Քաղաքական 12:13 07/06/2022

ԵՄ դեսպան, պետք է կողմնորոշվեք՝ ՀՀ-ում սատարում եք ժողովրդավարությա՞նը, թե՞ Նիկոլին. Ակցիա ԵՄ դեսպանատան մոտ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները, ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների գլխավորությամբ հասան ՀՀ-ում Եվրոպական միության գրասենյակի մոտ, որտեղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընթերցեց ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ», գրությունը, որը պետք է փոխանցվի ՀՀ-ում  ԵՄ դեսպան  Անդրեա Վիկտորինին։

Նա ակնկալում է, որ հիմնավորումներով այս գրությանը  դեսպանի կողմից պատշաճ արձագանք կլինի։

«Հուլիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել է ապօրինի և անհամաչափ ուժ և հատուկ միջոցներ, այն է՝ «Սվիրել» լուսաձայնային նռնակներ, չնայած որ հավաքը կրում էր բացառապես խաղաղ բնույթ և ոստիկանական ուժերը պետք է ոչ թե խոչընդոտեին, այլ պարտավոր էին աջակցել խաղաղ հավաքի անցկացմանը։

Լուսաձայնային նռնակների կիրառումն իրականացվել է առանց նախնական զգուշացման, որի հետևանքով խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիների շրջանակներում, այդ թվում՝ կանանց ու տարեցների մոտ, առկա են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Մարմնական տարատեսակ վնասվածքներ են ստացել նաև ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը, ինչպես նաև «Դիմադրություն» շարժման մասնակից կուսակցությունների ներկայացուցիչներ։ ... 

Ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը տուժել է հատուկ միջոցների սխալ կիրառման հետևանքով, իսկ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկություններով՝ կիրառված լուսաձայնային նռնակները եղել են ժամկետանց։

Ոստիկանության մի շարք ծառայողներ օրենքի կոպիտ խախտմամբ տարբերանշաններ չեն կրել։

Ոստիկանական բիրտ և անհամաչափ ուժ է կիրառվել ոչ միայն քաղաքացիների, նաև ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ, խոչընդոտվել է նրանց մասնագիտական աշխատանքը...»,- մասնավորապես նշված է գրության մեջ։

Վարդևանյանն ասաց, որ հունիսի 3-ին հենց այս հատվածում՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների  խաչմերուկի հատվածում՝ ԵՄ դեսպանատան հարակից տարածքում, ժողովրդի վրա կիրառվեց լուսաձայնային նռնակ։ 

«Կարծում եմ՝ սա նաև այս իշխանությունների հերթական ամոթալի էջերից մեկն է։ Ի վերջո ամբողջ աշխարհում հայ ազգը հայտնի է իր հյուրընկալ տեսակով։ Բայց ստացվում է՝ ԵՄ դեսպանության դիմաց ոստիկանությունը նռնակ է օգտագործում։ Մեզ համար դա ամոթ է։ Բայց զարմանալին այն է, որ ԵՄ դեսպանատունը դրա մասին չի խոսում, չի խոսում  վնասվածքներ ստացած հարյուրավոր քաղաքացիների մասին, չի խոսում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ նռնակ օգտագործելու մասին։ Լավ, դրա մասին չի խոսում, կարելի էր ասել՝  ամոթ է, ԵՄ դեսապնության առաջ ինչո՞ւ եք նռնակ օգտագործել»,- ասաց Վարդևանյանը։

Նա նշեց, որ, լինելով իրավաբան, մշտապես կարևորել է մարդու իրավունքները, մարդու իրավունքների վերաբերյալ ամենահայտնի փաստաթուղթը 1950 թվականին ընդունված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների» եվրոպական կոնվենցիան է։

«Ես իսկապես հավատացել եմ այդ կոնվենցիայի իրական լինելուն, հավատացել եմ, որ ԵՄ-ն դրան պետք է հավատա ևս, պաշտպանի այդ կոնվենցիան, բայց երբ այդ կոնվենցիայի գրեթե բոլոր իրավունքները հունիսի 3-ին  խախտվում էին, երբ այս օրերի ընթացքում օրվա իշխանությունները քաղաքական հետապնդման են ենթարկում իմ հայրենակիցներին, գաղափարական ընկերներին և այս կառույցը լուռ է մնում, ես չեմ հասկանում, ես չեմ ընկալում։

Մի՞թե սա էր այդ արժեքը։ Սա երկակի ստանդարտ է, սա ամենադաժան երկակի ստանդարտն է, ամենաանընդունելին։ Այս նույն դեսպանությունը 2018 թվականին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր տարածում, իսկ հիմա միայն լուռ է, և այդ լռությամբ խրախուսում է  ոստիկանական վայրագությունները։ Այս սա փաստ է»,- ասաց Արամ Վարդևանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նույնպես ընդգծեց, որ  այս շենքում նստած դեսպանն առիթը բաց չէր թողնում, երբ հնարավորություն էր ունենում, քաղաքական հայտարարություններ էր անում, կոնկրետ կողմ էր բռնում, իսկ ընդամենը մի քանի օր առաջ այստեղ  տեղի ունեցած վայրագությունների հետ կապված մի ծպտուն անգամ չի հանում, կույր և լուռ է ձևանում։

