Հունիսի 3-ին դրա փոխարեն մենք տեսանք, ծեծ, ջարդ, հերթական բռնություններ․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն , անդրադառնալով հունիսի 3-ին տեղի ունեցած հավաքին, գրում է․
«Որոշ պաշտոնյաներ, որոնք աղոթում են բռնապետիկի նկարի առջև, քաղաքական գործիքներ, քաղաքաչգետներ, իշխանապաշտպաններ հունիսի 3-ի հավաքը անվանեցին ոչ խաղաղ, ցուցարարներին անվանեցին «ագրեսիվ զանգված», «խուլիգաններ» և այլն։ Եթե այդ մարդիկ առանջնորդվեին օբյեկտիվությամբ, մարդու իրավունքներով և իրենց կողմից փառաբանված ժողովրդավարական արժեքներով, ապա առնվազն նույն գնահատականը պետք է տային 2018 թ․ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հավաքին, որի շնորհիվ, ի դեպ նրանք հասան իրենց պաշտոններին և դիրքին։ Խնդրեմ, կարող եք թարմացնել հիշողությունը՝ այս տեսանյութը դիտելով (տեսանյութը Ազատություն Ռադիոկայանինն է, նշումները՝ մեր կողմից)։
Ամբողջական տարբերակը այստեղ։
Իսկ հավաքների ազատության տեսակետից պատկերը այլ է։ Վերոնշյալ «ժողովրդավարներին», որոնց համար ԵԽ Մարդու իրավունքների կոնվենցիան, Ավետարան է՝ Սուրբ Գիրք, հիշեցնենք , որ ըստ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի՝ բռնության առանձին դեպքերով ուղեկցվող հավաքը չի կարող ինքնաբերաբար համարվել ոչ խաղաղ։ Հավաքի առանձին մասնակիցների կողմից բռնության դրսևորումների պատճառով խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների սահմանափակումները չեն կարող արդարացվել (տե ՛ս, ի թիվս այլ գործերի, Էզելինն ընդդեմ Ֆրանսիայի, 11800/85, 53-րդ պարբ․ (1991), Ֆրումկինն ընդդեմ Ռուսաստանի, 74568/12, 99-րդ պարբ․(2016))։ Նման դեպքերում ոստիկանությունը պարտավոր է հեռացնել խախտողներին հավաքի վայրից՝ ցանկացած պարագայում առաջնորդվելով համաչափության սկզբունքով։
Հունիսի 3-ին դրա փոխարեն մենք տեսանք, ծեծ, ջարդ, հերթական բռնություններ․․․
Հունիսի 3-ի հավաքի վերաբերյալ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցին, որտեղ նաև մանրամասն նկարագրված են ոստիկանության բռնությունները, կարող եք ծանոթանալ այստեղ»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Ձերբակալված է 13 անձ
- Արա Ղազարյան. Պետք է կասեցնեին ոստիկանների լիազորություններն ու մեկուսացնեին նրանց
- Հելսինկյան կոմիտե. Ոստիկանության ողջ գործողությունները ուղեկցվում էին կոպիտ ուժով մասնակիցներին բերման ենթարկելու դեպքերով, ներառյալ՝ կանանց
- Ագնեսա Խամոյան. Նիկոլը որոշում է կայացրել Վոլոդինի և Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները
- Չկա նույնիսկ 1 տեսանյութ, որտեղ տեսանելի կլիներ՝ ինչպես է որևէ քաղաքացի քար նետում կամ որևէ այլ եղանակով վնասում որևէ ոստիկանի. Բաբայան
- Սամսոնյանը ոստիկնաապետից պահանջում է ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների մասով իրականացնել քննություն
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