիաների ընթացքում Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում խոչընդոտել է մասնագիտական աշխատանքն իրականացնող լրագրողների աշխատանքը, բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողի ու օպերատորի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի հանդեպ։

Լրագրողական կազմակերպությունները երեկ տարածած հայտարարությամբ պահանջեցին  ծառայողական քննություն նախաձեռնել և պատասխանատվության ենթարկել ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանին և իրենց լիազորությունները գերազանցած նրա ենթականերին։

Ժուռնալիստների միությունը Նիկոլ Փաշինյանից պահանջել էր պատասխանատվության ենթարկել ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց՝ Սարգիս Հովհաննիսյանի արածն օրենքի կոպիտ խախտում է։

«Դուք դրա իրավունքը չունեք: Վերջ: Չհամարձակվե´ք մյուս անգամ բռնություն գործադրել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ կամ խոչընդոտել նրանց աշխատանքը՝ այն էլ նման արհամարհական պահվածքով»,-նշել էր նա։

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարել էր. «ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է իր քայլն անի՝ համապատասխան գործերի հարուցմամբ արձագանքելով ոստիկանական ակնհայտորեն ապօրինի գործողություններին, ինչպես նաև ՊՊԾ պետի և աշխատակցի գործողություններին տալով քրեաիրավական գնահատական։  Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների՝ ոստիկանական բռնի գործողությունների, մարդու իրավունքների կոպիտ խախտումների կապակցությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, համապատասխան գրություններ եմ ուղարկել միջազգային կառույցներին»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանն էլ տեղեկացրել էր, որ այս դեպքով «Իրազեկ քաղաքացիների միավորումում» հանցագործության մասին հաղորդում են պատրաստում, կուղարկեն  դատախազություն:

«Հույս ունեմ, որ որևէ մեկը չի հորինի, որ լրագրող ծեծելը ևս ինչ որ «պրատակոլով» է (ինչպես հորինում էին մարդ վրաերթելուց հետո չկանգնելն արդարացնելիս)»,-նշել էր նա։