«Բայց իրականում մենք այստեղ ենք, որ ասենք դեսպանին՝ դուք Հայաստանում պետք է կողմնորոշվեք՝ ի վերջո սատարում եք եվրոպական արժեքնե՞րը. Ժողովորդավարությո՞ւնը, օրենքի գերակայությո՞ւնը, թե՞ Նիկոլին ու և իր աթոռը, ժամանակն է, որ դուք կողմնորոշվեք, որպեսզի հայ հասարակությունն էլ հասկանա, թե դուք այստեղ ինչ ֆունկցիա եք կատարում»,- ասաց Աննա Գրիգորյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:39
Պարզվել է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը
Պարզվել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝...
Աղբյուր` Panorama.am
23:35
Սուրենյանց. Թերևս, սա է Թեհրանի զուսպ արձագանքի պատճառը
«Իրանի նախագահի և ԱԳ նախարարի ճակատագրի շուրջ զարգացումներին համակ ուշադրությամբ հետևում են ամբողջ աշխարհում, շատ ժլատ է Թեհրանից եկող...
Աղբյուր` Panorama.am
23:05
ԵՄ-ն արձագանքել է աջակցության վերաբերյալ Իրանի խնդրանքին
ԵՄ-ն ակտիվացնում է քարտեզագրման ծառայությունը՝ օգնելու որոնողական աշխատանքներին։ BBC-ի փոխանցմամբ, Եվրամիությունը հայտարարել է, որ...
Աղբյուր` Panorama.am
23:02
Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի նախագահի ուղղաթիռի միջադեպի պատճառները պարզելու համար
Մոսկվան պատրաստ է բոլոր անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող անհետացած ուղղաթիռի որոնման համար։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
22:49
Կարմիր մահիկը հերքել է Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին լուրը
Իրանի Կարմիր մահիկի կազմակերպությունը հերքել է երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի հայտնաբերման մասին մամուլում հայտնված...
Աղբյուր` Panorama.am
22:41
Պարոն ոստիկան ջան, իմ հոգին խաղաղ է, դուք մտածեք.... Արցախցի լրագրողը՝ իրեն հեգնող ոստիկանապետին
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է. «Այսօր  Տավուշի ոստիկանապետի աթոռը զբաղեցնողի արտահայտության մասին։ Ես...
Աղբյուր` Panorama.am
22:31
Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը.Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իրանի նախագահի և նրան ուղեկցած բարձրատիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների...
Աղբյուր` Panorama.am
21:29
Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից դեպի Թեհրան վերադառնալիս.Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իհարկե ցանկացած հարցադրման համար հիմա չափազանց վաղ է, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ, սակայն փորձեմ...
Աղբյուր` Panorama.am
21:06
Հայաստանն իր աջակցությունն է հայտնել Իրանին
ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել Իրանի նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղղաթիռի վթարի հետ կապված: «Ցնցված ենք Իրանից եկող...
Աղբյուր` Panorama.am
20:45
Բաքվում ուղղակի սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. Ոսկանյան
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել
Աղբյուր` Panorama.am
20:43
Բագրատ Սրբազանը վաղը 09:30-ին մեկնելու է Կիրանց
«Վաղը ես մեկնելու եմ Կիրանց»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նա հայտնեց, որ ցանկացողները ժամը 09:30-ին...
Աղբյուր` Panorama.am
20:27
Բագրատ Սրբազանը դիմեց Հայկ Մարությանին
«Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել՝ ժամանակ գտեք, ձև գտեք՝ ձեզ հետ փորձել են կապի դուրս գալ, չի ստացվել»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազանը՝ Արամ Սարգսյանին
«Լենիկ Մայրիկը տեսանյութում ասում է, թե իր օրհնությամբ գնացել են, թող այդպես էլ վերադառնան։ Այն կյանքում ամենաթանկ բանն է, երբ ծնողիդ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ոստիկանական զորքերի ստվար զանգվածը՝ 80-90 %-ը մեզ աջակցում են. Սուրեն Պետրոսյան
«Բոլորին սա շատ պարզ ու ակնհայտ է, որ այդ ամենը քաղաքական պատվեր է, որովհետև հենց միան մեզ թույլ չէին տալիս գնալ Կիրանց։ Բոլորը շատ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թանձր մառախուղի պատճառով փրկարարների ինքնաթիռը չի կարողացել իջնել Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» վայրը
Թանձր մառախուղի պատճառով փրկարարներով ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Իրանի նախագահի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի իրավագիտակցության այսպիսի մակարդակը համակարգային կատաստրոֆա է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ալիևի «խաղաղության» հույսերը
«Ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական...
Աղբյուր` Panorama.am
16:14
Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}