Ի դեպ, Սարգիս Հովհաննիսյանի կողմից կիրառած բռնությունը, սպառնալիքը բուռն քննադատության արժանացավ սոցցանցերում։ Օգտատերերից մեկն օրինակ առաջարկել էր, եթե Սարգիս Հովհաննիսյանը քացի տալու սովորություն ունի, ապա պետք է կապել հետևի ոտքերը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:27
Թուրքիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Թուրքիայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը։ Այս մասին հայտարարել է երկրի  առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
16:17
Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է
Հանձնաժողովը գտել է, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։
Աղբյուր` Panorama.am
16:11
Դատարանը մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորումը փոխելու միջնորդությունը
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր...
Աղբյուր` Panorama.am
15:38
Նորավանքի՝ դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ
Հաշվի առնելով վերջին օրերին Նորավանքում տեղի ունեցած դեպքը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարությամբ, համաձայնեցնելով Հայ Առաքելական եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Սաթի Սպիվակովա․ «Իրական դասական» գրքի շնորհանդեսը՝ ARARAT թանգարանում
Հունիսի 29-ին ARARAT թանգարանում տեղի ունեցավ ճանաչված դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի «Իրական դասական. անձանձրույթ...
Աղբյուր` Panorama.am
15:25
Զոհվածների ծնողները մեկ օր ժամանակ են տվել գլխավոր դատախազին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատներն հավաքվել էին Գլխավոր դատախազության շենքի...
Աղբյուր` Panorama.am
15:21
Արաքսի վրա ավազահանք շահագործելու պատճառով ՀՀ-ի 400 հա տարածքը մնացել է գետի թուրքական ափին
Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով 22,4 մլն դրամ հատկացրեց Արաքսի հունը վերականգնելու նախագծային աշխատանքների համար: Բանն այն է, որ...
Աղբյուր` Panorama.am
15:17
Թուրքիայի հետ գործընթացում մինչ այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա. Ռուբինյան
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել: Հայաստանն ունի քաղաքական կամք...
Աղբյուր` Panorama.am
14:51
Իրանն ու Ռուսաստանը կհամագործակցեն տրանսպորտային ոլորտում
Մոսկվայում Իրանի և Ռուսաստանի ավտոմոբիլային տրանսպորտի հարցերով համատեղ կոմիտեի բանակցությունների ավարտին, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ադրբեջանի հետ քննարկվող օրակարգային հարցերից չորրորդը ԼՂ հիմնախնդրի կարգավորումն է.Արմեն Գրիգորյան
«Պաշտոնական Երևանը նոյեմբերի 9-ից հետո սրան արձագանքում է, և ոչ միայն պաշտոնական Երևանը, այլ նաև պաշտոնական Մոսկվան, պաշտոնական Բրյուսելն...
Աղբյուր` Panorama.am
14:07
Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Երևանում հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Աղբյուր` Panorama.am
14:00
Սերգեյ Չիչոյանը և Կարեն Բիշարյանն ընտրվեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ
Այսօր Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Վճռաբեկ...
Աղբյուր` Panorama.am
13:55
Ավստրալիայում միլիոնավոր մեղուներ «լոքդաունում» են
Ավստրալիայում միլիոնավոր մեղուներ հայտնվել են «լոքդաունում», իսկ հազարավորներին սպառնում է ոչնչացում երկրում մահացու մակաբույծի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Արմեն Գրիգորյանը չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք միայն զիջելով են խաղաղության օարակարգն առաջ տանելու
«Մենք դեռ ժամանակ ունենք և ճանապարհի և բնակիչների մասով լուծումներ գտնելու համար, մոտավորապես՝ 1.5 տարի դեռ ունենք»,-կառավարության...
Աղբյուր` Panorama.am
13:11
Մկրտիչ Ներսիսյանի անվան մրցանակաբաշխություն՝ ցեղասպանագիտության ոլորտի գիտնականների համար
Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի անվան մրցանակաբաշխություն ցեղասպանագիտության ոլորտի գիտնականների...
Աղբյուր` Panorama.am
13:03
Դուք չեք զղջա այդ բարձր պաշտոնին ինձ առաջադրելու համար. Սեդա Սաֆարյանը՝ Փաշինյանին
«Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցութունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի և դուք չեք զղջա այդ բարձր պաշտոնին ինձ...
Աղբյուր` Panorama.am
12:45
Կառավարությունը հանրության գերակա շահ համարեց Սյունիքի բնակիչների 570 միավոր հողամասերը
«Նախագծով առաջարկում ենք Հյուսիս-Հարավ ճանապարհի տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման հարող գոտում գտնվող հողամասերի օտարման...
Աղբյուր` Panorama.am
12:25
Պետությունը 1 մլրդ 385 մլն դրամի համաֆինանսավորում տրամադրեց ՀՀ համայնքների նախաձեռնած սուբվենցիոն ծրագրերին
«Համայնքների ենթակառուցվածքների զարգացման հերթական սուբվենցիոն ծրագրերն ենք ներկայացնում, այս անգամ նախատեսված է 1 մլրդ 385 մլն դրամ՝ 18...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանում՝ Ռուսաստանի առաջնային դերակատարությամբ. Արայիկ Հարությունյան
«2021-ը բավականին բարդ էր անվտանագային, քաղաքական, սոցիալական, տնտեսական գործոնների, դրանցով պայմանավորված բազում հիմնախնդիրների ...
Աղբյուր` Panorama.am
12:14
Պատերազմի ժամանակ որդիս ինձ գրել էր՝ այս հողերը և իմ նման տղաների կյանքն էլ հետը ծախել են. զոհված մայր
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր ևս հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի մոտ: Նրանք տևական ժամանակ է...
Աղբյուր` Panorama.am
11:53
Բազմաթիվ գրիչներ Փաշինյանին, որ «էլ գրիչ չգողանա»
Մինչ կառավարության շենքի ներսում գործադիրը նիստ է  անցկացնում, երկու  կանայք գրիչներ բերեցին ու նետեցին կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մինչև 2025թ տնտեսության 7 % աճն ապահովելու համար կառավարությունը կավելացնի կապիտալ ծախսերի ծավալը
«ՀՀ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ներկայացնում է կառավարության հաջորդ երեք տարվա հարկաբյուջետային...
Աղբյուր` Panorama.am
11:19
«Որ մնացինք փլատակներում, ո՞վ է պատասխան տալու». Քաղաքացին՝ Սանոսյանին
«Մենք ավերակ բնակարաններում ենք ապրում, եթե քանդվեց, ո՞վ է պատասխան տալու։ Եթե մեր ընտանիքներով մնանք փլատակներում, ո՞վ է պատասխան...
Աղբյուր` Panorama.am
11:08
Անուշավան գյուղի սկզբնամասում գնացքի վագոններից մեկի փականի մոտ հրդեհ է բռնկվել
Այսօր  ժամը 09։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում Հարավկովկասյան...
Աղբյուր` Panorama.am
10:57
Կառավարության՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն Սեդա Սաֆարյանն է
Կառավարություն  այսոօրվա նիստում Սեդա Սաֆարյանին կառաջադրի ՍԴ դատավորի պաշտոնում Զեկուցվող նախագծում ասվում է. «Ղեկավարվելով...
Աղբյուր` Panorama.am
10:53
Գևորգ Դանիելյան. Հասկանալի է, որ հակված եք հանձնելու, սակայն այլ պատճառաբանություններ փնտրեք
Իրավագիտության դոկտոր,  արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյւանը գրում է. «Հայ երեսփոխաններ, պետական ու քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
10:44
Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է
Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Նա նշում է  68-ամյակը։ «Շնորհավորում և լավագույն...
Աղբյուր` Panorama.am
10:37
Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքը ճանաչելու մասին օրինագիծը
Ռուսաստանի պետդուման նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական...
Աղբյուր` Panorama.am
10:30
Կառավարությունն այսօր 10 որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից կազատի 27 ՀՀ քաղաքացու
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 48 հարցից զեկուցվող է միայն 3-ը: Չզեկուցվող հարցերի փաթեթում ընդգրկված 10 նախագծով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}